«Աստված Ալենին մեզ 10 տարի հետո տվեց, 20 տարի հետո՝ վերցրեց». 20 ամյա կամավոր Ալեն Բեգլարյանը զոհվել է հրադադարից մեկ օր առաջ

23/11/2020 18:09

«Աստված Ալենին մեզ 10 տարի հետո տվեց, 20 տարի հետո՝ վերցրեց». 20 ամյա կամավոր Ալեն Բեգլարյանը զոհվել է հրադադարից մեկ օր առաջ


Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մեր պատմության էջերը հերթական անգամ սևագրեց, ու տա Աստված, որ այն շտկելու, մաքրագրելու հնարավորություն ունենանք: Թեև, կա մի բան, որը երբեք էլ շտկել չենք կարողանա՝ մեր երիտասարդների կորսված կյանքերը, որոնք դարձան «մահվան փեսացուները»՝ առանց ապահարզանի իրավունքի:

Պատերազմից օրեր անց կամավորականի ուղին բռնեց նաև 20 ամյա Ալեն Բեգլարյանն, ով 2020-ի ամռանը՝ հուլիսին, պարտադիր ժամկետային ծառայությունը Մատաղիսում ավարտելուց հետո վերադարձել էր հայրենի Կապան ու անցել հանգիստ ու խաղաղ կենսակերպին: Հոկտեմբերի սկզբներին սեփական նախաձեռնությամբ զինվորագրվել էր ու խնդրել, որ իրեն տանեն Եղնիկներ, որտեղ մորաքրոջ որդին՝ Էդգար Ավանեսյանն էր ծառայում:

Ծնողները դեմ էին որդու կամավորագրմանը, ամեն կերպ փորձում էին խոչընդոտել, բայց՝ ապարդյուն:
«Ալեն, եթե դու գնաս, ես չեմ քնի», - ասում էր մայրը:
«Մամ, ես գնում եմ, որ դու հանգիստ քնես», - որդու պատասխանն էր:

Անգամ ավագ եղբայրը չկարողացավ նրա ճանապարհին կանգնել, նույնիսկ ընդհարվեցին:

«Դու ամուսնացած ես, դու կին ու երկու երեխա ունես ու նրանց համար ես պատասխանատու: Իսկ ես պիտի գնամ», - իր վճռական խոսքն ասեց կրտսերն ու ճանապարհվեց:

«Ես Երևանում էի սովորում, եղբայրս ինձ հետ մայրաքաղաքում էր մնում: Սկսած սեպտեմբերի 27-ից՝ անընդհատ ասում էր՝ գնալու եմ: Սակայն մեր ընտանիքը դեմ էր, ասում էինք՝ այնտեղ մի տղա ունենք, չենք ուզում երկրորդին ուղարկենք: Ալենիս ծառայության ընթացքում «Քաջարի մարտիկ» զինանշան էին տվել, փաստորեն գիտեին նրա էությունն ու տեսակը: Քանի որ Մատաղիսում էր ծառայել, շա՜տ էր մտածում Մատաղիսի մասին, շատ ընկճվեց, երբ իմացավ այնտեղ գտնվող իր ընկերների, հրամանատարի զոհվելու մասին… Ի վերջո զինվորագրվեց, բայց իրեն այդպես էլ Եղնիկներ չտարան, իսկ երբ հասկացավ, որ Սյունիքը վտանգված է, ու թշնամին Դավիթ Բեկ գյուղի մատույցներում է, անմիջապես գնաց այնտեղ», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Ալեն Բեգլարյանի մորեղբոր դուստրը՝ Ալլա Բաղդասարյանը: 

Ալենն ընտանիքի սպասված զավակ էր, ավագ եղբորից 10 տարի անց էր ծնվել: Մանկուց աչքի է ընկել իր ինքնուրույնությամբ ու չարաճճիությամբ: Հետաքրքրված էր ավտոմեքենաներով ու սպորտով, օրվա մեծ մասը մարզասրահում էր անցկացնում:

«Շատ փոքր տարիքում վերցնում էր կաթսայի կափարիչն ու որպես ղեկ պտտելով՝ տնով մեկ վազվզում: Ավտոմեքենան իր թուլությունն էր, երեխայի պես էր խնամում: Դեռ փոքրուց ասում էր, որ պիտի զինվոր դառնա: 9-րդ դասարանում Երկրապահներին էր անդամագրվել, բազմաթիվ պատվոգրեր, գովասանագրեր ունի: Չհասցրեց որևէ կրթություն ստանալ. դպրոցն ավարտելուց երկու ամիս անց զորակոչվել է, զոհվելուց 4 ամիս առաջ՝ զորացրվել: Կարճ էր իր ապրած կյանքը, դեռ շատ անելիք ուներ, ուզում էր իր անձնական գործն ունենալ, գործարար դառնալ, ինչի հիմքերն ուներ», - հուզմունքով վերհիշեց զրուցակիցս:

Հարազատները նրան վեջին անգամ տեսել էին զոհվելուց մեկ օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, երբ հերթափոխը հանձնել ու վերադարձել էր՝ մի քանի ժամ հանգստանալու: Քույրը ժպիտով մտաբերում է, թե եղբայրն ինչպե՞ս էր հումորով պատմում, որ իրենց ջոկատում բոլորը «պապիկ» են, մեջների «ջահելն» ինքն է: Նկատում է՝ հատուկ չէր սափրվում, որ ինքն էլ մեծ երևա:

Ընտանիքն Ալենի կարոտը հիմա կրտսեր Ալեն Բեգլարյանից է առնում. եղբոր երկու տարեկան որդին հորեղբոր անվանակիցն է:

«Հիմա բոլորս մեր պուճուր Ալենով ենք ապրում, փորձում ենք նրանով վերածնվել: Քանի որ տանը երկու Ալեն կար, փոքրիկին Ալենո էինք ասում, որ տարբերենք: Բայց հիմա նա այլևս Ալենն է: Թեև, անգամ նա այդ բացն անզոր է լրացնել», - ցավով ընդգծեց Ալլան: 

20-ամյա երիտասարդը զոհվել է Դավիթ Բեկում՝ նոյեմբերի 8-ին, ականանետի (миномёт) հարվածից: Քույրն ընդգծում է՝ այդ օրը Դավիթ Բեկի միակ զոհն իր կամավորական եղբայրն է եղել, սակայն այդ մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել:

Ալեն Բեգլարյանը հուղարկավորված է Կապանի եղբայրական գերեզմանատանը (Բաղաբուրջի հուշահամալիր, հեղ.): Բեգլարյանների ընտանիքը հիմա մեկ ցանկություն ունի՝ իրենց որդին վերջին զոհը լինի, էլ երբեք ու ոչ ոք չզգա այն, ինչն իրենք են ապրում:

«Աստված Ալենին մեզ 10 տարի հետո տվեց, 20 տարի հետո՝ վերցրեց», - հերոսի ծնողների խոսքներն է մեջբերում Ալլան ու շարունակում՝ բոլորի սրտերը կոտրեց, ցավեցրեց, բայց իրենք հպարտ են Ալենով:

«Կենսախինդ էր, լավատես, ժպիտը միշտ դեմքին: Գրեթե չունի մի նկար, որտեղ չի ժպտում… Մենք իրեն շատ ենք կարոտում ու ապրում ենք իր մասին հիշողություններով և պատմություններով: Տա Աստված, որ վաղվա «Ալենները» խաղաղ երկնքի տակ ապրեն: Կարծում եմ՝ չկա այսօր մեկն, ով հարազատ, ընկեր, մտերիմ կամ ծանոթ չի կորցրել: Ուզում եմ, որ հերոս կորցրած բոլոր ծնողները, մայրերը շատ ուժեղ լինեն ու իրեց լավ նայեն: Վստահ եմ՝ մեր տղաները կցանկանային իրենց ծնողներին առողջ ու ամուր տեսնել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց հերոսի քույրը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Այսօր, 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:12 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները 23/04/2024 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը