Տասը վիրավորներին փրկել, զոհված ընկերոջ մարմինը փոսում թաքցրել է, մինչև վերադառնա ու ծնողներին հասցնի. 19-ամյա Լևոն Մանուկյանը հերոսաբար ընկավ Մատաղիսում

14/11/2020 19:34

Տասը վիրավորներին փրկել, զոհված ընկերոջ մարմինը փոսում թաքցրել է, մինչև վերադառնա ու ծնողներին հասցնի. 19-ամյա Լևոն Մանուկյանը հերոսաբար ընկավ Մատաղիսում


Սեպտեմբերի 27-ից ուղից 44 օր տևած պատերազմից հետո, ցավոք, մեզ այսօր մեկ բան է մնում ասել՝ կներեք, տղե՛րք, որ տեր չեղանք ձեր արյանն ու ձեր պահած հողին: Ու հիմա միայն մեկ բանով կարող ենք, չէ՛՝ պիտի փորձենք արդարանալ ձեր առջև՝ ՁԵԶ անուն առ անուն հիշելով ու ՁԵՐ մասին բարձրաձայնելով:

Aysor.am-ն այսուհետ անդրադառնալու է մերօրյա և՛ ապրող, և՛ ապրեցրած հերոսներին, մեր կողքին ապրող ու նահատակված հերոսներին, ովքեր պատերազմի այլ ելքի համար էին պայքարում, ովքեր աներեր էին ու մինչև վերջին վայրկյանը մարտնչեցին…

19-ամյա Լևոն Մանուկյանը զորակոչվել է 2019 թվականի հունվարի 30-ին: 5 ամիս Մատաղիսում ծառայելուց հետո տեղափոխվել է Թալիշ: 2020-ի սեպտեմբերի 27-ին Թալիշի դիրքերում է եղել:

«Մինչև սեպտեմբերի 29-ը պատերազմել, պայքարել են թշնամու դեմ: Ամսի 29-ին 50 գումարտակից 10 զինվոր էին ողջ մնացել, այլևս չկարողանալով դիմակայել՝ հրետակոծության տակ մի կերպ «փախել են»: Իմ բալեն վիրավորներին, այդ թվում՝ իր հրամանատարին, օգնել ու Թալիշից հանել է: Իր հետ նաև երկու տղաների դիեր է տարել դիրքերից», - մեզ հետ զրույցում արտասվելով պատմեց Լևոնի մայրը՝ Նելլի Ղահրամանյանը:

Մտերիմ ընկերը՝ Վահեն, հենց Թալիշում Լևոնի աչքի առջև է զոհվել: Փոքրամարմին այս տղան իր մեջ այնքան ուժ է գտել, որ «բեսեդկայի» ներսում փոս է փորել, ծառերի ճյուղեր պոկել, ընկերոջ դին այդ ճյուղերով ծածկել՝ հստակ որոշելով, որ վիրավորներին անվտանգ տարածք հասցնելուց հետո վերադառնալու է ու Վահեի մարմինը ծնողներին հասցնի: Ավաղ՝ չի հասցրել. թուրքերն արդեն Թալիշում էին…

«Իր այդ նիհար, հաց չկերած հալով փոս է փորել, որ մարմինը պահի: Ինձ ասեց՝ «մամ ջան, Վահեի ծնողներին ոչինչ չասես դեռ, մինչև մարմինը չբերեմ…»: Երկուսն էլ շիկահեր էին, երկուսին էլ «Կյաժ» էին ասում: Թալիշում էին ծանոթացել ու անբաժան ընկերներ դարձել: Ժպտերես, մարդամոտ տղերք էին, բոլորի կողմից սիրված ու գնահատված», - նկարագրում է որդեկորույս մայրը:

Լևոնն ու 9 զինընկերները Թալիշից Մատաղիս հասնելուց հետո շրջափակման մեջ են հայտնվել: Եվս 9 զինվորների հետ շուրջ մեկ շաբաթ անտառում են թաքնվել: Նրանք այն տղաներն են, որոնց մասին օրեր անց Պաշտպանության բանակը պետք է գրեր. «Հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն՝ ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով հայկական զորքի հակահարձակման իրականացմանը»: 

«1 շաբաթ հաց չեն կերել, ջրի փոխարեն ցեխաջուր անձրևաջուր են խմել: Փոս են փորել ու փոսի մեջ թաքնվել: Իրենց գլխին հրամանատար էլ չեն ունեցել՝ որը փախել էր, որը՝ վիրավոր էր…», - նշում է զրուցակիցս:

Հոկտեմբերի 7-ին, երբ իրենց գտել են, Լևոնն առաջինը մորն է զանգել ու ոգևորությամբ ասել՝ «մամ ջան, ես փրկվել եմ, քո արած լավությունը, որը զինվորներին ես արել, Աստված քեզ է վերադարձրել» (Նելլի Ղահրամանյանը 11 տարի զինվորական խոհարար է աշխատել):

Սակայն մոր ուրախությունը երկար չի տևել. օրեր անց՝ հոկտեմբերի 13-ի կեսօրին, որդին հայտնելու էր՝ «զենքս մաքրում եմ, որ գնանք Մատաղիսն ազատագրենք»: Մեկտեղ զգում էր, գիտակցում, որ սա իր վերջին մարտն է լինելու. հոր հետ խոսելիս հրահանգել էր՝ «հեր ջան, մորս ու քրոջս լավ կպահես»:

«Իրեն ասացի՝ «բալես, կլինի՞ դու չգնաս, ախր 4-5 օր առաջ ես դուրս եկել այդ սարսափից»: Խոսքերս նրան վիրավորեցին, ասեց՝ «մամ ջան, չեմ կարող չգնալ, ես պիտի իմ հայրենիքի ու իմ ընկերների կողքին լինեմ, այլապես իմ այստեղ լինելն ի՞նչ իմաստ ունի»: Գիտեք, երբ իրեն բանակ էին տանում, հանգիստ կարող էր ազատվել, իր քաշը 49 կգ էր: Թույլ չտվեց հետաքրքրվենք, իրեն ազատենք: Ասաց՝ «իմ պապիները (Նելլիի հայրն ու հորեղբայրը 90-ականների ազատամարտիկներ են եղել) «Նժդեհի» ջոկատից են եղել, ուզում ես ես խուսափեմ ու նրանց անունը գետնո՞վ տամ»», - վերհիշում է մայրը:

Փրկվելուց հետո մի քանի օր ապրեց Լևոնը՝ հոկտեմբերի 14-ին զոհվեց: Մոր սիրտը զգում էր, որ որդին կրկին վտանգի մեջ է: Գիշեր-ցերեկ ականջներում օգնություն աղերսող տղայի ձայնն էր... Այդ պահին 35-ն են եղել. 32-ը զոհվել են, որոնցից միայն 20-ի մարմինն է գտնվել, 3-ը՝ վիրավորվել են:

«Հենց աչքս կպնում էր, լսում էի, որ Լևոնս գոռում է՝ «մամ, մամուլ» (մայրիկին այդպես էր դիմում), հեկեկում էր ականջիս տակ: Սիրտս թփրտում էր, անհանգիստ էի, անընդհատ վեր էի կենում, մոմ վառում ու աղոթում… Իրենց հրամանատարներից մեկը վիրավոր հիվանդանոցում էր, ամուսնուս և տեգորս հետ գնացինք իր մոտ: Հոկտեմբերի 13-ին է վիրավորվել, բայց այդ պահին Լևոնն իր կողքին չի եղել: Ինքը չի իմացել, որ իր վիրավորվելուց հետո 2-րդ գումարտակին հրաման է եղել՝ Մատաղիսը հետ բերելու: Հետո վիրավոր զինընկերոջ մոտ գնացինք, ոչինչ չասաց, բացի նրանից, որ «բոյից» հետո Լևոնին չի տեսել: Նաև ինքն ու մի վիրավոր կամավոր պատմեցին՝ «դու հերոս տղա ունես, նա շատերի կյանքն է փրկել, մեր կյանքն է փրկել, Աստված էլ իր կյանքն է փրկելու»: Անընդհատ կրկնել է՝ «կամանդիր, մենք հաղթելու ենք, սաղ լավ ա լինելու»», - արտսվելով պատմում է մայրը:

Բայց չփրկեց…Մոր սիրտը երբեք չի խաբում: Տուն գալուց հետո նորից տղայի ձայնն էր լսում, հեկեկոցը: Իրեն զանգած բոլոր համարներով հետ է զանգում, տղաներն ասում են՝ «ինքը շատ հեռու ա, մորքուր ջան»: Տիկին Նելլին խոստովանում է՝ այդ ժամանակ չէր գիտակցում, թե ինչի՞ էին այդպես ասում, ի՞նչ էր նշանակում «շատ հեռու»: Երևի՝ չէր ուզում հավատալ…

«Հետո իմացա, որ իմ բալեն էլ չկա: Նրան ես եմ գտել՝ իմ սրտի ձայնով: Ինձ կարծես ասեր՝ արի ինձ գտիր…Ամուսինս ու նրա եղբայրները գնացին դիրահերձարաններ, փնտրեցին ու գտան…ցավոք», - ասում է զրուցակիցս:

Լևոն Մանուկյանը զոհվել է ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 14-ին, հոկտեմբերի 19-ին տեղափոխել են Երևանի դիահերձարան: Մայրն այդ մասին իմացել է հոկտեմբերի 23-ին:

«Լևոնն իմ տան ճրագն էր», - ասում է որդեկորույս մայրն, ում տան զարդարանքն այսօր միակ դուստրն է:

Լևոնի 20 ամյակը դեկտեմբերի 27-ին է լրանալու: 3 ամսից պետք է տուն վերադառնար: Երևանից էր, Ախպարաշենից, ավարտել էր Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոցը: Տնեցիներին հրահանգել էր՝ իրեն զուռնա-դհոլով դիմավորեն, սեղան գցեն ու մեծ քեֆի նախապատրաստվեն:

Հետաքրքրասեր երիտասարդը վարսահարդրի արհեստն էր ընտրել, բայց թե ի՞նչ գործունեություն կծավալեր վերադարձից հետո, չգիտեին:

«Սիրած աղջիկ ունե՞ր», - մի կերպ շշնջում եմ ես:

«Չէ», - հոգոց է հանում մայրն ու ավելացնում՝ ուզում էր փոքրիկ տան վրա 2-րդ հարկ կառուցել, հետո նոր կյանքը դասավորել:

«Ես առողջական խնդիրներ ունեի: Ինձ խնդրում էր, որ բուժվեմ: Ասում էր՝ գնա բժշկի, քեզ տիրություն արա, որ վերադառնամ ու առողջ մայր տեսնեմ… Ես բուժվեցի, իր հրահանգը կատարեցի, բայց ինքը չեկավ, չկարողացա բալիս ընդունել: Հիմա ինձ իրենից միայն մեկ շնորհակալագիր է մնացել ու իր բազմաթիվ լուսանկարները, որոնց մոտ նստած օրերս լուսացնում եմ: Տղաս լավ ծառայող էր, պարտաճանաչ զինվոր, շատ շնորհակալագրեր ու պատվոգրեր ուներ, բայց իր մոտ էին, համաճարակի, հետո՝ պատերազմի պատճառով չկարողացանք գնալ, որ վերցնենք: Այս մեկն էլ բերել էր, երբ դեկտեմբերին 10 օրով արձակուրդ էր եկել: Այդ ժամանակ նաև ամուսինս էր վիրահատվել: Անցած տարի ամեն ամիս իր մոտ եմ գնացել, խմորեղեններ էի տանում, տուփերով թեյեր, սուրճեր, ասում էր՝ տղերքը սիրում են: 19-ամյակին դիրքերում էր, տորթ էի ուղարկել, կեսը պահել էր՝ դեկտեմբերի 30-ին մյուս ընկերոջ ծննդյան օրը նշելու համար… Միակ բանը, որ Լևոնս չէր սիրում, մեքենա վարելն էր, թե չէ ամեն ինչից խելքը կտրում էր, բնավորությամբ էլ «լիդեր» էր», - հիշում է մայրը:

Մանուկյանների ընտանիքի ողբերգությունը սրանով չի ավարտվում: Լևոնի հորեղբայրը՝ 46-ամյա Արամ Մանուկյանը, սեպտեմբերի 29-ից ռազմաճակատում է: Ուրախացել էր, որ «պավեստկա» էր ստացել: Ասում էր՝ «գնամ, հասնեմ իմ ախպոր բալին, առնեմ թևիս տակ», ու մինչ այսօր նրանից որևէ նորություն չկա:

«Վերջին անգամ ամուսնուս հոկտեմբերի 4-ին է զանգել, Լևոնիցս է հարցրել: Ինքը Ջաբրայիլում էր, ասել էր՝ «ամեն ինչ արեցի, որ գնամ Թալիշ, բայց արդեն Թալիշը չկա…»: Հիմա ոչ գիտենք ողջ է, ոչ՝ զոհված, մոլորված նստած ենք: Մեկին բերեցինք, հողին հանձնեցինք, գոնե այս մեկը ողջ առողջ վերադառնա», - հույս է հայտնում Նելլի Ղահրամանյանը:

Լևոնից բացի Մանուկյանները մեկ դուստր ունեն: 15-ամյա Թամարան չի համակերևպվում միակ եղբոր զոհվելու հանգամանքի հետ:

Մոր ուզածն այսօր միայն մեկն է՝ բոլորը ճանաչեն Մատաղիսի, Թալիշի տղաներին, ճիշտ է՝ բոլորի անունը չգիտի, բայց իրենք հերոս են, հերոս՝ Արցախի հողը պահող ամեն մի հայորդու պես: Տիկին Նելլին հերոսների տանը՝ Եռաբլուրում հանգրվանած որդու հուղարկավորության օրը խոսք է տվել՝ նրա անունը մշտապես բարձրաձանելու ու վառ է պահելու, թույլ չի տալու, որ գեթ մեկ ակնթարթ մոռանան Թալիշի ու Մատաղիսի տղերքին:

«Ես հայրենիքից էս տեսակ հերոս չէի ուզում, ես ողջ ու առողջ վերադարձող հերոս էի ուզում, իմ կողքին ապրող, ընտանիք կազմող, ինձ գրկող ու գուրգուրող հերոս էի ուզում: Ես չէի ուզում, որ ինքը բոլորի հերոսը լինի, ես ուզում էի իմ հերոսը լինի, իմ տան, իմ ընտանիքի ապրող հերոսը: Բայց հպարտ եմ, որ իմ որդին այդպիսին էր՝ խիզախ, հայրենասեր, պայքարել է, չի հանձնվել, մինչև վերջին շունչը Մատաղիս է ձգտել», - մեկ վայրկյան անգամ արտասուքը չդադարեցնելով՝ հպարտությամբ ու մեկտեղ կարոտով Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է մերօրյա հերոսի մայրը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ 22/04/2024 23:39 Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում 22/04/2024 23:30 «Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում իրականացրին՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ»․ Ալեն Սիմոնյան 22/04/2024 23:21 Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են 22/04/2024 23:10 «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին 22/04/2024 22:59 «Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան 22/04/2024 22:48 «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան 22/04/2024 22:32 Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան 22/04/2024 22:14 Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը 22/04/2024 22:00 Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ 22/04/2024 21:51 Որքան է սիգի թույլատրելի որսաչափը 2024 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում 22/04/2024 21:34 «Հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը Դուք գտաք»․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին 22/04/2024 21:20 Ռուսաստանի տնտեսությունում մոտ ապագայում լուրջ կառուցվածքային փոփոխություններ կլինեն․ ՌԴ նախագահի օգնական 22/04/2024 21:07 Կոմեդոններ․ Ինչու են առաջանում 22/04/2024 20:53 ԼՂ-ից դուրս եկած ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող մնալ Հայաստանում․ Արմեն Գրիգորյան 22/04/2024 20:35 Հրդեհ Նուբարաշենում՝ բնակելի տանը․ հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ է ներգրավվել կրակի մարմանը 22/04/2024 20:20 Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան 22/04/2024 20:05 ՊՆ-ն Տավուշում ականազերծման և պայթեցումների մասին է հայտնում․ րոպեներ անց կմեկնարկեն 22/04/2024 19:58 Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news 22/04/2024 19:42 Մեր դոկտրինները չեն վերանայվել․ Իրանի ԱԳՆ 22/04/2024 19:29 Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով 22/04/2024 19:19 «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը 22/04/2024 19:07 Միրզոյանը Կլաարի հետ ՀՀ-ԵՄ հարաբերություններն է քննարկել 22/04/2024 18:53 Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտության էր 22/04/2024 18:41 Ակնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան 22/04/2024 18:33 25-ամյա երիտասարդը օտարերկրացուց պայուսակ է գողացել, խանութից էլ՝ ալկոհոլային խմիչքներ 22/04/2024 18:19 «Դեմ ենք Փաշինյանի ռեպրեսիաներին՝ ազատ կամարտահայտման նկատմամբ»․ ԵՄ գրասենյակի մոտ ակցիա էր (Տեսանյութ) 22/04/2024 18:06 Իշխանություններն ու նրանց ձայնակցողները արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու և Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության պաշտպանության մտահոգությամբ 22/04/2024 17:52 Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել 22/04/2024 17:38 Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 22/04/2024 17:30 Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացել են Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանին չհանձնել 22/04/2024 17:14 Զգուշացնում ենք Նիկոլ Փաշինյանին՝ առանց հանրաքվեի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքի փոփոխությունը առանձնապես ծանր հանցագործություն է՝ պատժվող ընդհուպ ցմահ ազատազրկմամբ 22/04/2024 17:06 Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան 22/04/2024 17:02 Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ «շատ զգայուն» է որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 22/04/2024 16:51 Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը 22/04/2024 16:49 Երևանում մորը սպանելուց հետո որդին ինքնասպան է եղել 22/04/2024 16:41 Ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու և «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահը լուրջ քրեական անցյալ ունի, տարակուսելի է նրա և ոստիկանության համագործակցությունը. «Մարտական եղբայրություն» 22/04/2024 16:37 Դեսպան Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս 22/04/2024 16:27 Քաղաքացիները փակել էին նաև Բավրայի անցակետը 22/04/2024 16:19 Օնիկ Գասպարյանը պատրաստ է պայքարել տավուշցիների հետ 22/04/2024 16:05 Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 22/04/2024 15:42 Նունե Պետրոսյանը վերանշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում 22/04/2024 15:34 Տավուշի մարզը նոր դատախազ ունի. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 22/04/2024 15:32 Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է 22/04/2024 15:22 Մետրոն ապրիլի 24-ին կաշխատի ժամը 07։00-ից 22/04/2024 15:20 Ալավերդի-Օձուն խաչմերուկում իրավիճակը լարված է 22/04/2024 15:17 Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակվել է նաև Օձուն-Ալավերդի հատվածում․ «Հայաքվեն» պայքարի կոչ է անում 22/04/2024 15:09 Ոստիկանները Ոսկեպարում բնակիչներին թույլ տվեցին մտնել եկեղեցի՝ պայմանով, որ չպետք է տեսալուսանկարահանեն 22/04/2024 14:59 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի ծնունդը 22/04/2024 14:52 «Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին 22/04/2024 14:43 Ֆրանսիայի դեսպանը Տավուշում է. տպավորված է մարզի բնությամբ 22/04/2024 14:41 Երբ Գրիգորի Խաչատուրովն էր կորպուսի հրամանատարը, որևէ մեկի մտքով չէր անցնի այս տարածքի հետ ինչ-որ բան անել. Բագրատ Սրբազան 22/04/2024 14:26 Որպես անհետ կորած որոնվող 70-ամյա կինը հայտնաբերվել է «Կիլիկիա» ավտոկայանում 22/04/2024 14:11 Հանրապետությունում 3 օրում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել 22/04/2024 14:04 Որդին դանակահարել էր հորը, նա հիվանդանոցում մահացել է 22/04/2024 13:54 Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը