24/11/2020 14:33
Քաղաքապետարանն այս ընթացքում աշխատել է 7.5-8 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու ուղղությամբ. առաջիկայում մրցույթ կհայտարարվի. Երևանի փոխքաղաքապետ
Ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով Երևանի քաղաքապետարանը միջազգային մրցույթ էր հայտարարել, որին մասնակցել էր երկու կազմակերպություն: Դրանցից մեկի տեխնիկական բնութագրերը չէին համապատասխանել, իսկ երկրորդ կազմակերպությունը շատ կարևոր փաստաթղթեր չէր ներկայացրել: Այս ամենից հետո մրցույթը չեղարկվել էր, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին:
«Դրանից հետո իրականացվեցին տարբեր հարցումներ, և կարծում եմ՝ մինչև դեկտեմբերի 10-ը նոր մրցույթ կհայտարարենք», - ասաց նա:
Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց՝ քաղաքապետարանն այս ընթացքում աշխատել է 7.5-8 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու ուղղությամբ, և առաջիկայում այս նպատակով ևս մրցույթ կհայտարարվի: