24/11/2020 17:01
Արմավիրցի փոքրիկն ընկույզի վաճառքից ստացած ավելի քան 4 մլն դրամը փոխանցել է համահայկական հիմնադրամ
Սիրով ընդունեցի արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, ով պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» hամահայկական hիմնադրամ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:
«Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար», - նշել է քաղաքապետը։