24/11/2020 11:48
Կապիտուլյանտ վարչապետը, ով 2.5 տարի սևի ու սպիտակի է բաժանել, ձախողակ, տգետ կառավարում ցուցաբերել, պետք է հրաժարական տա. Դավիթ Խաժակյան
Կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա ղեկավար վարչապետն իր անգործունակության պայմաններում խնդիրներ չի կարող լուծել և պետք է հեռանա, Երևանի ավագանու նիստին ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Երևանի ավագանին, որպես հավաքական մարմին, համապատասխան քվեարկության պարագայում դիմելու է կառավարությանը, վարչապետին և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, ով 2.5 տարի սև ու սպիտակի բաժանելով, ձախողակ, տգետ կառավարում ցուցաբերելով, պետք է հրաժարական տա:
Ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշնքը» ձախողվել է և դրա գնահատականը պետք է տրվի նաև այստեղ: Մենք Երևանի քաղաքապետին առաջարկելու ենք համապատասխան նախագիծը ներկայացնել արտահերթ նիստով: Մեր առաջարկը լինելու է շատ պարզ՝ ուղերձ կառավարության ղեկավարին՝ անցնցում հեռանալու: Հասկանալի է, որ ԱԺ-ի և Երևանի ավագանու կյանքն այլևս կարճ է», - ասաց Խաժակյանը: