24/11/2020 13:40
Հողի և գույքահարկի թանկացումը բոլորովին տեղին չէ՝ հաշվի առնելով տնտեսության առջև ծառացած մարտահրավերները. Ավագանու անդամ
Պատերազմի ընթացքում Երևանում կային մարդիկ, որոնք շարունակում էին ավելացնել իրենց ինքնակամ շինությունների թիվը, Երևանի ավագանու նիստում ասաց Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Մարկոս Հարությունյանը:
Անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին մասնակցած քաղաքացիներին բնակարաններով ապահովվելու հարցին՝ բանախոսը նկատեց, որ շտապողականությունը ավագանուն կկանգնեցնի խնդիրների առաջ:
«Նախ պետք է հասկանալ՝ ովքեր ունեն դրա կարիքը, նաև՝ կառավարությունն ինչ գործառույթներ է այս ուղղությամբ իրականացնելու և նոր միայն հասկականալ՝ համայնքն ինչ դերակատարում պետք է ունենա», - ասաց Մարկոս Հարությունյանը:
Վերջում ավագանու անդամը շեշտեց՝ իր կարծիքով հողի և գույքահարկի թանկացումը բոլորովին տեղին չէ՝ հաշվի առնելով տնտեսության առջև ծառացած մարտահրավերները: