19/11/2020 14:08
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը, քննարկվել է հարցերի լայն շրջանակ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել է ստեղծված իրավիճակում ԱՀ գլխավոր դատախազության հետ համատեղ համակարգված աշխատանքների կազմակերպմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը ներկա է եղել ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը: