Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, դա անառիկ բերդ էր, որը պետք է մնար. Քաղաքապետը՝ Շուշիի անկման, այնտեղ մնացած հոգևոր ու մշակութային հարստության մասին

18/11/2020 18:06

Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, դա անառիկ բերդ էր, որը պետք է մնար. Քաղաքապետը՝ Շուշիի անկման, այնտեղ մնացած հոգևոր ու մշակութային հարստության մասին


Ոչ ոք չէր կանխատեսում, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հենց այսպիսի հանգուցալուծում կունենա՝ ազատագրված 7 շրջանների ու Հադրութ քաղաքի հետ Ադրբեջանին կանցնի նաև հայոց բերդաքաղաքը: Հատկապես Շուշի քաղաքի անկման մասին արդեն բազմաթիվ, կարելի է ասել, լեգենդներ են պտտվում՝ սկսած միտումնավոր դավաճանությունից, պարտադրված նահանջից, մինչև անհավասար ուժերի բախում:

Aysor.am-ը զրուցել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ, ով օրերս Երևանում էր: Երեկ Եռաբլուրում տեղի է ունեցել քաղաքապետի եղբոր՝ Անդրանիկ Սարգսյանի հուղարկավորությունը։ 
Պատերազմի առաջին իսկ օրերից մարտադաշտում են եղել ոչ միայն քաղաքապետն ու իր եղբայրը, այլև՝ իր ու եղբոր որդիները:

- Պարոն Սարգսյան, ցավում եմ Շուշիի անկման, ու ցավակցում՝ անձնական ողբերգության կապակցությամբ: Ե՞րբ է զոհվել Ձեր եղբայրը:

- Շնորհակալ եմ: Շուշիի կորուստը բոլորիս ցավն է… Եղբայրս զինվորական թոշակառու էր, ենթասպա: Նոյեմբերի 4-ին է զոհվել՝ Շուշիի մատույցներում, նոր էլեկտրացանցից 200 մետր հեռավորության վրա: ՉԷինք կարողանում դուրս բերել: Նոյեմբերի 14-ի գիշերն ենք հանել… Ասեմ, որ ուժեղ կռվող էր, 90-ականներից առ այսօր 3 պատերազմի է մասնակցել: Ես ու եղբայրս վաշտ էինք ստեղծել, ես հրամանատարն էի, ինքն՝ իմ տեղակալը: Ամսի 4-ին՝ ժամը 03:20, հրաման ստացանք, որ պետք է շարժվել էլեկտրացանցի կողմի տեղամաս: Եղբայրս 15 հոգով գնաց, սկսվեց ադրբեջանցիների հետ ահեղ մարտ: Ոհմակին ոչնչացնելով՝ ինքն ընկավ: Նա անվրեպ նռնականետորդ էր, 94 թվականին պատերազմի դաշտում բազմաթիվ հերոսական դրվագներ է ունեցել՝ որպես նռնականետորդ: Իր վերջին խոսքն էր՝ «մի լավ նռնականետ լիներ, զարկեի էս բարձունքին» (որտեղից թշնամին էր կրակում, հեղ.): Ճիշտ է, իրենց մոտ նռնականետ չկար, բայց «պուլեմյոտ» (գնդացիր) կար, վերցնում ու սկսում է կրակել: Հենց այդ պահին էլ նրան դիպուկահարը խփում է։ Իր 15 հոգանոց խմբում էր նաև մեր եղբոր որդին՝ Արտակ Սարգսյանը, ով հորեղբոր զոհվելուց հետո գնդացիրը վերցնում ու շարունակում է… Այդ դիրքում երկու զոհ ու երկու վիրավոր ենք ունենում: Թշնամին մոտենում էր, թիկունքում էլ մարդիկ կային, որ պետք է պաշտպանեին, բայց, չգիտես ինչի, տեղում չէին… Խրամատն արդեն հնարավոր չէր պահել, թշնամուն ահագին «փրթել» էին, բայց ստիպված էին նահանջել։ 

- Դուք Շուշիից ե՞րբ եք դուրս եկել:

- Ամսի 7-ին՝ պատահական: Սեյրան Օհանյանի հրամանով, սովորաբար, ռազմական հանձնարարությունները գիշերներն էինք անում (պոստերի համալրում, թարմացում), քանի որ լույսերն անջատում էինք ու մեր շարժը հնարավորինս աննկատ էր լինում: Մեքենայիս անիվի հետ խնդիր էր առաջացել, ժամը 5-ի կողմերն իջա Ստեփանակերտ, որ շուտ սարքեմ, նաև՝ լիցքավորեմ ու վերադառնամ, հակառակ դեպքում՝ չէինք կարող մեքենան օգտագործել: Վերադարձին ինձ չթողեցին քաղաք բարձրանամ, նույնիսկ ասեցի՝ «ո՞նց թե, քաղաքապետին քաղաք չեք թողնո՞ւմ»: Ասեցին՝ «տանկի մոտ զասադ են նստել, չեք կարող, պարոն Սարգսյան»… Բայց այդ օրը Շուշին չի հանձնվել, այդ օրը մնացել է, տղաները ներսում են եղել, ՄՈԲ ենք ունեցել այնտեղ: Մեր շտաբից էլ այնտեղ 11 հոգի էր մնացել, հաջոդ օրվա գիշերը նոր դուրս են եկել: Պարիսպի մոտի, 40 աստիճանների կողքը դիրքեր ենք ունեցել, տղերքը շարունակել են կռվել, պայքարել, չեն հանձնվել։ Այդ օրերին քաղաքի ներսում թուրք չկար, քաղաքի մատույցներում էին, ծայրամասերում, Երևանյան դարպասի մոտ, Ռուբեն Հայրապետյանի տան կողմերը, բայց դեռ քաղաք չէին մտել: Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկում գազի լիցքավորման կետ կա, Իսայի աղբյուրի մոտով իջել էին ու հասել այդ խաչմերուկ։

- Շուշիի անկման մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում, պաշտոնական հայտարարություններ են արվում: Ի վերջո, Շուշին հանձնվե՞ց, թե՞ գրավվեց: Ինչի՞ հետևանքով մենք կորցրեցինք բերդաքաղաքը:

- Այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ, դա ինձ համար էլ է մութ: Շուշին անառիկ բերդ էր, որը պետք է մնար: Չգիտեմ, գուցե իրենց մեծաքանակ լինելն էր պատճառը, գուցե՝ զինատեսակների ակտիվությունը, որ կարողացան մեր դիրքերը թուլացնել: Քարինտակը պիտի լավ պաշտպանված լիներ: Շուշիում մեր բանակը լավ դիրքավորված էր, Հայաստանից ՄՈԲ ունեինք այնտեղ, Արցախից էլ լավ, ուժեղ, համարձակ տղաներ էին բերձրացել։ 92 թվականի հունվարի 26-ին Քարինտակը 12 ժամ մարտնչեց 1700 ադրբեջանցիների դեմ, մենք ունեինք 40 ավտոմատ ու 1 գնդացիր, բայց մեկ դիրք անգամ չզիջեցինք նրանց: Իրենք 201 զոհ տալով՝ փախան, մենք 19 զոհ ունեցանք: Իսկ այս պատերազմում, չգիտես ինչի, վերջին պահին Քարինտակը, կարծես, հանձնվեց: Այն ժամանակ Շուշիի ազատագրումը սկսվեց Քարինտակի հերոսամարտից, հիմա էլ Շուշիի գրավումը նույն Քարինտակի պարտությամբ սկսվեց: Պետք է նստել ու մտածել՝ ինչո՞ւ Քարինտակը հանձնվեց…

Չեմ հիշում՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին, թե 7-ին, երբ ես բարձրացա Քարինտակի լեռնաշղթայի վրա, այնտեղից տեսա, որ Քարինտակում թուրքերը լցված են, իրենց «կամազները» կանգնած են: Քանրինտակից Շուշի եկող ծիր (շավիղ) կա, հետախուզության ժամանակ նկատեցի, որ թուրքերն այդտեղով բարձրանում են: 15-20 մետր հեռավորությունից 3 հոգով մարտի ենք բռնվել, մինչև օգնություն հասնելը՝ հասցրեցինք մի 50 հոգու «փռել», մի 200-ն էլ գոռալավ իջան: Թեժ մարտի ժամանակ մենք մի զոհ չէինք տվել, միայն մեկ զինվոր ոտքն էր ոլորել, մյուսն էլ, «սնարյադի» պայթելու հետևանքով, «կանտուզյա» էր ստացել, այնինչ նրանցից 300-400 հոգի մեռել էին: Շուշիում տղաները հաղթական տրամադրություն ունեին, պինդ էին: Ճիշտն ասած՝ ես նահանջող զինվորներ չեմ տեսել, ոչ էլ տեսել եմ, որ ՄՈԲ-ը փախնի: Ամեն դեպքում, իմ՝ Շուշիում եղած օրերին նման բան չեմ նկատել: Բոլորն էլ շատ ոգևորված էին ու մարտական: Չգիտեմ՝ ինչի այսպես եղավ։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոսքը, թե Շուշին «մի դժգույն և դժբախտ» քաղաք էր, ներդրումներ քիչ են արվել, շատերին է վրդովեցրել: Իսկապե՞ս Շուշին 30 արվա մեջ չի վերակառուցվել, կամ՝ թերի է վերակառուցվել:

- Երբ 1920 թվականներին Շուշին վառվել է, մինչև 1988 թվականը Սովետի կազմի մեջ գտնվող Շուշիում դեռ ավերակներ կային: Ի՞նչ է, այն ժամանակ Սովետը թո՞ւյլ էր, թե՞ Ադրբեջանի ուժը չէր պատում այդ ավերակները վերացնել: Հիմա 30 տարի է անցել: Ճիշտ է, ես 2013 թվականից եմ քաղաքապետ, ու այդ 7 տարիների համար եմ պատասխանատու: Մարդիկ տարեցտարի զարմանք ու հիացմունք էին հայտնում, թե ինչպե՞ս է քաղաքը զարգանում, գեղեցկանում… Ես իմ ելույթներում միշտ նշել եմ, որ Շուշին մեր հպարտությունն է ու միշտ պետք է ծաղկի: Շուշիում ամեն մի քարը քարի վրա դնելով՝ ապտակում էինք Ադրբեջանի նախագահին, չէ՞ որ իրենց նախագահն իր ամեն խոսքում մուղամ էր երգում մեր քաղաքի համար: Իր գերնպատակներից էր Շուշին: Կարծում եմ՝ տարիների ընթացքում ամեն ինչ էլ արել ենք. քաղաքն ասֆալտապատված էր, գազաֆիկացված, լուսավորված, արդեն 24-ժամյա ջրամատակարարում ուներ: Այնինչ, ես հիմա Հայաստանում քաղաքներ եմ տեսնում, որտեղ երեկոյան ջուրն անջատում են: Այն թաղամասերը, որտեղ հնարավոր չէր էլեկտրական լուսավորություն ապահովել, արևային լույսեր ենք գնել, տեղադրել, մութ թաղամաս չենք ունեցել: 37 բարձրահարկ շենք ունեինք, որոնց տանիքները փոխվել էին: Մշակույթի տունը հիմնովին վերանորոգել էինք… Արցախի նախագահի ընտրության ժամանակ հարց բարձրացրեցի, որ պետք է շենքերի մուտքերը վերանորոգենք, ու դա այս տարի պետք է իրականացնեինք: Ընդհանրապես, այս տարվա համար բավական ծրագրեր ունեինք։ Իհարկե, ներդրումներ էլ են եղել: Ասֆալտապատումն ո՞ւմ հաշվին է եղել, հո ամբողջովին պետության ուժերով չի իրականացվել: Այնպես որ, պետությունն ու ներդրողները համատեղ ուժերով օգնել են մեր քաղաքին: Չգիտեմ՝ ո՞նց են նման հայտարարություններ անում, ես չեմ ընդունում կարծիքը, թե Շուշիում ներդրումներ չեն եղել, ու այն չէր զարգանում: Զբոսաշրջիկն, ով երկրորդ, երրորդ ու ավելի անգամ էր գալիս, ամեն անգամ հիանում էր, ասում ՝ ո՞նց է Շուշին գեղեցկանում: Շուշին օրհնյալ քաղաք էր, ոչ թե դժգույն կամ դժբախտ: Այ հիմա է դժբախտություն, որ մեր Շուշին մեր ձեռքում չի: Շուշի տալը մեծ կորուստ էր, դա մեր դժբախտությունն է, ու, ցավոք, արդեն Ադրբեջանի հպարտությունը: Եթե պատերազմը պետք է կանգներ, ապա գոնե Շուշիի մատույցներում պիտի կանգներ…

- Պարոն Սարգսյան, մենք Շուշիում հոգևոր ու մշակութային ի՞նչ հարստություն թողեցին: Արդյոք պատերազմի ընթացքում, հաշվի առնելով նաև նման ելքը, որևէ բան դուրս բերվե՞ց այնտեղից:

- Շուշիում կար երկու գործող եկեղեցի, հինգ թանգարան (Պատմության, Երկրաբանական, Գորգերի, Կերպարվեստի ու Դրամի թանգարանները): Երկու դպրոց ունեինք, որոնցից մեկը երաժշտական թեքումով էր: Արհեստագործական ուսումնարան ունեինք, այնտեղ է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը, Արսեմ Խաչատրյանի անվան հումանիտար մանկավարժական քոլեջը, գորգագործականը… Այս բոլորը գործող հաստատություններ էին։ Կոնկրետ ես ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ նրանք Շուշի կհասնեն, վստահ էի, որ դրանց ջարդը Շուշիի ու Քարինտակի մատույցներում կավարտվի: Ոչինչ դուրս չենք բերել, այդ թվում՝ անձնական ունեցավածքը: Այնտեղ երկու կահավորված բնակարան ունեմ, հագուստի խանութ, որը գրեթե հումանիտար սկզբունքով էր աշխատում, 2 ավտոմեքենա։ Ամեն ինչ ոնց կար, այդպես էլ թողել եմ: Ո՞վ էր մտածում, որ Շուշի պետք է հասնեին: Մտքիս ծայրով էլ չի անցել։ Կինս, ով վերջին օրերին Արտաշատում էր, խնդրել էր տնից երեխայի համար մի իր ուղարկել: Ասեցի՝ ի՞նչ ես ասում, ես դա վերցնեմ, շենքից իջնեմ, մնացած ժողովուրդը տեսնի, ի՞նչ կմտածի՝ քաղաքապետը տան ապրանքները տեղափոխո՞ւմ է: Խուճա՞պ եմ տարածելու ժողովրդի մեջ: Ես, ինչպես ասացի, Շուշիից պատահաբար եմ դուրս եկել, ընդամենը իմ զինվորական հագուստով, ոչինչ չեմ հանել:

- Այսինքն, Շուշիի բնակչությունը մինչև վերջին օրը մնացել էր քաղաքո՞ւմ: Ի դեպ, քանի՞ բնակիչ ուներ քաղաքը:

- Բնակչության գրանցված թիվը 4646-ն էր, որից 3051-ը՝ չափահաս: Մոտ 250 հոգի էլ չգրանցված բնակիչ ունեինք: Բնակչության աճ կար, թիվը մեծանում էր: Ինչ վերաբերում է մարդկանց դուրս բերելուն, քաղաքը ռմբակոծելու առաջին պահից կազմակերպել ենք տարհանումը: Ներկա պահին նրանց մեծ մասը Գորիսում են, Տեղ գյուղում, նաև մյուս մարզերում: Ամեն ինչ արել եմ, որ որևէ մեկն անուշադրության չմատնվի, հիմա էլ բոլորի հետ կապ ունեմ, շփվում ենք հեռախոսով, սոցիալական ցանցերով: Բոլորի տեղը գիտեմ: Ես իմ բնակիչների հետ կապը չեմ կորցնելու, ու շուտով կասեմ՝ ո՞ւմ, որտե՞ղ ու ինչպե՞ս ենք տեղավորելու: Բոլորն էլ ուզում են վերադառնալ, ճիշտ է՝ բոլորն իրենց Շուշին են ուզում, ու մի օր այդպես էլ կլինի, բայց հիմա պետք է փորձենք տեղավորվել Ստեփանակերտում ու հարակից շրջաններում։ Ասեմ, որ մարդիկ կային, ովքեր ոչ մի կերպ քաղաքը չէին թողնում, ինչքան համոզում էի՝ չէին գնում: Մեկի տղան 17 տարեկան էր ու նրան դուրս գալ չէր թույլատրվում՝ մայրն էլ հետն էր մնում, մյուսի զավակը, ամուսինն առաջնագծում էին՝ իրենք էլ չէին գնում։ Վերջին տարհանումն էլ ինքս եմ կազմակերպել. պետնախարարը 10 ավտոբուս էր ուղարկել, որոնցով մարդկանց տեղափոխեցինք Գորիս: Պետնախարարի հրահանգով ես էլ ժողովրդի հետ գնացի Գորիս, նրանց տեղավորեցի մանկապարտեզում ու վերադարձա Արցախ: Կնոջս նոյեմբերի սկզբին բունկերից եմ հանել, փոքր տղայիս հետ ուղարկել եմ Արտաշատ, մինչև խաղաղվի: Ավագ որդիս ու ես մնացինք, տղաս առաջնագծում էր: Կազմակերպված տարհանման արդյունքն էր, որ քաղաքի բնակչության շրջանում կորուստ չունեցանք: Որքան գիտեմ, 3-4 հոգի մնացին Շուշիում, այն էլ իրենց ոչ մի կերպ չէինք կարողանում դուրս բերել: Իրենց թոռները, զավակները երբ խոսում էին, իրենք ասում էին. «Հես է, պատուհանից նայում ենք, մեր տղերքը լավ էլ «բոյ» են տալիս, ինչի՞ դուրս գանք»: Մարդիկ չէին սպասում, որ նման բան կլինի։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի ու սփյուռքի մեր հայրնակիցներին, այսպիսի համախմբվածություն ես չէի տեսել: Այս անգամ մեր ազգը բոլորովին այլ ձև էր կանգնած մեր թիկունքին՝ հասարակ ժողովրդից մինչև պետական այրեր, քաղաքապետեր: Ամեն կերպ ու ամեն ինչով մեր կողքին են եղել, շատ կազմակերպված: ՀՀ-ից օգնություն էր, որ գալիս էր՝ սնունդ, քնապարկեր, բուշլատներ, հիգիենայի պարագաներ։

- Դուք Հայաստանո՞ւմ կապրեք, թե՞ կվերադառնաք Արցախ:

- Այսօր արդեն Արցախում եմ: Ու եթե որևէ հնարավորություն լինի, ուզում եմ բարձրանալ Շուշի… Ես Շուշիին շատ եմ կապված, անգամ այն ժամանակ, երբ պատգամավոր էի ու ինձ Ստեփանակերտում բնակարան հատկացրեցին, հրաժարվեցի այդ բնակարանից: Ամեն օր գնում էի Ստեփանակերտ ու վերադառնում Շուշի: Ես դեռ հավատում եմ, որ Շուշիի եկեղեցու զանգերը ղողանջելու են, մեր եկեղեցիներն ու սրբավայրերը գործելու են, մարդիկ աղոթելու են…

- Ըստ Ձեզ՝ ե՞րբ է այդ օրը:

- Աստծո հաջողությամբ՝ ինչքան շուտ, այնքան լավ: Ես հույսս չեմ կտրում, սպասում եմ, որ Շուշին մեր գիրկը, մենք էլ՝ իր գիրկն ենք վերադառնալու: Շուշին տուն է գալու: Ու ես և Դուք մեր հաջորդ հարցազրույցն անպայման Շուշիում պիտի անենք: Հենց գնամ Շուշի՝ կհայտարարեմ ու Ձեզ կհրավիրեմ…

- Անհամբեր կսպասեմ…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող Այսօր, 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն Այսօր, 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին Այսօր, 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ Այսօր, 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին Այսօր, 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին Այսօր, 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել Այսօր, 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան Այսօր, 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան Այսօր, 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան Այսօր, 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ Այսօր, 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին Այսօր, 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) Այսօր, 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ Այսօր, 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Այսօր, 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին Այսօր, 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած Այսօր, 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան Այսօր, 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան Այսօր, 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ Այսօր, 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների Այսօր, 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ Այսօր, 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Այսօր, 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել Այսօր, 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Այսօր, 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին Այսօր, 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին Այսօր, 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17/05/2024 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը 17/05/2024 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր 17/05/2024 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան 17/05/2024 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան 17/05/2024 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 17/05/2024 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 17/05/2024 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից 17/05/2024 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին 17/05/2024 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները 17/05/2024 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան 17/05/2024 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան 17/05/2024 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան 17/05/2024 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ 17/05/2024 14:23 Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի 17/05/2024 14:17 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին 17/05/2024 14:09 Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին 17/05/2024 14:07 Ցավում եմ տեղի ունեցածի համար, իսկ «Հայաստան» խմբակցությունը լքելու մտադրություն չունեմ. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին (Armlur.am) 17/05/2024 14:05 Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ 17/05/2024 13:55 Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը. Պետրոսյան (Տեսանյութ) 17/05/2024 13:41 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 17/05/2024 13:31 Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ 17/05/2024 13:21 Միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ 17/05/2024 13:18 Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն 17/05/2024 13:11 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 20-ին և 21-ին 17/05/2024 13:03 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին 17/05/2024 12:58 Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին (Տեսանյութ) 17/05/2024 12:48 Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը․ Լուսանկար (Տեսանյութ) 17/05/2024 12:29 30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (Տեսանյութ) 17/05/2024 12:18 Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան 17/05/2024 12:13 Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան 17/05/2024 12:09 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը 17/05/2024 12:04 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին 17/05/2024 11:55 Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի դպրոցում 17/05/2024 11:53 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 17/05/2024 11:42 Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը 17/05/2024 11:38 ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը 17/05/2024 11:35 «Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն»

Տվյալ բաժնի վերջին նյութերը