23/11/2020 22:43
Վարչապետը մեզ տեղեկացրեց, որ հենց այսօրվանից, հենց այս պահից պետք է գնա մեր կորած, գերեվարված երեխաների գործերով. անհետ կորած զինծառայողի մայր
Մեզ տեղեկացրեց, որ հենց այսօրվանից, հենց այս պահից պետք է գնա հենց այդ գործերով՝ մեր կորած, գերեվարված երեխաների գործերով, լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը, ով մի շարք այլ քաղաքացիների հետ այսօր կառավարության շենքում հանդիպում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ասեց, որ յուրաքանչյուր հատվածում աշխատում են՝ մինչև այդ հատվածը հակառակորդին տալը: Ասեց, որ աշխատում են, բայց անուններ չնշեց: Այս պահի դրությամբ վարչապետի պատասխաններից շատ գոհ եմ»,- ընդգծեց անհետ կորած զինծառայողի մայրը՝ զրույցի այլ մանրամասներ չներկայացնեով:
Ավելի վաղ վարչապետի հետ հանդիպումից դուրս եկած մի քանի ծնողներ չցանկացան զրուցել լրագրողների հետ: