
25/11/2020 10:35
Որդուց լուր չունեցող մայրը 50 օր անց նրանից զանգ է ստացել. տղան ողջ ու առողջ է
Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանք, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ շուրջ 50 օր որդուց որևէ լուր չունեցող մայրը` հիվանդանոցի բուժքույր Հասմիկը, զանգ է ստացել իր որդուց` տղան ողջ էր ու առողջ:
«Այս օրերին հետևում էի տիկին Հասմիկին, թե ինչ հոգատարությամբ է խնամում մեր վիրավոր զինվորներին, բոլորին դիմավորում էր սրտաբաց, ժպիտով: Երբեմն անհետանում էր կարճ ժամանակով, հետո կրկին շարունակում էր իր գործը` մեղմ ժպիտով, սակայն թաց աչքերով», - գրել է նա: