24/11/2020 12:08
Երևանի ավագանու այսօրվա նիստը պետք է սկսվեր՝ պատերազմի մասնակից, զոհված, վիրավոր երևանցիների խնդիրների մասին խոսելով. Արմեն Ներսիսյան
Ես սպասում էի, որ Երևանի ավագանու այսօրվա նիստն այլ կերպ պետք է սկսվեր. բոլորս պետք է հավաքվեինք, մտածեինք պատերազմի մասնակից, զոհված, վիրավոր երևանցիների մասին, նիստի ժամանակ ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
«Առաջնայինն այդ տղաների, նրանց տրվող արտոնությունների, բուժման, տների մասին հոգալն է», - ասաց նա:
Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը տեղից միջամտեց, որ նիստը վարող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գրաքննության իրավունք չունի և չի կարող որոշել ավագանու անդամի հայտարարության տեքստը:
«Դուք նման լիազորություն չունեք», - ասաց ավագանու ընդդիմադիր անդամը: