Առաջարկում եմ չսևեռվել Փաշինյանի հրաժարականի վրա, դա տեխնիկական խնդիր է, որն անպայման լուծվելու է

24/11/2020 15:21

Առաջարկում եմ չսևեռվել Փաշինյանի հրաժարականի վրա, դա տեխնիկական խնդիր է, որն անպայման լուծվելու է


«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. 

«Առաջարկում եմ ոչիշխանական համակարգերին, հանրային շրջանակներին՝ չսևեռվել Ն. Փաշինյանի հրաժարականի վրա։ Դա այլևս զուտ տեխնիկական խնդիր է, որն անպայման լուծվելու է։

Փոխարենը՝ սկսել գրագետ քննարկումները՝ Հայաստանի գալիք հեռանկարի շուրջ։ Սա թույլ կտա ավելի արագ մտնել փաստարկված ռացիոնալ դաշտ, թույլ կտա ակտիվացնել հասարակության գրագետ շերտերը, և մենք այդ դեպքում կարձանագրենք, թե սպասվածից ինչքա´ն հեշտ և արագ հնարավոր կլինի նոր իշխանության ձևավորումը։ Ի դեպ, խորքային քննարկումները նաև շատ կարևոր են ներքին դեմարկացիա անցկացնելու համար՝ գրագիտության և միայն գոռգոռալու միջև։ Եվս մեկ բղավող և դատարկամիտ իշխանություն, և այլևս ոչ մի ռուսական խաղաղապահ կոնտիգենտ չի փրկի Հայաստանը։

Հայաստանի առաջիկա փուլը

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ հին Հայաստանը չկա, հին Արցախը չկա, Ղարաբաղյան խնդրի հին բովանդակությունը չկա, հին Կովկասը չկա, հին պատկերացումների և հաշվարկների ճնշող մեծամասնությունը այլևս չկա։ Այս փուլից սկսվում է հայկական մեծ ռեկոնստրուկցիան, որի մեջ ներառվում է Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, մեր հարևանները, մեր դաշնակիցները, մեր թշնամիները, մեր շահերն ու ռեսուրսները։

Խնդիր առաջին. Չդառնալ կոտրված ազգ

Դադարեցնել է պետք ողբը։ Մենք չպետք է դառնանք կոտրված ազգ։ Բոլորն էլ կարող են ունենալ ցավալի պարտություններ։ Շատ հեշտ է ընտրել համահայկական ողբի ճանապարհը, և մենք դրա ճանապարհին ենք, բայց եթե այդպես եղավ, ապա ամեն ինչ կդառնա անիմաստ։ Ոչինչ այլևս հնարավոր չի լինի անել։ Ամբողջ աշխարհում այսօր հայերն առերեսվում են նախկին արժեքների, նախկին հպարտությունների փլուզման փաստին։ Աշխարհով մեկ Շուշի, Հադրութ, Քարվաճառ և այլ անուններով ռեստորաններ բացելը չէ´ մեր անելիքը։ Պետք է հետևություններ անել ու աշխատել.

ա/ Որպես առաջին քայլ Հայաստանում անհրաժեշտ է, իհարկե, իշխանության փոփոխություն։ Սա պարտադիր պայմանն է։ Եվ մենք պետք է իմանանք, որ պարտվել է այդ իշխանությունը, ոչ թե Հայաստանը, ոչ թե բանակը, ոչ թե հայը։ Պարտությունը պետք է դառնա պատմություն։ Նոր, առողջ, «հակաողբ» տրամադրություններ կարող է գեներացնել միայն նոր իշխանությունը։

բ/ Նոր իշխանությունը պետք է ունենա «արտոնություն» և բարոյական իրավունք՝ աշխատանքի անցնել առանց պարտվողի հոգեբանության։

գ/ Բանակի հերոսացում։ Բանակն ինչպես կար, այնպես էլ պետք է մնա մեր հպարտության և թիվ մեկ հոգածության առարկան։ Բանակը, զինվորականությունն արել են հերոսություններ, որոնց մասին, ի դեպ, շատ լավ գիտեն մեր թշնամիները։ Գիտեն իրենց մաշկի վրա, իրենց կորուստների փաստի վրա, և այդ գործոնը քիչ հետո դառնալու է այդ երկրում մեծ պրոբլեմ։ Ամբողջ աշխարհով պետք է հպարտանալ ու պատմել մեր բանակի սխրանքների մասին՝ բանակի, որը, լինելով անհամեմատ ավելի փոքրաթիվ, շատ ծանր կորուստներ է պատճառել Ադրբեջանի, թուրքերի և վարձկանների զորքերին։

դ/ Համահայկական նոր օրակարագ։ Սփյուռքի հետ աշխատանքի նոր ձևաչափեր և նոր բովանդակություն։ Շատ մեծ է հավանականությունը, որ հայկական աշխարհում կառաջանա լուրջ խզվածություն։ Պարտված Հայաստանը չի կարող համարվել համախմբող իդեա, հետևաբար մենք պետք է ձևակերպենք հետպատերազմյան Հայաստանի նոր տեսլականը։ Օբյեկտիվորեն մենք կարող ենք հայտնվել տարբեր իրականությունների, տարբեր հոգեվիճակների մեջ։ Ավելին՝ արևմտյան սփյուռքն ազնիվ մղումներով առանց գիտակցելու կարող է գործել ի վնաս Հայաստանի։ Օրինակ՝ արևմտյան հակառուսական կոնցեպցիայի մեջ։
Նոր իշխանությունը ինտենսիվ և լրիվ այլ տրամաբանությամբ պետք է սկսի աշխատել սփյուռքի հետ։ Այս ճանապարհին կարևոր կետ է Հայաստան-սփյուռք համաժողովի անցկացումը, որը պիտի մշակի համահայկական նոր օրակարգ, և որի առանցքայն կետերից է ողբը բացառելը և նոր իրականության պայմաններում նոր նպատակների համար գործելը։ Կրկնում եմ՝ սա կարող է անել բացառապես նոր իշխանությունը։ 

Խնդիր երկրորդ.Կովկասյան նոր ճարտարապետություն

ա/ Հայաստանը պետք է պատրաստվի նոր Կովկասի ձևավորման պրոցեսին։ Այն արդեն սկսել է, բայց Հայաստանի ակտիվ և մոտիվացված մասնակցությունը հնարավոր է միայն նոր իշխանության պայմաններում։ Սա այնքան ակնհայտ է, որ սա չընդունելն ուղղակի պետության դեմ հանցանք է։ Որքան մենք ուշացրեցինք, այնքան մեր շահը չի կարևորվելու։ Մենք առաջիկայում պետք է բանակցենք Ադրբեջանի հետ դելիմիտացիայի շուրջ։ Մենք ունենք մեծ երկարությամբ ի հայտ եկած հայ-ադրբեջանական նոր սահման, որի ամեն սարը, ամեն աղբյուրը, ամեն արահետը բանակցության առարկա են։ Եվ մենք դա պետք է անենք, որովհետև կյանքը ոչ միայն շարունակվում է, այլև նոր իրողությունների առաջ է մեզ դրել, ընդ որում՝ երկուսիս։ Առանձին կարևորագույն բանակցությունների թեմա է կոմունիկացիաների բացումը, նոր կոմունիկացիաների ստեղծումը։ Եվ պետք է չէ ազգովի սարսափել ամեն նոր ճանապարհի գաղափարից, ուղղակի պետք է հաշվարկել մեզ համար շահեկանները և անընդունելիները ու սկսել աշխատել։

բ/ Հայաստանը պետք է պատրաստ լինի հարևանների հետ համակեցության նոր իրողությանը։ Մենք կարող ենք չսիրել և ատել մեր երկու հարևաններին, բայց որպես պետություն պարտավոր ենք հասկանալ, որ 90 միլիոնանոց Թուրքիան ու Ադրբեջանը միշտ մեր կողքին են լինելու։ Սա առաջին հերթին պետք է գիտակցի հետպատերազմյան վերնախավը և դրա մասին բաց խոսի հայ հասարակության և սփյուռքի հետ։ Խոսի առանց ամոթխածության, խոսի փաստի հենակետից, որովհետև հարևաններին չեն ընտրում։ Մոտ 90 միլիոնանոց բնակչությամբ այդ երկու պետությունների հարևանության փաստը չընդունելը կնշանակի անբուժելի պետական ինֆանտիլիզմ։

գ/ Պետք է նոր իրականության պայմաններում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր կարգավիճակներ փնտրել։ Մենք պետք է սովորենք աշխատել մեր դաշնակիցների հետ։ Օրակարգում՝ Ռուսաստանի հետ նոր խորության դաշնակցային հարաբերություններն են։ Հայաստանը պետք է առաջարկի իր փաթեթները և քննարկի ռուսական կողմի համանման առաջարկները։ Այսօրվա հարաբերությունների որակն այլևս բավարար չէ։

դ/ Մենք պետք է սովորենք աշխատել մեր թշնամիների հետ։ Մեր խնդիրը լինելու է տարածաշրջանում լարվածության և դիմակայության նվազումը։ Եվ մենք պետք է հիշենք, որ թե´ Էրդողանը, թե´ Ալիևը հավերժ չեն։ Մենք մի կողմից պետք է ապահովագրենք մեզ այդ փոփոխություններից, մյուս կողմից՝ պատրաստ լինենք ճիշտ պահին մեր շահերն առաջ տանելու (և ամենևին՝ ոչ ռազմական ճանապարհով)։

Խնդիր երրորդ. Անկայունության ռիսկեր

Հարավային Կովկասը վերածվում է տարբեր շահերի բախման թատերաբեմի։ Ըստ այդմ՝ Հայաստանը ենթակա է լինելու արտաքին և ներքին անկայունության ռիսկերի։ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու ընդունվող, իբր, հայանպաստ բանաձևերը և հայտարարությունները կարող են ունենալ մեկ նպատակ՝ ապակայունացնել տարածաշրջանը ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանի ներսում ձևավորվելիք, իբր, հայրենասիրական հոսանքները կարող են ծառայել նույպես նույն նպատակին։ Անկայունության ռիսկերին հավասարապես ենթակա է նաև Ադրբեջանը։ Մի անխոհեմ քայլ, մի անխոհեմ պրոցես, և մեր երկիրը նորից կարող է հայտնվել ավելի այլանդակ պատերազմի մեջ։ Անկայունության ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու համար Հայաստանին անրաժեշտ է սոլիդ իշխանություն, որը կմերժի ցանկացած ավանտյուրա, և որի գործունեությունն ուղղված կլինի սեփական հասարակության, անմիջական հարևանների և արտաքին աշխարհի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններին։

Խնդիր չորրորդ. Պետության մոդեռնիզացիան

Զինված ուժերի տեխնոլոգիական տարբերությունն ակնհայտ ցույց տվեց առաջընթացից հետ ընկնելու վտանգները։ Դա վերաբերում է ողջ պետությանը։ Հայաստանը այս ողբերգությունը պետք է օգտագործի որպես ելակետ՝ պետության խորքային արդիականացման համար։ Չանենք հիմա՝ չենք անելու երբեք։

Մոդեռնիզացիան վերաբերում է.

ա/ քաղաքական համակարգին
բ/ կառավարման որակին
գ/ տնտեսական մոդելին
դ/ հասարակական հարաբերություններին

Ամփոփում

Ուզում եմ հատուկ ընդգծել՝ նկարագրված չորս խնդիրները մեկը մյուսին պայմանավորող են։ Դրանք պետք է լուծվեն մեկ ամբողջության մեջ։ Տապալեցինք մեկը՝ կտապալենք մյուսները։ Կտապալենք ամենք ինչ»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:45 Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:40 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ Այսօր, 13:38 Ինչպես Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշի դեպքում. Աբրահամյան Այսօր, 13:34 Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը, քան երբևէ, և ես լիովին աջակցում եմ դրան. Ստոլտենբերգ Այսօր, 13:28 Հայաստանը շահագրգռված է զարգացնել ՆԱՏՕ-ի հետ առկա քաղաքական երկխոսությունը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:23 Երևանում սպասվում են ինտենսիվ տեղումներ, շրջաններում՝ ձյուն և բուք Այսօր, 13:21 Կոլոմինան Ստոլտենբերգի տարածաշրջանային այցը պատմական է որակել Այսօր, 13:12 Վթար՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. մեքենան գլխիվայր շրջվել է Այսօր, 13:09 «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Այսօր, 13:07 Կատարի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Այսօր, 13:01 Չիվա բնակավայրում և դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն Այսօր, 12:56 Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան Այսօր, 12:48 Մարտի 21-ին Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյուն Այսօր, 12:43 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը Այսօր, 12:40 Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին Այսօր, 12:37 Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Այսօր, 12:28 ԱՄՆ-ից Պուտինին շնորհավորական զանգեր չեն լինի․ Պետքարտուղարություն Այսօր, 12:26 Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 12:24 Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. Կոստանյան Այսօր, 12:20 «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից․ նրանք կալանավորվել են Այսօր, 12:13 Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Այսօր, 12:08 Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր Այսօր, 12:03 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Այսօր, 12:01 Էլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան Այսօր, 11:56 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Այսօր, 11:52 Ինչի՞ են հասցրել հարցը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները. Զախարովան՝ Փաշինյանի՝ նոր պատերազմի վերաբերյալ հայտարարության մասին Այսօր, 11:44 «Այսօրվանից սկսում եմ «Զրույցներ պետության մասին» շարքը». Նիկոլ Փաշինյանի տեսանյութը՝ TikTok-ում (Տեսանյութ) Այսօր, 11:37 Եթե հասարակության կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ է կանգնելու իր որոշումից․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 11:33 Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Այսօր, 11:25 Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում Այսօր, 11:20 Հառիճավանքի լուսաբացը. Լուսանկար Այսօր, 11:15 «Ժողովուրդ»․ Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել, որ հետը Փարիզ տանի Այսօր, 11:08 Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ Միշել Այսօր, 11:03 Երևի ավելի վտանգավոր գաղափար չկա. 30 տարվա պետականությունն իր լուրջ ինստիտուտներով քանդես, բերես-հասցնես ինքնապաշտպանական գյուղացիական ջոկատների․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:58 ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին Այսօր, 10:53 Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը Այսօր, 10:47 Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 10:44 Եթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է, որ տալիս է չպարտվելու հնարավորություն Այսօր, 10:40 «Փաստ». Փաշինյանը նեղվել է նույնիսկ «ընտրովի» հանդիպման ժամանակ սառն ու անբարյացակամ վերաբերմունքից Այսօր, 10:38 «Ժողովուրդ». ԱԺ-ն պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար Այսօր, 10:36 «Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ Այսօր, 10:35 ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ Sputnik Արմենիա Այսօր, 10:34 «Փաստ». «Փողի խնդիր չունեն», բայց գնում են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով Այսօր, 10:32 «Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը Այսօր, 10:31 «Հրապարակ». Եվրադիտորդներին տրվող անձեռնմխելիությունից Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն Այսօր, 10:30 «Փաստ». Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք Այսօր, 10:27 ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Այսօր, 10:24 ՔՊ-ն նոր պատգամավոր ունի Այսօր, 10:16 Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 10:00 ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է ու մառախուղ. կան փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 09:58 Սիսիան-Գորիս ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա չորս զոհ Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Հերթական զիջումներից հետո Ադրբեջանի «ախորժակը» կզսպվի՞․ Փաշինյանն ասել է՝ երաշխիք չի կարող տալ, բայց հույս ունի Այսօր, 09:50 «Հրապարակ». ՆԳՆ-ն 89 հատ ժամացույցների համար վճարել է 10 մլն 786 հազար դրամ Այսօր, 09:47 «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի դեպքում 277.5 միլիոն դրամից 99.7 միլիոնը աշխատավարձ է Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանն ու իր խմբակը իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որևէ միջպետական պայմանագիր Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Վարչապետի և ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է 18/03/2024 23:35 Փաշինյանը կնոջ հետ Համազգային թատրոնում էր՝ «...և նորից Գարուն» ներկայացմանը 18/03/2024 23:14 Ստոմատիտ․ Ինչպե՞ս բուժել 18/03/2024 23:08 Մտադիր չենք ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա․ Սալիվան 18/03/2024 22:51 Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ 18/03/2024 22:33 Ի վիճակի՞ չես՝ թող, գնա. Լավ, ինչքա՞ն կարող ես տալ, որ «պատերազմ չլինի»․ Ոսկեպարցի 18/03/2024 22:10 «Դա անում ենք Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար»․ Փաշինյանը Տավուշում հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ 18/03/2024 21:43 «Նա եկել էր ասելու, որ այդ տարածքները հանձնում է հանուն «խաղաղության»․ Մանրամասներ՝ Փաշինյանի ու տավուշցիների հանդիպումից 18/03/2024 21:34 Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները 18/03/2024 21:18 Այս շաբաթ Վրաստանի խորհրդարան կբերվի ԼԳԲՏ քարոզչության դեմ ուղղված օրինագիծը 18/03/2024 21:03 «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ 18/03/2024 20:44 «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօր վիրահատել են 18/03/2024 20:28 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 18/03/2024 20:14 Լարսի ճանապարհը բացել են բեռնատարների համար 18/03/2024 20:01 ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է որոշում «Մակուչյանը և Մինասյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած գործողությունների ծրագրի վերաբերյալ 18/03/2024 19:53 «Չենք պատրաստվում հաշվի նստել, կարևոր չէ»․ Կրեմլից արձագանքել են ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի գնահատականին 18/03/2024 19:37 Հստակ դիրքորոշում ունենք` հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության. Խաչատուրյանը՝ ֆրանսիացի մտավորականներին 18/03/2024 19:27 Չեխիայի դեսպանը Ալեն Սիմոնյանին նամակ ու եվրոպական դրոշ է փոխանցել 18/03/2024 19:17 Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները․ Ֆրանսիայի ԱԳՆ 18/03/2024 19:00 Ապարանում, Արագածում, Սևանում ձյուն է տեղում 18/03/2024 18:48 600 հայկական բեռնատարներ են կուտակվել Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերում 18/03/2024 18:34 Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում․ Վարդան Ոսկանյան 18/03/2024 18:24 Անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ է խոստացել թշնամի Ադրբեջանին, գյուղում վճռական են տրամադրված, հետքայլ չեն անելու․ Բաղանիսցի 18/03/2024 18:13 Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք 18/03/2024 17:58 ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան 18/03/2024 17:47 Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն․ Տիգրան Աբրահամյան 18/03/2024 17:32 Տավուշում հանդիպման մասնակիցների ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանն իր հետ տարած մի տեսախցիկով փորձելու է ստեղծել կեղծ տպավորություններ և էլի մոլորեցնել հանրությանը․ Դանիելյան 18/03/2024 17:19 Ալիևը շարունակում է կամայականություններն օկուպացված Արցախում․ հայտարարել է, որ վերանվանում է Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակը 18/03/2024 17:07 Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 46-ամյա աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է ծանր 18/03/2024 16:53 Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառքի հանել Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը. Տեսանյութ 18/03/2024 16:50 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. news.am (Տեսանյութ) 18/03/2024 16:47 Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում 18/03/2024 16:39 Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան 18/03/2024 16:34 Տավուշում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների տեսանյութերը կհրապարակվեն ավելի ուշ. խոսնակ 18/03/2024 16:23 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում 18/03/2024 16:02 Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել ԼՂ հայերի իրավունքների թեմայով 18/03/2024 15:53 Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ 18/03/2024 15:47 Այգեհովիտում էլեկտրական շչակ է գործարկվելու 18/03/2024 15:38 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել վնասվածքներ 18/03/2024 15:28 Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը 18/03/2024 15:18 Խիստ նկատողություն է տրվել Տավուշի նոտար Գուրգեն Անանյանին 18/03/2024 15:14 Ստոլտենբերգն Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել 18/03/2024 15:09 Ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն պիտի ունենանք պետական գործիչների բանակ․ Անանյան 18/03/2024 15:02 Չի կարելի դառնալ հավաքական Արևմուտքի քարոզչության հերթական զոհը՝ վերածվելով հակառուսական պլացդարմի. Շարմազանով

Տվյալ բաժնի վերջին նյութերը