Տասը վիրավորներին փրկել, զոհված ընկերոջ մարմինը փոսում թաքցրել է, մինչև վերադառնա ու ծնողներին հասցնի. 19-ամյա Լևոն Մանուկյանը հերոսաբար ընկավ Մատաղիսում

14/11/2020 19:34

Տասը վիրավորներին փրկել, զոհված ընկերոջ մարմինը փոսում թաքցրել է, մինչև վերադառնա ու ծնողներին հասցնի. 19-ամյա Լևոն Մանուկյանը հերոսաբար ընկավ Մատաղիսում


Սեպտեմբերի 27-ից ուղից 44 օր տևած պատերազմից հետո, ցավոք, մեզ այսօր մեկ բան է մնում ասել՝ կներեք, տղե՛րք, որ տեր չեղանք ձեր արյանն ու ձեր պահած հողին: Ու հիմա միայն մեկ բանով կարող ենք, չէ՛՝ պիտի փորձենք արդարանալ ձեր առջև՝ ՁԵԶ անուն առ անուն հիշելով ու ՁԵՐ մասին բարձրաձայնելով:

Aysor.am-ն այսուհետ անդրադառնալու է մերօրյա և՛ ապրող, և՛ ապրեցրած հերոսներին, մեր կողքին ապրող ու նահատակված հերոսներին, ովքեր պատերազմի այլ ելքի համար էին պայքարում, ովքեր աներեր էին ու մինչև վերջին վայրկյանը մարտնչեցին…

19-ամյա Լևոն Մանուկյանը զորակոչվել է 2019 թվականի հունվարի 30-ին: 5 ամիս Մատաղիսում ծառայելուց հետո տեղափոխվել է Թալիշ: 2020-ի սեպտեմբերի 27-ին Թալիշի դիրքերում է եղել:

«Մինչև սեպտեմբերի 29-ը պատերազմել, պայքարել են թշնամու դեմ: Ամսի 29-ին 50 գումարտակից 10 զինվոր էին ողջ մնացել, այլևս չկարողանալով դիմակայել՝ հրետակոծության տակ մի կերպ «փախել են»: Իմ բալեն վիրավորներին, այդ թվում՝ իր հրամանատարին, օգնել ու Թալիշից հանել է: Իր հետ նաև երկու տղաների դիեր է տարել դիրքերից», - մեզ հետ զրույցում արտասվելով պատմեց Լևոնի մայրը՝ Նելլի Ղահրամանյանը:

Մտերիմ ընկերը՝ Վահեն, հենց Թալիշում Լևոնի աչքի առջև է զոհվել: Փոքրամարմին այս տղան իր մեջ այնքան ուժ է գտել, որ «բեսեդկայի» ներսում փոս է փորել, ծառերի ճյուղեր պոկել, ընկերոջ դին այդ ճյուղերով ծածկել՝ հստակ որոշելով, որ վիրավորներին անվտանգ տարածք հասցնելուց հետո վերադառնալու է ու Վահեի մարմինը ծնողներին հասցնի: Ավաղ՝ չի հասցրել. թուրքերն արդեն Թալիշում էին…

«Իր այդ նիհար, հաց չկերած հալով փոս է փորել, որ մարմինը պահի: Ինձ ասեց՝ «մամ ջան, Վահեի ծնողներին ոչինչ չասես դեռ, մինչև մարմինը չբերեմ…»: Երկուսն էլ շիկահեր էին, երկուսին էլ «Կյաժ» էին ասում: Թալիշում էին ծանոթացել ու անբաժան ընկերներ դարձել: Ժպտերես, մարդամոտ տղերք էին, բոլորի կողմից սիրված ու գնահատված», - նկարագրում է որդեկորույս մայրը:

Լևոնն ու 9 զինընկերները Թալիշից Մատաղիս հասնելուց հետո շրջափակման մեջ են հայտնվել: Եվս 9 զինվորների հետ շուրջ մեկ շաբաթ անտառում են թաքնվել: Նրանք այն տղաներն են, որոնց մասին օրեր անց Պաշտպանության բանակը պետք է գրեր. «Հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն՝ ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով հայկական զորքի հակահարձակման իրականացմանը»: 

«1 շաբաթ հաց չեն կերել, ջրի փոխարեն ցեխաջուր անձրևաջուր են խմել: Փոս են փորել ու փոսի մեջ թաքնվել: Իրենց գլխին հրամանատար էլ չեն ունեցել՝ որը փախել էր, որը՝ վիրավոր էր…», - նշում է զրուցակիցս:

Հոկտեմբերի 7-ին, երբ իրենց գտել են, Լևոնն առաջինը մորն է զանգել ու ոգևորությամբ ասել՝ «մամ ջան, ես փրկվել եմ, քո արած լավությունը, որը զինվորներին ես արել, Աստված քեզ է վերադարձրել» (Նելլի Ղահրամանյանը 11 տարի զինվորական խոհարար է աշխատել):

Սակայն մոր ուրախությունը երկար չի տևել. օրեր անց՝ հոկտեմբերի 13-ի կեսօրին, որդին հայտնելու էր՝ «զենքս մաքրում եմ, որ գնանք Մատաղիսն ազատագրենք»: Մեկտեղ զգում էր, գիտակցում, որ սա իր վերջին մարտն է լինելու. հոր հետ խոսելիս հրահանգել էր՝ «հեր ջան, մորս ու քրոջս լավ կպահես»:

«Իրեն ասացի՝ «բալես, կլինի՞ դու չգնաս, ախր 4-5 օր առաջ ես դուրս եկել այդ սարսափից»: Խոսքերս նրան վիրավորեցին, ասեց՝ «մամ ջան, չեմ կարող չգնալ, ես պիտի իմ հայրենիքի ու իմ ընկերների կողքին լինեմ, այլապես իմ այստեղ լինելն ի՞նչ իմաստ ունի»: Գիտեք, երբ իրեն բանակ էին տանում, հանգիստ կարող էր ազատվել, իր քաշը 49 կգ էր: Թույլ չտվեց հետաքրքրվենք, իրեն ազատենք: Ասաց՝ «իմ պապիները (Նելլիի հայրն ու հորեղբայրը 90-ականների ազատամարտիկներ են եղել) «Նժդեհի» ջոկատից են եղել, ուզում ես ես խուսափեմ ու նրանց անունը գետնո՞վ տամ»», - վերհիշում է մայրը:

Փրկվելուց հետո մի քանի օր ապրեց Լևոնը՝ հոկտեմբերի 14-ին զոհվեց: Մոր սիրտը զգում էր, որ որդին կրկին վտանգի մեջ է: Գիշեր-ցերեկ ականջներում օգնություն աղերսող տղայի ձայնն էր... Այդ պահին 35-ն են եղել. 32-ը զոհվել են, որոնցից միայն 20-ի մարմինն է գտնվել, 3-ը՝ վիրավորվել են:

«Հենց աչքս կպնում էր, լսում էի, որ Լևոնս գոռում է՝ «մամ, մամուլ» (մայրիկին այդպես էր դիմում), հեկեկում էր ականջիս տակ: Սիրտս թփրտում էր, անհանգիստ էի, անընդհատ վեր էի կենում, մոմ վառում ու աղոթում… Իրենց հրամանատարներից մեկը վիրավոր հիվանդանոցում էր, ամուսնուս և տեգորս հետ գնացինք իր մոտ: Հոկտեմբերի 13-ին է վիրավորվել, բայց այդ պահին Լևոնն իր կողքին չի եղել: Ինքը չի իմացել, որ իր վիրավորվելուց հետո 2-րդ գումարտակին հրաման է եղել՝ Մատաղիսը հետ բերելու: Հետո վիրավոր զինընկերոջ մոտ գնացինք, ոչինչ չասաց, բացի նրանից, որ «բոյից» հետո Լևոնին չի տեսել: Նաև ինքն ու մի վիրավոր կամավոր պատմեցին՝ «դու հերոս տղա ունես, նա շատերի կյանքն է փրկել, մեր կյանքն է փրկել, Աստված էլ իր կյանքն է փրկելու»: Անընդհատ կրկնել է՝ «կամանդիր, մենք հաղթելու ենք, սաղ լավ ա լինելու»», - արտսվելով պատմում է մայրը:

Բայց չփրկեց…Մոր սիրտը երբեք չի խաբում: Տուն գալուց հետո նորից տղայի ձայնն էր լսում, հեկեկոցը: Իրեն զանգած բոլոր համարներով հետ է զանգում, տղաներն ասում են՝ «ինքը շատ հեռու ա, մորքուր ջան»: Տիկին Նելլին խոստովանում է՝ այդ ժամանակ չէր գիտակցում, թե ինչի՞ էին այդպես ասում, ի՞նչ էր նշանակում «շատ հեռու»: Երևի՝ չէր ուզում հավատալ…

«Հետո իմացա, որ իմ բալեն էլ չկա: Նրան ես եմ գտել՝ իմ սրտի ձայնով: Ինձ կարծես ասեր՝ արի ինձ գտիր…Ամուսինս ու նրա եղբայրները գնացին դիրահերձարաններ, փնտրեցին ու գտան…ցավոք», - ասում է զրուցակիցս:

Լևոն Մանուկյանը զոհվել է ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 14-ին, հոկտեմբերի 19-ին տեղափոխել են Երևանի դիահերձարան: Մայրն այդ մասին իմացել է հոկտեմբերի 23-ին:

«Լևոնն իմ տան ճրագն էր», - ասում է որդեկորույս մայրն, ում տան զարդարանքն այսօր միակ դուստրն է:

Լևոնի 20 ամյակը դեկտեմբերի 27-ին է լրանալու: 3 ամսից պետք է տուն վերադառնար: Երևանից էր, Ախպարաշենից, ավարտել էր Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոցը: Տնեցիներին հրահանգել էր՝ իրեն զուռնա-դհոլով դիմավորեն, սեղան գցեն ու մեծ քեֆի նախապատրաստվեն:

Հետաքրքրասեր երիտասարդը վարսահարդրի արհեստն էր ընտրել, բայց թե ի՞նչ գործունեություն կծավալեր վերադարձից հետո, չգիտեին:

«Սիրած աղջիկ ունե՞ր», - մի կերպ շշնջում եմ ես:

«Չէ», - հոգոց է հանում մայրն ու ավելացնում՝ ուզում էր փոքրիկ տան վրա 2-րդ հարկ կառուցել, հետո նոր կյանքը դասավորել:

«Ես առողջական խնդիրներ ունեի: Ինձ խնդրում էր, որ բուժվեմ: Ասում էր՝ գնա բժշկի, քեզ տիրություն արա, որ վերադառնամ ու առողջ մայր տեսնեմ… Ես բուժվեցի, իր հրահանգը կատարեցի, բայց ինքը չեկավ, չկարողացա բալիս ընդունել: Հիմա ինձ իրենից միայն մեկ շնորհակալագիր է մնացել ու իր բազմաթիվ լուսանկարները, որոնց մոտ նստած օրերս լուսացնում եմ: Տղաս լավ ծառայող էր, պարտաճանաչ զինվոր, շատ շնորհակալագրեր ու պատվոգրեր ուներ, բայց իր մոտ էին, համաճարակի, հետո՝ պատերազմի պատճառով չկարողացանք գնալ, որ վերցնենք: Այս մեկն էլ բերել էր, երբ դեկտեմբերին 10 օրով արձակուրդ էր եկել: Այդ ժամանակ նաև ամուսինս էր վիրահատվել: Անցած տարի ամեն ամիս իր մոտ եմ գնացել, խմորեղեններ էի տանում, տուփերով թեյեր, սուրճեր, ասում էր՝ տղերքը սիրում են: 19-ամյակին դիրքերում էր, տորթ էի ուղարկել, կեսը պահել էր՝ դեկտեմբերի 30-ին մյուս ընկերոջ ծննդյան օրը նշելու համար… Միակ բանը, որ Լևոնս չէր սիրում, մեքենա վարելն էր, թե չէ ամեն ինչից խելքը կտրում էր, բնավորությամբ էլ «լիդեր» էր», - հիշում է մայրը:

Մանուկյանների ընտանիքի ողբերգությունը սրանով չի ավարտվում: Լևոնի հորեղբայրը՝ 46-ամյա Արամ Մանուկյանը, սեպտեմբերի 29-ից ռազմաճակատում է: Ուրախացել էր, որ «պավեստկա» էր ստացել: Ասում էր՝ «գնամ, հասնեմ իմ ախպոր բալին, առնեմ թևիս տակ», ու մինչ այսօր նրանից որևէ նորություն չկա:

«Վերջին անգամ ամուսնուս հոկտեմբերի 4-ին է զանգել, Լևոնիցս է հարցրել: Ինքը Ջաբրայիլում էր, ասել էր՝ «ամեն ինչ արեցի, որ գնամ Թալիշ, բայց արդեն Թալիշը չկա…»: Հիմա ոչ գիտենք ողջ է, ոչ՝ զոհված, մոլորված նստած ենք: Մեկին բերեցինք, հողին հանձնեցինք, գոնե այս մեկը ողջ առողջ վերադառնա», - հույս է հայտնում Նելլի Ղահրամանյանը:

Լևոնից բացի Մանուկյանները մեկ դուստր ունեն: 15-ամյա Թամարան չի համակերևպվում միակ եղբոր զոհվելու հանգամանքի հետ:

Մոր ուզածն այսօր միայն մեկն է՝ բոլորը ճանաչեն Մատաղիսի, Թալիշի տղաներին, ճիշտ է՝ բոլորի անունը չգիտի, բայց իրենք հերոս են, հերոս՝ Արցախի հողը պահող ամեն մի հայորդու պես: Տիկին Նելլին հերոսների տանը՝ Եռաբլուրում հանգրվանած որդու հուղարկավորության օրը խոսք է տվել՝ նրա անունը մշտապես բարձրաձանելու ու վառ է պահելու, թույլ չի տալու, որ գեթ մեկ ակնթարթ մոռանան Թալիշի ու Մատաղիսի տղերքին:

«Ես հայրենիքից էս տեսակ հերոս չէի ուզում, ես ողջ ու առողջ վերադարձող հերոս էի ուզում, իմ կողքին ապրող, ընտանիք կազմող, ինձ գրկող ու գուրգուրող հերոս էի ուզում: Ես չէի ուզում, որ ինքը բոլորի հերոսը լինի, ես ուզում էի իմ հերոսը լինի, իմ տան, իմ ընտանիքի ապրող հերոսը: Բայց հպարտ եմ, որ իմ որդին այդպիսին էր՝ խիզախ, հայրենասեր, պայքարել է, չի հանձնվել, մինչև վերջին շունչը Մատաղիս է ձգտել», - մեկ վայրկյան անգամ արտասուքը չդադարեցնելով՝ հպարտությամբ ու մեկտեղ կարոտով Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է մերօրյա հերոսի մայրը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը 23/04/2024 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) 23/04/2024 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) 23/04/2024 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից 23/04/2024 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ 23/04/2024 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 23/04/2024 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 23/04/2024 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից 23/04/2024 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 23/04/2024 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին 23/04/2024 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին 23/04/2024 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում 23/04/2024 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ 23/04/2024 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են 23/04/2024 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» 23/04/2024 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 23/04/2024 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում 23/04/2024 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ 23/04/2024 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 23/04/2024 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու 23/04/2024 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը 23/04/2024 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 23/04/2024 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 23/04/2024 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում 23/04/2024 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը 23/04/2024 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք 23/04/2024 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև 23/04/2024 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը 23/04/2024 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 23/04/2024 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 23/04/2024 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր 23/04/2024 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն 23/04/2024 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը 23/04/2024 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից 23/04/2024 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ 23/04/2024 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր 23/04/2024 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ 23/04/2024 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ 23/04/2024 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 23/04/2024 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը 23/04/2024 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար 23/04/2024 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան 23/04/2024 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան 23/04/2024 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 23/04/2024 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը 23/04/2024 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով 23/04/2024 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը 23/04/2024 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի

Տվյալ բաժնի վերջին նյութերը