24/11/2020 09:52
«Հրապարակ». Ռուստամ Բադասյանը նույնպես հրաժեշտ կտա աթոռին. շրջանառվում է 3 թեկնածուի անուն
«Հրապարակ» թերթը գրում է, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նույնպես, ըստ ամենայնի, հրաժեշտ կտա աթոռին։ Նրան փոխարինողի 3 անուն է այս օրերին շրջանառվում, մեկը՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, ով արդեն հրաժարվել է առաջարկից։
Հիմա իշխանությունն ընտրություն է կատարում 2 կանանց միջև՝ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի և արդարադատության գործող փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի միջև։
Վարդապետյանը չի պատասխանել թերթի զանգերին, իսկ Գրիգորյանն ասել է.
«Նման բան չկա, խորհուրդ եմ տալիս կապվել Լուսինե Մարտիրոսյանի հետ»: