24/11/2020 10:37
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են արցախահայության կարիքները հոգալուն առնչվող հարցեր
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի և Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակին, մասնավորապես արցախահայության կարիքները հոգալուն և մարդասիրական հնարավոր աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:
Զրուցակիցները կարևորել են Արցախի՝ Ադրբեջանին անցած տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում դրա բարձրաձայնումը: Հյուրերը նշյալ հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց մտահոգությունը և աջակցության պատրաստակամությունը:
Հանդիպումներին անդրադարձ է կատարվել պատերազմի ընթացքում մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումների դեպքերին: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել ևակտիվ ներգրավվածություն ունենալ այդ հարցում:
Հանդիպումների ավարտին կարևորվել է նաևԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը: