24/11/2020 09:35
Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակյակից հայտնում են, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։
Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։
ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը», - ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: