15/11/2020 17:59
Ղարաբաղցու և հայաստանցու տարանջատմամբ հայի արյու՞ն են ուզում թափել. Արծվիկ Մինասյան
Մի կատարեք ապօրինի հրահանգներ, վաղը ուշ է լինելու, դիմելով իրավապահներին՝ դատարանի բակում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Այսպես շարունավելու դեպքում վաղը բոլորը դառնալու են գաղթական: Սա վերջն է արդեն: Փոխանակ Նիկոլն ու իր խմբակը գիտակցեն ու ժամ առաջ հեռանան, փորձում են երկրում վախի, սպառնալիքի մթնոլորտ ստեղծել, փորձում են երկրում ահաբեկչական միջավայր ձևավորել՝ առանց գիտակցելու, որ այդ ահաբեկչությունն առաջին հերթին իրենք իրենց վրա են կիրառելու: Ի՞նչ է նշանակում պատրաստել խմբեր ու այդ մարդկանց փորձել մղել տարբեր հավաքներում խժդժություններ մտցնելու», - ասաց Մինասյանը:
Նա նաև հարց բարձրացրեց՝ ղարաբաղցու և հայաստանցու տարանջատմամբ հայի արյու՞ն են ուզում թափել. «Սրանք գիտակցու՞մ են՝ ինչ ճանապարհ են ընտրել»:
Մինասյանը նկատեց, որ երեկ կազմակերպված համազգային մոմավառության ու ոգեկոչման արարողությանն իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել: