19/11/2020 13:51
Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից մեկին մեքենան վրաերթի ենթարկեց (Տեսանյութ)
Երևանի կենտրոնական փողոցներում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները կրկին շարունակվում են:
Քիչ առաջ Ամիրյան-Մաշտոցի պողոտա հատվածը փակած քաղաքացիների ուղղությամբ շարժվեց և, ձեռք ձեռքի բռնած ցուցարարներին հարվածելով, անցավ մի մեքենա:
Ցուցարար երիտասարդ աղջիկներից մեկն ընկավ:
Երևանի բանուկ այլ փողոցներում ոստիկանները ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջում են հեռանալ և չխոչընդոտել երթևեկությանը: Որոշ ցուցարարներ բերման են ենթարկվում: