
25/11/2020 14:37
Էդմոն Մարուքյանը հորդորել է ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահին ուսումնասիրել և կանխարգելել Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով այսօր դիմել եմ Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը հորդորել է հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։
«Հիշեցնեմ, որ ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություն», - նշել է նա։