11/11/2020 13:11
Խելքի եկեք, դուք չեք ծառայում դավաճաններին. Վանեցյանը դիմեց ոստիկաններին
Ոստիկաններ, ես ձեզ խնդրում եմ, խելքի եկեք, դուք չեք ծառայում դավաճաններին, Ազատության հրապարակում իրենց ծառայությունը իրականացնող ոստիկաններին դիմեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Դուք ծառայում եք Հայաստանին ու Արցախին, որը դավադիր ուժերը վաճառում են թուրքին, տղերք, մի դարձեք թուրքերի հետ համագործակցողներ, դուք պատվարժան սպաներ եք», - ասաց նա: