Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, դա անառիկ բերդ էր, որը պետք է մնար. Քաղաքապետը՝ Շուշիի անկման, այնտեղ մնացած հոգևոր ու մշակութային հարստության մասին

18/11/2020 18:06

Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, դա անառիկ բերդ էր, որը պետք է մնար. Քաղաքապետը՝ Շուշիի անկման, այնտեղ մնացած հոգևոր ու մշակութային հարստության մասին


Ոչ ոք չէր կանխատեսում, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հենց այսպիսի հանգուցալուծում կունենա՝ ազատագրված 7 շրջանների ու Հադրութ քաղաքի հետ Ադրբեջանին կանցնի նաև հայոց բերդաքաղաքը: Հատկապես Շուշի քաղաքի անկման մասին արդեն բազմաթիվ, կարելի է ասել, լեգենդներ են պտտվում՝ սկսած միտումնավոր դավաճանությունից, պարտադրված նահանջից, մինչև անհավասար ուժերի բախում:

Aysor.am-ը զրուցել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ, ով օրերս Երևանում էր: Երեկ Եռաբլուրում տեղի է ունեցել քաղաքապետի եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի հուղարկավորությունը։ 
Պատերազմի առաջին իսկ օրերից մարտադաշտում են եղել ոչ միայն քաղաքապետն ու իր եղբայրը, այլև՝ իր ու եղբոր որդիները:

- Պարոն Սարգսյան, ցավում եմ Շուշիի անկման, ու ցավակցում՝ անձնական ողբերգության կապակցությամբ: Ե՞րբ է զոհվել Ձեր եղբայրը:

- Շնորհակալ եմ: Շուշիի կորուստը բոլորիս ցավն է… Եղբայրս զինվորական թոշակառու էր, ենթասպա: Նոյեմբերի 4-ին է զոհվել՝ Շուշիի մատույցներում, նոր էլեկտրացանցից 200 մետր հեռավորության վրա: ՉԷինք կարողանում դուրս բերել: Նոյեմբերի 14-ի գիշերն ենք հանել… Ասեմ, որ ուժեղ կռվող էր, 90-ականներից առ այսօր 3 պատերազմի է մասնակցել: Ես ու եղբայրս վաշտ էինք ստեղծել, ես հրամանատարն էի, ինքն՝ իմ տեղակալը: Ամսի 4-ին՝ ժամը 03:20, հրաման ստացանք, որ պետք է շարժվել էլեկտրացանցի կողմի տեղամաս: Եղբայրս 15 հոգով գնաց, սկսվեց ադրբեջանցիների հետ ահեղ մարտ: Ոհմակին ոչնչացնելով՝ ինքն ընկավ: Նա անվրեպ նռնականետորդ էր, 94 թվականին պատերազմի դաշտում բազմաթիվ հերոսական դրվագներ է ունեցել՝ որպես նռնականետորդ: Իր վերջին խոսքն էր՝ «մի լավ նռնականետ լիներ, զարկեի էս բարձունքին» (որտեղից թշնամին էր կրակում, հեղ.): Ճիշտ է, իրենց մոտ նռնականետ չկար, բայց «պուլեմյոտ» (գնդացիր) կար, վերցնում ու սկսում է կրակել: Հենց այդ պահին էլ նրան դիպուկահարը խփում է։ Իր 15 հոգանոց խմբում էր նաև մեր եղբոր որդին՝ Արտակ Սարգսյանը, ով հորեղբոր զոհվելուց հետո գնդացիրը վերցնում ու շարունակում է… Այդ դիրքում երկու զոհ ու երկու վիրավոր ենք ունենում: Թշնամին մոտենում էր, թիկունքում էլ մարդիկ կային, որ պետք է պաշտպանեին, բայց, չգիտես ինչի, տեղում չէին… Խրամատն արդեն հնարավոր չէր պահել, թշնամուն ահագին «փրթել» էին, բայց ստիպված էին նահանջել։ 

- Դուք Շուշիից ե՞րբ եք դուրս եկել:

- Ամսի 7-ին՝ պատահական: Սեյրան Օհանյանի հրամանով, սովորաբար, ռազմական հանձնարարությունները գիշերներն էինք անում (պոստերի համալրում, թարմացում), քանի որ լույսերն անջատում էինք ու մեր շարժը հնարավորինս աննկատ էր լինում: Մեքենայիս անիվի հետ խնդիր էր առաջացել, ժամը 5-ի կողմերն իջա Ստեփանակերտ, որ շուտ սարքեմ, նաև՝ լիցքավորեմ ու վերադառնամ, հակառակ դեպքում՝ չէինք կարող մեքենան օգտագործել: Վերադարձին ինձ չթողեցին քաղաք բարձրանամ, նույնիսկ ասեցի՝ «ո՞նց թե, քաղաքապետին քաղաք չեք թողնո՞ւմ»: Ասեցին՝ «տանկի մոտ զասադ են նստել, չեք կարող, պարոն Սարգսյան»… Բայց այդ օրը Շուշին չի հանձնվել, այդ օրը մնացել է, տղաները ներսում են եղել, ՄՈԲ ենք ունեցել այնտեղ: Մեր շտաբից էլ այնտեղ 11 հոգի էր մնացել, հաջոդ օրվա գիշերը նոր դուրս են եկել: Պարիսպի մոտի, 40 աստիճանների կողքը դիրքեր ենք ունեցել, տղերքը շարունակել են կռվել, պայքարել, չեն հանձնվել։ Այդ օրերին քաղաքի ներսում թուրք չկար, քաղաքի մատույցներում էին, ծայրամասերում, Երևանյան դարպասի մոտ, Ռուբեն Հայրապետյանի տան կողմերը, բայց դեռ քաղաք չէին մտել: Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկում գազի լիցքավորման կետ կա, Իսայի աղբյուրի մոտով իջել էին ու հասել այդ խաչմերուկ։

- Շուշիի անկման մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում, պաշտոնական հայտարարություններ են արվում: Ի վերջո, Շուշին հանձնվե՞ց, թե՞ գրավվեց: Ինչի՞ հետևանքով մենք կորցրեցինք բերդաքաղաքը:

- Այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ, դա ինձ համար էլ է մութ: Շուշին անառիկ բերդ էր, որը պետք է մնար: Չգիտեմ, գուցե իրենց մեծաքանակ լինելն էր պատճառը, գուցե՝ զինատեսակների ակտիվությունը, որ կարողացան մեր դիրքերը թուլացնել: Քարինտակը պիտի լավ պաշտպանված լիներ: Շուշիում մեր բանակը լավ դիրքավորված էր, Հայաստանից ՄՈԲ ունեինք այնտեղ, Արցախից էլ լավ, ուժեղ, համարձակ տղաներ էին բերձրացել։ 92 թվականի հունվարի 26-ին Քարինտակը 12 ժամ մարտնչեց 1700 ադրբեջանցիների դեմ, մենք ունեինք 40 ավտոմատ ու 1 գնդացիր, բայց մեկ դիրք անգամ չզիջեցինք նրանց: Իրենք 201 զոհ տալով՝ փախան, մենք 19 զոհ ունեցանք: Իսկ այս պատերազմում, չգիտես ինչի, վերջին պահին Քարինտակը, կարծես, հանձնվեց: Այն ժամանակ Շուշիի ազատագրումը սկսվեց Քարինտակի հերոսամարտից, հիմա էլ Շուշիի գրավումը նույն Քարինտակի պարտությամբ սկսվեց: Պետք է նստել ու մտածել՝ ինչո՞ւ Քարինտակը հանձնվեց…

Չեմ հիշում՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին, թե 7-ին, երբ ես բարձրացա Քարինտակի լեռնաշղթայի վրա, այնտեղից տեսա, որ Քարինտակում թուրքերը լցված են, իրենց «կամազները» կանգնած են: Քանրինտակից Շուշի եկող ծիր (շավիղ) կա, հետախուզության ժամանակ նկատեցի, որ թուրքերն այդտեղով բարձրանում են: 15-20 մետր հեռավորությունից 3 հոգով մարտի ենք բռնվել, մինչև օգնություն հասնելը՝ հասցրեցինք մի 50 հոգու «փռել», մի 200-ն էլ գոռալավ իջան: Թեժ մարտի ժամանակ մենք մի զոհ չէինք տվել, միայն մեկ զինվոր ոտքն էր ոլորել, մյուսն էլ, «սնարյադի» պայթելու հետևանքով, «կանտուզյա» էր ստացել, այնինչ նրանցից 300-400 հոգի մեռել էին: Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, պինդ էին: Ճիշտն ասած՝ ես նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի: Ամեն դեպքում, իմ՝ Շուշիում եղած օրերին նման բան չեմ նկատել: Բոլորն էլ շատ ոգևորված էին ու մարտական: Չգիտեմ՝ ինչի այսպես եղավ։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքը, թե Շուշին «մի դժգույն և դժբախտ» քաղաք էր, ներդրումներ քիչ են արվել, շատերին է վրդովեցրել: Իսկապե՞ս Շուշին 30 արվա մեջ չի վերակառուցվել, կամ՝ թերի է վերակառուցվել:

- Երբ 1920 թվականներին Շուշին վառվել է, մինչև 1988 թվականը Սովետի կազմի մեջ գտնվող Շուշիում դեռ ավերակներ կային: Ի՞նչ է, այն ժամանակ Սովետը թո՞ւյլ էր, թե՞ Ադրբեջանի ուժը չէր պատում այդ ավերակները վերացնել: Հիմա 30 տարի է անցել: Ճիշտ է, ես 2013 թվականից եմ քաղաքապետ, ու այդ 7 տարիների համար եմ պատասխանատու: Մարդիկ տարեցտարի զարմանք ու հիացմունք էին հայտնում, թե ինչպե՞ս է քաղաքը զարգանում, գեղեցկանում… Ես իմ ելույթներում միշտ նշել եմ, որ Շուշին մեր հպարտությունն է ու միշտ պետք է ծաղկի: Շուշիում ամեն մի քարը քարի վրա դնելով՝ ապտակում էինք Ադրբեջանի նախագահին, չէ՞ որ իրենց նախագահն իր ամեն խոսքում մուղամ էր երգում մեր քաղաքի համար: Իր գերնպատակներից էր Շուշին: Կարծում եմ՝ տարիների ընթացքում ամեն ինչ էլ արել ենք. քաղաքն ասֆալտապատված էր, գազաֆիկացված, լուսավորված, արդեն 24-ժամյա ջրամատակարարում ուներ: Այնինչ, ես հիմա Հայաստանում քաղաքներ եմ տեսնում, որտեղ երեկոյան ջուրն անջատում են: Այն թաղամասերը, որտեղ հնարավոր չէր էլեկտրական լուսավորություն ապահովել, արևային լույսեր ենք գնել, տեղադրել, մութ թաղամաս չենք ունեցել: 37 բարձրահարկ շենք ունեինք, որոնց տանիքները փոխվել էին: Մշակույթի տունը հիմնովին վերանորոգել էինք… Արցախի նախագահի ընտրության ժամանակ հարց բարձրացրեցի, որ պետք է շենքերի մուտքերը վերանորոգենք, ու դա այս տարի պետք է իրականացնեինք: Ընդհանրապես, այս տարվա համար բավական ծրագրեր ունեինք։ Իհարկե, ներդրումներ էլ են եղել: Ասֆալտապատումն ո՞ւմ հաշվին է եղել, հո ամբողջովին պետության ուժերով չի իրականացվել: Այնպես որ, պետությունն ու ներդրողները համատեղ ուժերով օգնել են մեր քաղաքին: Չգիտեմ՝ ո՞նց են նման հայտարարություններ անում, ես չեմ ընդունում կարծիքը, թե Շուշիում ներդրումներ չեն եղել, ու այն չէր զարգանում: Զբոսաշրջիկն, ով երկրորդ, երրորդ ու ավելի անգամ էր գալիս, ամեն անգամ հիանում էր, ասում ՝ ո՞նց է Շուշին գեղեցկանում: Շուշին օրհնյալ քաղաք էր, ոչ թե դժգույն կամ դժբախտ: Այ հիմա է դժբախտություն, որ մեր Շուշին մեր ձեռքում չի: Շուշի տալը մեծ կորուստ էր, դա մեր դժբախտությունն է, ու, ցավոք, արդեն Ադրբեջանի հպարտությունը: Եթե պատերազմը պետք է կանգներ, ապա գոնե Շուշիի մատույցներում պիտի կանգներ…

- Պարոն Սարգսյան, մենք Շուշիում հոգևոր ու մշակութային ի՞նչ հարստություն թողեցին: Արդյոք պատերազմի ընթացքում, հաշվի առնելով նաև նման ելքը, որևէ բան դուրս բերվե՞ց այնտեղից:

- Շուշիում կար երկու գործող եկեղեցի, հինգ թանգարան (Պատմության, Երկրաբանական, Գորգերի, Կերպարվեստի ու Դրամի թանգարանները): Երկու դպրոց ունեինք, որոնցից մեկը երաժշտական թեքումով էր: Արհեստագործական ուսումնարան ունեինք, այնտեղ է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, Արսեմ Խաչատրյանի անվան հումանիտար մանկավարժական քոլեջը, գորգագործականը… Այս բոլորը գործող հաստատություններ էին։ Կոնկրետ ես ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ նրանք Շուշի կհասնեն, վստահ էի, որ դրանց ջարդը Շուշիի ու Քարինտակի մատույցներում կավարտվի: Ոչինչ դուրս չենք բերել, այդ թվում՝ անձնական ունեցավածքը: Այնտեղ երկու կահավորված բնակարան ունեմ, հագուստի խանութ, որը գրեթե հումանիտար սկզբունքով էր աշխատում, 2 ավտոմեքենա։ Ամեն ինչ ոնց կար, այդպես էլ թողել եմ: Ո՞վ էր մտածում, որ Շուշի պետք է հասնեին: Մտքիս ծայրով էլ չի անցել։ Կինս, ով վերջին օրերին Արտաշատում էր, խնդրել էր տնից երեխայի համար մի իր ուղարկել: Ասեցի՝ ի՞նչ ես ասում, ես դա վերցնեմ, շենքից իջնեմ, մնացած ժողովուրդը տեսնի, ի՞նչ կմտածի՝ քաղաքապետը տան ապրանքները տեղափոխո՞ւմ է: Խուճա՞պ եմ տարածելու ժողովրդի մեջ: Ես, ինչպես ասացի, Շուշիից պատահաբար եմ դուրս եկել, ընդամենը իմ զինվորական հագուստով, ոչինչ չեմ հանել:

- Այսինքն, Շուշիի բնակչությունը մինչև վերջին օրը մնացել էր քաղաքո՞ւմ: Ի դեպ, քանի՞ բնակիչ ուներ քաղաքը:

- Բնակչության գրանցված թիվը 4646-ն էր, որից 3051-ը՝ չափահաս: Մոտ 250 հոգի էլ չգրանցված բնակիչ ունեինք: Բնակչության աճ կար, թիվը մեծանում էր: Ինչ վերաբերում է մարդկանց դուրս բերելուն, քաղաքը ռմբակոծելու առաջին պահից կազմակերպել ենք տարհանումը: Ներկա պահին նրանց մեծ մասը Գորիսում են, Տեղ գյուղում, նաև մյուս մարզերում: Ամեն ինչ արել եմ, որ որևէ մեկն անուշադրության չմատնվի, հիմա էլ բոլորի հետ կապ ունեմ, շփվում ենք հեռախոսով, սոցիալական ցանցերով: Բոլորի տեղը գիտեմ: Ես իմ բնակիչների հետ կապը չեմ կորցնելու, ու շուտով կասեմ՝ ո՞ւմ, որտե՞ղ ու ինչպե՞ս ենք տեղավորելու: Բոլորն էլ ուզում են վերադառնալ, ճիշտ է՝ բոլորն իրենց Շուշին են ուզում, ու մի օր այդպես էլ կլինի, բայց հիմա պետք է փորձենք տեղավորվել Ստեփանակերտում ու հարակից շրջաններում։ Ասեմ, որ մարդիկ կային, ովքեր ոչ մի կերպ քաղաքը չէին թողնում, ինչքան համոզում էի՝ չէին գնում: Մեկի տղան 17 տարեկան էր ու նրան դուրս գալ չէր թույլատրվում՝ մայրն էլ հետն էր մնում, մյուսի զավակը, ամուսինն առաջնագծում էին՝ իրենք էլ չէին գնում։ Վերջին տարհանումն էլ ինքս եմ կազմակերպել. պետնախարարը 10 ավտոբուս էր ուղարկել, որոնցով մարդկանց տեղափոխեցինք Գորիս: Պետնախարարի հրահանգով ես էլ ժողովրդի հետ գնացի Գորիս, նրանց տեղավորեցի մանկապարտեզում ու վերադարձա Արցախ: Կնոջս նոյեմբերի սկզբին բունկերից եմ հանել, փոքր տղայիս հետ ուղարկել եմ Արտաշատ, մինչև խաղաղվի: Ավագ որդիս ու ես մնացինք, տղաս առաջնագծում էր: Կազմակերպված տարհանման արդյունքն էր, որ քաղաքի բնակչության շրջանում կորուստ չունեցանք: Որքան գիտեմ, 3-4 հոգի մնացին Շուշիում, այն էլ իրենց ոչ մի կերպ չէինք կարողանում դուրս բերել: Իրենց թոռները, զավակները երբ խոսում էին, իրենք ասում էին. «Հես է, պատուհանից նայում ենք, մեր տղերքը լավ էլ «բոյ» են տալիս, ինչի՞ դուրս գանք»: Մարդիկ չէին սպասում, որ նման բան կլինի։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ու սփյուռքի մեր հայրնակիցներին, այսպիսի համախմբվածություն ես չէի տեսել: Այս անգամ մեր ազգը բոլորովին այլ ձև էր կանգնած մեր թիկունքին՝ հասարակ ժողովրդից մինչև պետական այրեր, քաղաքապետեր: Ամեն կերպ ու ամեն ինչով մեր կողքին են եղել, շատ կազմակերպված: ՀՀ-ից օգնություն էր, որ գալիս էր՝ սնունդ, քնապարկեր, բուշլատներ, հիգիենայի պարագաներ։

- Դուք Հայաստանո՞ւմ կապրեք, թե՞ կվերադառնաք Արցախ:

- Այսօր արդեն Արցախում եմ: Ու եթե որևէ հնարավորություն լինի, ուզում եմ բարձրանալ Շուշի… Ես Շուշիին շատ եմ կապված, անգամ այն ժամանակ, երբ պատգամավոր էի ու ինձ Ստեփանակերտում բնակարան հատկացրեցին, հրաժարվեցի այդ բնակարանից: Ամեն օր գնում էի Ստեփանակերտ ու վերադառնում Շուշի: Ես դեռ հավատում եմ, որ Շուշիի եկեղեցու զանգերը ղողանջելու են, մեր եկեղեցիներն ու սրբավայրերը գործելու են, մարդիկ աղոթելու են…

- Ըստ Ձեզ՝ ե՞րբ է այդ օրը:

- Աստծո հաջողությամբ՝ ինչքան շուտ, այնքան լավ: Ես հույսս չեմ կտրում, սպասում եմ, որ Շուշին մեր գիրկը, մենք էլ՝ իր գիրկն ենք վերադառնալու: Շուշին տուն է գալու: Ու ես և Դուք մեր հաջորդ հարցազրույցն անպայման Շուշիում պիտի անենք: Հենց գնամ Շուշի՝ կհայտարարեմ ու Ձեզ կհրավիրեմ…

- Անհամբեր կսպասեմ…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:30 Դու չե´ս պարտվել, քեզ դավել են, թիկունքից հարվածել. դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է. Սերժ Սարգսյանի ուղերձը Այսօր, 10:22 Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս երեք աճյուն, ընդհանուր առմամբ, 1321 մարմին է դուրս բերվել Այսօր, 10:15 Գերիների հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա աճում է. Արա Այվազյան (Տեսանյութ) Այսօր, 10:11 Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնկրետ նախագիծ չկա. ՀՀ ԱԳ նախարար (Տեսանյութ) Այսօր, 10:07 Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Այսօր, 10:06 «Ժողովուրդ». Պատգամավորները հույս ունեն, որ գոնե Սիմիդյանը խմբակցության ղեկավար չի նշանակվի Այսօր, 10:05 «Հրապարակ». Որոշում՝ հօգուտ ցեմենտ արտադրողների, կամ բարի կամքի ժեստ ԲՀԿ-ի բարեհաճությունը ստանալու համար Այսօր, 10:02 «Ժողովուրդ». ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինը վերջին շրջանում ակիվացրել է իր շփումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ Այսօր, 09:54 Պարտության պատճառը բանակը չէր, պարտության պատճառը ողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելն էր. Արթուր Վանեցյանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ Այսօր, 09:52 «Փաստ». Առաջիկա ամիսներին ՀՀ-ում կտրուկ աճելու է ռուսական «փափուկ ուժի» կիրառման գործընթացը, Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Արցախյան պատերազմից հետո առկա խնդիրները վերացնելու փոխարեն շռայլ ծախսեր են կատարվում. ավելանալու է դատավորների թվակազմը Այսօր, 09:47 «Հրապարակ». «Բարոյական արժեքներ» անունով կուսակցություն կգործի, որը չի պահանջի Փաշինյանի հրաժարականը Այսօր, 09:44 Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել. Օնիկ Գասպարյանի ուղերձը Այսօր, 09:39 Շուշին ադրբեջանակա՞ն է. Հարցին պատասխանելու համար Փաշինյանը պայման դրեց (Տեսանյութ) Այսօր, 09:22 Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (Լուսանկարներ) Այսօր, 00:21 Միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին. մասնակցելու և կրելու ենք. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 00:19 Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցից վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի Հարավային Կովկասում. Քոչարյան Այսօր, 00:04 Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում. Ռոբերտ Քոչարյան 27/01/2021 21:29 «Աերոֆլոտը» չեղարկում է չվերթերը դեպի Երևան և մի շարք այլ քաղաքներ մարտ-ապրիլին 27/01/2021 19:55 Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում Հայաստանի դեսպան 27/01/2021 19:51 Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին Մոսկվայում 27/01/2021 19:45 Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ 27/01/2021 18:35 Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի տարեդարձին նվիրված արարողությանը 27/01/2021 18:30 Օմսկում ռուս ֆուտբոլիստ է սպանվել 27/01/2021 18:23 Ինչպես ճամփորդել Ռուսաստան. ծրագրի մանրամասներ 27/01/2021 18:14 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 741 դեպք 27/01/2021 18:05 Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություննրի իրականացումը 27/01/2021 18:05 Պուտինը հայտարարել է «բոլորն ընդդեմ բոլորի» պայքարի սպառնալիքի մասին 27/01/2021 17:56 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 740-ով 27/01/2021 17:50 Սիրիական բանակը և թուրքամետ գրոհայինները գրոհներ են սկսել Իդլիբի հարավում հարձակումներին ի պատասխան 27/01/2021 17:45 Պուտինը կոչ է արել դրական զարգացում ապահովել աշխարհում 27/01/2021 17:37 Զինծառայողներն արյուն են հանձնել 27/01/2021 17:23 Արարատ Միրզոյանի ու մի շարք պատգամավորների՝ պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում 27/01/2021 17:20 Պուտինը հայտարարել է, որ թվային հսկաները սկսում են մրցակցել պետությունների հետ 27/01/2021 17:15 Վահան Քերոբյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցության հետագա խորացման հնարավորությունները 27/01/2021 17:12 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը 27/01/2021 17:06 Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել 27/01/2021 17:03 Արտեմ Հարությունյանն ու Մեխակ Արզումանյանը պաշտոններ են ստացել Արցախի ներքին գործերի նախարարության համակարգում 27/01/2021 16:59 «Քաղաքացիական պայմանագիրը» Հայկ Մարությանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել 27/01/2021 16:52 Ձեր անձի նկատմամբ Իրանում մեծ հարգանք են տածում այն քաջության վերաբերյալ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցրեցիք. Զարիֆը՝ Փաշինյանին 27/01/2021 16:47 Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում են. Պուտին 27/01/2021 16:42 ՌԴ ԱԴԾ-ն Կալուգայի մոտակայքում վնասազերծել է ահաբեկչական բջիջ 27/01/2021 16:35 Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ 27/01/2021 16:21 Արցախի առողջապահական համակարգն ունակ է կազմակերպելու բժշկական սպասարկումը, սակայն նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն. Հայտարարություն 27/01/2021 16:09 Բայդենի քաղաքականության մեջ Լեհաստանը տեսնում է «շիզոֆրենիայի նշաններ» 27/01/2021 16:00 Տիգրան Ավինյանը կգործուղվի Սյունիք 27/01/2021 15:50 Ամերիկացի ներդրողները դատի են տվել AstraZeneca-ին 27/01/2021 15:42 ԱԺ նախագահը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ ռուս գործընկերները հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել 27/01/2021 15:30 Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկարաձգել ՌՀՍՊ-ն՝ Մոսկվայի պայմաններով 27/01/2021 15:25 Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը՝ նոր մեթոդներով. ՊԵԿ-ը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով 27/01/2021 15:15 Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող մի շարք հարցեր 27/01/2021 15:08 Ցեմենտի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի 27/01/2021 14:52 Բացահայտվել է հանցագործության 55, զենք-զինամթերքի հանձնման՝ 6 դեպք 27/01/2021 14:35 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով 27/01/2021 14:20 ԱՄՆ բանակի կանանց թույլ կտան նկարել շրթունքներն ու եղունգները 27/01/2021 14:08 Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին 27/01/2021 13:55 Էնթոնի Բլինկենը դարձել է ԱՄՆ նոր պետքարտուղար 27/01/2021 13:43 Այն իշխանությունը, որը կեղծեց հայ ժողովրդի որոշումը, մեկ վայրկյան անգամ չի վարանելու կեղծել ընտրությունները. Արսեն Բաբայան 27/01/2021 13:35 Վարչապետի և նախագահի կանանց անվանական հրավերներ չեն ուղարկվում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ 27/01/2021 13:26 «Լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է և պետք է անվավեր ճանաչվի». պատգամավորը դիմել է ԱԺ նախագաhին 27/01/2021 13:20 Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ 27/01/2021 13:13 Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան» 27/01/2021 13:05 Եթե պատերազմի հետևանքով որևէ ոստիկան ազատման դիմում կգրի, ապա նա ոստիկանությունում իրավունք չունի լինելու. Արա Ֆիդանյան (Տեսանյութ) 27/01/2021 13:00 Եթե անհրաժեշտությունը լինի, Վազգեն Մանուկյանին կհրավիրեն ոստիկանություն՝ բացատրություն տալու. փոխոստիկանապետ (Տեսանյութ) 27/01/2021 12:57 Հետախուզվողը պատանդ էր վերցրել իր 3-ամյա երեխային. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել 27/01/2021 12:52 Հիմնավոր փաստ չկա, որ Հայաստանից անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին. Փոխոստիկանապետ (Տեսանյութ) 27/01/2021 12:42 ՊԵԿ-ն առաջարկում է ապրիլի 19-ը նշել որպես հարկ վճարողի օր 27/01/2021 12:38 ՀՀ և Իրանի միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության լավագույն օրինակ է. Արա Այվազյան (Տեսանյութ) 27/01/2021 12:24 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք 27/01/2021 12:17 Երեխային պատանդ վերցրած հետախուզվող անձը հանձնվել է իրավապահներին. shamshyan.com 27/01/2021 12:11 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված է 600 բեռնատար 27/01/2021 12:06 Հետախուզման մեջ գտնվող անձը երեխա է պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել ոստիկաններին. Shamshyan.com 27/01/2021 11:58 Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար. ԱԳ նախարար (Տեսանյութ) 27/01/2021 11:52 Գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը. Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 27/01/2021 11:41 Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած մոտ 6000 զինծառայող կստանա 500 հազար դրամ աջակցություն 27/01/2021 11:34 Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ 27/01/2021 11:26 Փետրվարի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի 27/01/2021 11:25 ՀՀ ու ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ. Ռուսաստանը բացում է օդային սահմանը Հայաստանի քաղաքացիների համար (Տեսանյութ) 27/01/2021 11:21 Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստի կարգ է կատարվել ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների 27/01/2021 11:00 Մոսկվայում պատվաստելու են ռուսական քաղաքացիություն չունեցող առաքիչներին ու տաքսիստներին 27/01/2021 10:51 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 195 դեպք, մահացել է 7 մարդ 27/01/2021 10:47 Չարաշահումներ՝ Արագածոտնում. ներգրավված են նախկին մարզպետն ու նրա նախկին պատգամավոր եղբայրը. ԱԱԾ 27/01/2021 10:42 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում 27/01/2021 10:36 Սահմանների որոշման պատճառով Գեղարքունիքի անասնապահությամբ զբաղվող բնակիչների համար խոտհարքների, ջրային պաշարների օգտագործումը անհնար է դարձել. ՄԻՊ 27/01/2021 10:27 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը 27/01/2021 10:18 Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնում 27/01/2021 10:04 «Ժողովուրդ». «Իմ քայլը» խայծ է գցել դաշտ, որպեսզի և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը խոսեն ԱԺ լուծարման մասին, և ժամանակ ձգվի 27/01/2021 10:00 ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից 27/01/2021 09:54 «Հրապարակ». «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են 27/01/2021 09:51 «Ժողովուրդ». Շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե հայաստանյան ընդդիմությունն ինչ ճանապարհ է ընտրում 27/01/2021 09:46 Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն. նախնական տվյալներով, նրանք պահեստազորայիններ են 27/01/2021 09:42 «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությունն արդեն մի քանի ամիս է՝ զրկվել է որոշումներ կայացնելու, անգամ ժամանակին տեղեկացված լինելու իրավունքից 27/01/2021 09:40 «Ժողովուրդ». Այժմ իշխանականները աշխատանքներ են սկսել ՀՀ ՄԻՊ-ի դեմ 27/01/2021 09:35 «Հրապարակ». Հունվարի 28-ին ըմբոստության ալիք է նախապատրաստվում 26/01/2021 22:06 Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք. Ծառուկյանը հանդիպել է Կոպիրկինի հետ 26/01/2021 18:39 Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը 26/01/2021 18:24 Ֆրանկֆուրտի կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա 26/01/2021 18:22 Այսօր մենք ազգային մեծ խնդիր ունենք, որի լուծումը միայն միասնական լինելու մեջ է. Կարեն Մարտիրոսյան 26/01/2021 18:13 ԱՀԿ-ն գնահատել է COVID-19 մուտացիայի հետ կապված իրավիճակը 26/01/2021 18:10 Իտալիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Տվյալ բաժնի վերջին նյութերը