19/11/2020 14:00
Ե՞րբ եք վերջապես զբաղվելու նրանով, ինչով պարտավոր եք ժամ առաջ զբաղվել. Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ-Պաշտպանության հանձնաժողովի նախագահ հակադարձումների մասին
Լավ, էս ի՞նչ վիճակ է. Պաշտպանության նախարարությունն ու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը մի շաբաթ է իրար են հայտարարություն-հաղորդագրություններում արձագանքում, պատասխանում, հակադարձում, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«էլ չեմ խոսում վիրավորանքների, ռազմական գաղտնիքներ հրապարակելու և այլ դետալների մասին։ Նիկոլ, աթոռիդ կառչած վայելո՞ւմ ես զինված ուժերի դեմ այս բեմադրությունը։ Որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչպես կարող է նման բան լինել։ Լավ, այս կապիկությունը ե՞րբ է ավարտվելու, ե՞րբ եք վերջապես սկսելու զբաղվել նրանով, ինչով որ պարտավոր եք ժամ առաջ զբաղվել», - նշել է նա։