11/11/2020 18:24
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը. Սաղաթելյան
Դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը:
«Մենք հույս ունենք, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները կունենան գիտակցություն, պատասանատվություն և այսօր՝ մինչև ժամը 12-ը կհրավիրեն ԱԺ արտահերթ նիստ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության պահանջով:
Մենք մինչև այդ ժամը Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու հնարավորություն և ժամկետ ենք սահմանում»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե մինչև 24:00-ն Փաշինյանը հրաժարական չներկայացնի, ապա կես ժամվա ընթացքում՝ ժամը 00:30, մամուլի ասուլիս կհրավիրվի՝ մանրամասն ներկայացնելու վարչապետին հեռացնելու վաղվա ծրագիրը: