Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, դա անառիկ բերդ էր, որը պետք է մնար. Քաղաքապետը՝ Շուշիի անկման, այնտեղ մնացած հոգևոր ու մշակութային հարստության մասին

18/11/2020 18:06

Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, դա անառիկ բերդ էր, որը պետք է մնար. Քաղաքապետը՝ Շուշիի անկման, այնտեղ մնացած հոգևոր ու մշակութային հարստության մասին


Ոչ ոք չէր կանխատեսում, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հենց այսպիսի հանգուցալուծում կունենա՝ ազատագրված 7 շրջանների ու Հադրութ քաղաքի հետ Ադրբեջանին կանցնի նաև հայոց բերդաքաղաքը: Հատկապես Շուշի քաղաքի անկման մասին արդեն բազմաթիվ, կարելի է ասել, լեգենդներ են պտտվում՝ սկսած միտումնավոր դավաճանությունից, պարտադրված նահանջից, մինչև անհավասար ուժերի բախում:

Aysor.am-ը զրուցել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ, ով օրերս Երևանում էր: Երեկ Եռաբլուրում տեղի է ունեցել քաղաքապետի եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի հուղարկավորությունը։ 
Պատերազմի առաջին իսկ օրերից մարտադաշտում են եղել ոչ միայն քաղաքապետն ու իր եղբայրը, այլև՝ իր ու եղբոր որդիները:

- Պարոն Սարգսյան, ցավում եմ Շուշիի անկման, ու ցավակցում՝ անձնական ողբերգության կապակցությամբ: Ե՞րբ է զոհվել Ձեր եղբայրը:

- Շնորհակալ եմ: Շուշիի կորուստը բոլորիս ցավն է… Եղբայրս զինվորական թոշակառու էր, ենթասպա: Նոյեմբերի 4-ին է զոհվել՝ Շուշիի մատույցներում, նոր էլեկտրացանցից 200 մետր հեռավորության վրա: ՉԷինք կարողանում դուրս բերել: Նոյեմբերի 14-ի գիշերն ենք հանել… Ասեմ, որ ուժեղ կռվող էր, 90-ականներից առ այսօր 3 պատերազմի է մասնակցել: Ես ու եղբայրս վաշտ էինք ստեղծել, ես հրամանատարն էի, ինքն՝ իմ տեղակալը: Ամսի 4-ին՝ ժամը 03:20, հրաման ստացանք, որ պետք է շարժվել էլեկտրացանցի կողմի տեղամաս: Եղբայրս 15 հոգով գնաց, սկսվեց ադրբեջանցիների հետ ահեղ մարտ: Ոհմակին ոչնչացնելով՝ ինքն ընկավ: Նա անվրեպ նռնականետորդ էր, 94 թվականին պատերազմի դաշտում բազմաթիվ հերոսական դրվագներ է ունեցել՝ որպես նռնականետորդ: Իր վերջին խոսքն էր՝ «մի լավ նռնականետ լիներ, զարկեի էս բարձունքին» (որտեղից թշնամին էր կրակում, հեղ.): Ճիշտ է, իրենց մոտ նռնականետ չկար, բայց «պուլեմյոտ» (գնդացիր) կար, վերցնում ու սկսում է կրակել: Հենց այդ պահին էլ նրան դիպուկահարը խփում է։ Իր 15 հոգանոց խմբում էր նաև մեր եղբոր որդին՝ Արտակ Սարգսյանը, ով հորեղբոր զոհվելուց հետո գնդացիրը վերցնում ու շարունակում է… Այդ դիրքում երկու զոհ ու երկու վիրավոր ենք ունենում: Թշնամին մոտենում էր, թիկունքում էլ մարդիկ կային, որ պետք է պաշտպանեին, բայց, չգիտես ինչի, տեղում չէին… Խրամատն արդեն հնարավոր չէր պահել, թշնամուն ահագին «փրթել» էին, բայց ստիպված էին նահանջել։ 

- Դուք Շուշիից ե՞րբ եք դուրս եկել:

- Ամսի 7-ին՝ պատահական: Սեյրան Օհանյանի հրամանով, սովորաբար, ռազմական հանձնարարությունները գիշերներն էինք անում (պոստերի համալրում, թարմացում), քանի որ լույսերն անջատում էինք ու մեր շարժը հնարավորինս աննկատ էր լինում: Մեքենայիս անիվի հետ խնդիր էր առաջացել, ժամը 5-ի կողմերն իջա Ստեփանակերտ, որ շուտ սարքեմ, նաև՝ լիցքավորեմ ու վերադառնամ, հակառակ դեպքում՝ չէինք կարող մեքենան օգտագործել: Վերադարձին ինձ չթողեցին քաղաք բարձրանամ, նույնիսկ ասեցի՝ «ո՞նց թե, քաղաքապետին քաղաք չեք թողնո՞ւմ»: Ասեցին՝ «տանկի մոտ զասադ են նստել, չեք կարող, պարոն Սարգսյան»… Բայց այդ օրը Շուշին չի հանձնվել, այդ օրը մնացել է, տղաները ներսում են եղել, ՄՈԲ ենք ունեցել այնտեղ: Մեր շտաբից էլ այնտեղ 11 հոգի էր մնացել, հաջոդ օրվա գիշերը նոր դուրս են եկել: Պարիսպի մոտի, 40 աստիճանների կողքը դիրքեր ենք ունեցել, տղերքը շարունակել են կռվել, պայքարել, չեն հանձնվել։ Այդ օրերին քաղաքի ներսում թուրք չկար, քաղաքի մատույցներում էին, ծայրամասերում, Երևանյան դարպասի մոտ, Ռուբեն Հայրապետյանի տան կողմերը, բայց դեռ քաղաք չէին մտել: Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկում գազի լիցքավորման կետ կա, Իսայի աղբյուրի մոտով իջել էին ու հասել այդ խաչմերուկ։

- Շուշիի անկման մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում, պաշտոնական հայտարարություններ են արվում: Ի վերջո, Շուշին հանձնվե՞ց, թե՞ գրավվեց: Ինչի՞ հետևանքով մենք կորցրեցինք բերդաքաղաքը:

- Այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ, դա ինձ համար էլ է մութ: Շուշին անառիկ բերդ էր, որը պետք է մնար: Չգիտեմ, գուցե իրենց մեծաքանակ լինելն էր պատճառը, գուցե՝ զինատեսակների ակտիվությունը, որ կարողացան մեր դիրքերը թուլացնել: Քարինտակը պիտի լավ պաշտպանված լիներ: Շուշիում մեր բանակը լավ դիրքավորված էր, Հայաստանից ՄՈԲ ունեինք այնտեղ, Արցախից էլ լավ, ուժեղ, համարձակ տղաներ էին բերձրացել։ 92 թվականի հունվարի 26-ին Քարինտակը 12 ժամ մարտնչեց 1700 ադրբեջանցիների դեմ, մենք ունեինք 40 ավտոմատ ու 1 գնդացիր, բայց մեկ դիրք անգամ չզիջեցինք նրանց: Իրենք 201 զոհ տալով՝ փախան, մենք 19 զոհ ունեցանք: Իսկ այս պատերազմում, չգիտես ինչի, վերջին պահին Քարինտակը, կարծես, հանձնվեց: Այն ժամանակ Շուշիի ազատագրումը սկսվեց Քարինտակի հերոսամարտից, հիմա էլ Շուշիի գրավումը նույն Քարինտակի պարտությամբ սկսվեց: Պետք է նստել ու մտածել՝ ինչո՞ւ Քարինտակը հանձնվեց…

Չեմ հիշում՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին, թե 7-ին, երբ ես բարձրացա Քարինտակի լեռնաշղթայի վրա, այնտեղից տեսա, որ Քարինտակում թուրքերը լցված են, իրենց «կամազները» կանգնած են: Քանրինտակից Շուշի եկող ծիր (շավիղ) կա, հետախուզության ժամանակ նկատեցի, որ թուրքերն այդտեղով բարձրանում են: 15-20 մետր հեռավորությունից 3 հոգով մարտի ենք բռնվել, մինչև օգնություն հասնելը՝ հասցրեցինք մի 50 հոգու «փռել», մի 200-ն էլ գոռալավ իջան: Թեժ մարտի ժամանակ մենք մի զոհ չէինք տվել, միայն մեկ զինվոր ոտքն էր ոլորել, մյուսն էլ, «սնարյադի» պայթելու հետևանքով, «կանտուզյա» էր ստացել, այնինչ նրանցից 300-400 հոգի մեռել էին: Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, պինդ էին: Ճիշտն ասած՝ ես նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի: Ամեն դեպքում, իմ՝ Շուշիում եղած օրերին նման բան չեմ նկատել: Բոլորն էլ շատ ոգևորված էին ու մարտական: Չգիտեմ՝ ինչի այսպես եղավ։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքը, թե Շուշին «մի դժգույն և դժբախտ» քաղաք էր, ներդրումներ քիչ են արվել, շատերին է վրդովեցրել: Իսկապե՞ս Շուշին 30 արվա մեջ չի վերակառուցվել, կամ՝ թերի է վերակառուցվել:

- Երբ 1920 թվականներին Շուշին վառվել է, մինչև 1988 թվականը Սովետի կազմի մեջ գտնվող Շուշիում դեռ ավերակներ կային: Ի՞նչ է, այն ժամանակ Սովետը թո՞ւյլ էր, թե՞ Ադրբեջանի ուժը չէր պատում այդ ավերակները վերացնել: Հիմա 30 տարի է անցել: Ճիշտ է, ես 2013 թվականից եմ քաղաքապետ, ու այդ 7 տարիների համար եմ պատասխանատու: Մարդիկ տարեցտարի զարմանք ու հիացմունք էին հայտնում, թե ինչպե՞ս է քաղաքը զարգանում, գեղեցկանում… Ես իմ ելույթներում միշտ նշել եմ, որ Շուշին մեր հպարտությունն է ու միշտ պետք է ծաղկի: Շուշիում ամեն մի քարը քարի վրա դնելով՝ ապտակում էինք Ադրբեջանի նախագահին, չէ՞ որ իրենց նախագահն իր ամեն խոսքում մուղամ էր երգում մեր քաղաքի համար: Իր գերնպատակներից էր Շուշին: Կարծում եմ՝ տարիների ընթացքում ամեն ինչ էլ արել ենք. քաղաքն ասֆալտապատված էր, գազաֆիկացված, լուսավորված, արդեն 24-ժամյա ջրամատակարարում ուներ: Այնինչ, ես հիմա Հայաստանում քաղաքներ եմ տեսնում, որտեղ երեկոյան ջուրն անջատում են: Այն թաղամասերը, որտեղ հնարավոր չէր էլեկտրական լուսավորություն ապահովել, արևային լույսեր ենք գնել, տեղադրել, մութ թաղամաս չենք ունեցել: 37 բարձրահարկ շենք ունեինք, որոնց տանիքները փոխվել էին: Մշակույթի տունը հիմնովին վերանորոգել էինք… Արցախի նախագահի ընտրության ժամանակ հարց բարձրացրեցի, որ պետք է շենքերի մուտքերը վերանորոգենք, ու դա այս տարի պետք է իրականացնեինք: Ընդհանրապես, այս տարվա համար բավական ծրագրեր ունեինք։ Իհարկե, ներդրումներ էլ են եղել: Ասֆալտապատումն ո՞ւմ հաշվին է եղել, հո ամբողջովին պետության ուժերով չի իրականացվել: Այնպես որ, պետությունն ու ներդրողները համատեղ ուժերով օգնել են մեր քաղաքին: Չգիտեմ՝ ո՞նց են նման հայտարարություններ անում, ես չեմ ընդունում կարծիքը, թե Շուշիում ներդրումներ չեն եղել, ու այն չէր զարգանում: Զբոսաշրջիկն, ով երկրորդ, երրորդ ու ավելի անգամ էր գալիս, ամեն անգամ հիանում էր, ասում ՝ ո՞նց է Շուշին գեղեցկանում: Շուշին օրհնյալ քաղաք էր, ոչ թե դժգույն կամ դժբախտ: Այ հիմա է դժբախտություն, որ մեր Շուշին մեր ձեռքում չի: Շուշի տալը մեծ կորուստ էր, դա մեր դժբախտությունն է, ու, ցավոք, արդեն Ադրբեջանի հպարտությունը: Եթե պատերազմը պետք է կանգներ, ապա գոնե Շուշիի մատույցներում պիտի կանգներ…

- Պարոն Սարգսյան, մենք Շուշիում հոգևոր ու մշակութային ի՞նչ հարստություն թողեցին: Արդյոք պատերազմի ընթացքում, հաշվի առնելով նաև նման ելքը, որևէ բան դուրս բերվե՞ց այնտեղից:

- Շուշիում կար երկու գործող եկեղեցի, հինգ թանգարան (Պատմության, Երկրաբանական, Գորգերի, Կերպարվեստի ու Դրամի թանգարանները): Երկու դպրոց ունեինք, որոնցից մեկը երաժշտական թեքումով էր: Արհեստագործական ուսումնարան ունեինք, այնտեղ է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, Արսեմ Խաչատրյանի անվան հումանիտար մանկավարժական քոլեջը, գորգագործականը… Այս բոլորը գործող հաստատություններ էին։ Կոնկրետ ես ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ նրանք Շուշի կհասնեն, վստահ էի, որ դրանց ջարդը Շուշիի ու Քարինտակի մատույցներում կավարտվի: Ոչինչ դուրս չենք բերել, այդ թվում՝ անձնական ունեցավածքը: Այնտեղ երկու կահավորված բնակարան ունեմ, հագուստի խանութ, որը գրեթե հումանիտար սկզբունքով էր աշխատում, 2 ավտոմեքենա։ Ամեն ինչ ոնց կար, այդպես էլ թողել եմ: Ո՞վ էր մտածում, որ Շուշի պետք է հասնեին: Մտքիս ծայրով էլ չի անցել։ Կինս, ով վերջին օրերին Արտաշատում էր, խնդրել էր տնից երեխայի համար մի իր ուղարկել: Ասեցի՝ ի՞նչ ես ասում, ես դա վերցնեմ, շենքից իջնեմ, մնացած ժողովուրդը տեսնի, ի՞նչ կմտածի՝ քաղաքապետը տան ապրանքները տեղափոխո՞ւմ է: Խուճա՞պ եմ տարածելու ժողովրդի մեջ: Ես, ինչպես ասացի, Շուշիից պատահաբար եմ դուրս եկել, ընդամենը իմ զինվորական հագուստով, ոչինչ չեմ հանել:

- Այսինքն, Շուշիի բնակչությունը մինչև վերջին օրը մնացել էր քաղաքո՞ւմ: Ի դեպ, քանի՞ բնակիչ ուներ քաղաքը:

- Բնակչության գրանցված թիվը 4646-ն էր, որից 3051-ը՝ չափահաս: Մոտ 250 հոգի էլ չգրանցված բնակիչ ունեինք: Բնակչության աճ կար, թիվը մեծանում էր: Ինչ վերաբերում է մարդկանց դուրս բերելուն, քաղաքը ռմբակոծելու առաջին պահից կազմակերպել ենք տարհանումը: Ներկա պահին նրանց մեծ մասը Գորիսում են, Տեղ գյուղում, նաև մյուս մարզերում: Ամեն ինչ արել եմ, որ որևէ մեկն անուշադրության չմատնվի, հիմա էլ բոլորի հետ կապ ունեմ, շփվում ենք հեռախոսով, սոցիալական ցանցերով: Բոլորի տեղը գիտեմ: Ես իմ բնակիչների հետ կապը չեմ կորցնելու, ու շուտով կասեմ՝ ո՞ւմ, որտե՞ղ ու ինչպե՞ս ենք տեղավորելու: Բոլորն էլ ուզում են վերադառնալ, ճիշտ է՝ բոլորն իրենց Շուշին են ուզում, ու մի օր այդպես էլ կլինի, բայց հիմա պետք է փորձենք տեղավորվել Ստեփանակերտում ու հարակից շրջաններում։ Ասեմ, որ մարդիկ կային, ովքեր ոչ մի կերպ քաղաքը չէին թողնում, ինչքան համոզում էի՝ չէին գնում: Մեկի տղան 17 տարեկան էր ու նրան դուրս գալ չէր թույլատրվում՝ մայրն էլ հետն էր մնում, մյուսի զավակը, ամուսինն առաջնագծում էին՝ իրենք էլ չէին գնում։ Վերջին տարհանումն էլ ինքս եմ կազմակերպել. պետնախարարը 10 ավտոբուս էր ուղարկել, որոնցով մարդկանց տեղափոխեցինք Գորիս: Պետնախարարի հրահանգով ես էլ ժողովրդի հետ գնացի Գորիս, նրանց տեղավորեցի մանկապարտեզում ու վերադարձա Արցախ: Կնոջս նոյեմբերի սկզբին բունկերից եմ հանել, փոքր տղայիս հետ ուղարկել եմ Արտաշատ, մինչև խաղաղվի: Ավագ որդիս ու ես մնացինք, տղաս առաջնագծում էր: Կազմակերպված տարհանման արդյունքն էր, որ քաղաքի բնակչության շրջանում կորուստ չունեցանք: Որքան գիտեմ, 3-4 հոգի մնացին Շուշիում, այն էլ իրենց ոչ մի կերպ չէինք կարողանում դուրս բերել: Իրենց թոռները, զավակները երբ խոսում էին, իրենք ասում էին. «Հես է, պատուհանից նայում ենք, մեր տղերքը լավ էլ «բոյ» են տալիս, ինչի՞ դուրս գանք»: Մարդիկ չէին սպասում, որ նման բան կլինի։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ու սփյուռքի մեր հայրնակիցներին, այսպիսի համախմբվածություն ես չէի տեսել: Այս անգամ մեր ազգը բոլորովին այլ ձև էր կանգնած մեր թիկունքին՝ հասարակ ժողովրդից մինչև պետական այրեր, քաղաքապետեր: Ամեն կերպ ու ամեն ինչով մեր կողքին են եղել, շատ կազմակերպված: ՀՀ-ից օգնություն էր, որ գալիս էր՝ սնունդ, քնապարկեր, բուշլատներ, հիգիենայի պարագաներ։

- Դուք Հայաստանո՞ւմ կապրեք, թե՞ կվերադառնաք Արցախ:

- Այսօր արդեն Արցախում եմ: Ու եթե որևէ հնարավորություն լինի, ուզում եմ բարձրանալ Շուշի… Ես Շուշիին շատ եմ կապված, անգամ այն ժամանակ, երբ պատգամավոր էի ու ինձ Ստեփանակերտում բնակարան հատկացրեցին, հրաժարվեցի այդ բնակարանից: Ամեն օր գնում էի Ստեփանակերտ ու վերադառնում Շուշի: Ես դեռ հավատում եմ, որ Շուշիի եկեղեցու զանգերը ղողանջելու են, մեր եկեղեցիներն ու սրբավայրերը գործելու են, մարդիկ աղոթելու են…

- Ըստ Ձեզ՝ ե՞րբ է այդ օրը:

- Աստծո հաջողությամբ՝ ինչքան շուտ, այնքան լավ: Ես հույսս չեմ կտրում, սպասում եմ, որ Շուշին մեր գիրկը, մենք էլ՝ իր գիրկն ենք վերադառնալու: Շուշին տուն է գալու: Ու ես և Դուք մեր հաջորդ հարցազրույցն անպայման Շուշիում պիտի անենք: Հենց գնամ Շուշի՝ կհայտարարեմ ու Ձեզ կհրավիրեմ…

- Անհամբեր կսպասեմ…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ 18/04/2024 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում 18/04/2024 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են

Տվյալ բաժնի վերջին նյութերը