24/11/2020 12:57
«Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագրի շահառուների թիվը 107 է
2020 թվականի մարտի 26-ից մեկնարկել է «Վաղ փուլի/I-III/ դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը, որի շահառուների թիվը Հայաստանի Հանրապետության ուռուցքաբանական ծառայության լիցենզավորում ունեցող բժշկական կենտրոններում կազմել է 107, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ ներկայում ծրագրի շրջանակներում բուժում է ստանում 132 պացիենտ:
«Վերջիններս ստանում են միջազգային ուղեցույցներին համապատասխան բուժում, և այս ծրագրի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում կունենանք առողջացած ու լիարժեք կյանք վերադարձած կանայք», - ասվում է հաղորդագրության մեջ: