23/11/2020 13:21
Անհետ կորած զինծառայողների ծնողներին ՊՆ-ի մոտ կառավարության ներկայացուցիչը կհանդիպի 16։30-ին
Կառավարությունում քննարկում կլինի, ժամը 16։30 պաշտոնական ներկայացուցիչը ձեզ այստեղ կասի, թե որտեղ, ոնց և ինչ ձևաչափով են քննարկվելու բոլոր հարցերը, պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարարի հետ։