19/11/2020 12:07
Գերության մեջ հայտնվելու դեպքում զինծառայողի պաշտոնային դրույքաչափը կպահպանվի. ընտանիքը կստանա գումար. օրինագիծ
Զինվորական ծառայողի՝ գերության մեջ հայտնվելու դեպքում նրա պաշտոնային դրույքաչափը կպահպանվի, եթե գերության մեջ հայտնվելը հետևանք չէ ոչ իրավաչափ գործողությունների, ԱԺ-ում «Զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամվոր Մխիթար Հայրապետյանը:
«Ողջ ընթացքում նրանց ընտանիքները կշարունակեն ստանալ գումարը: Օրենսդրական բացի հետևանքով լրջագույն խնդիր է առաջանում տվյալ անձանց ընտանքիների կենսագոյության հետ կապված», - նկատեց պատգամավորը: