Առաջին հերթին մեր ընդհանուր նպատակը պետք է դառնա իրավիճակի կայունացումը, և դրանից հետո պետք է որոշում ընդունենք՝ ինչ անել. Նիկոլ Փաշինյան

25/11/2020 11:13

Առաջին հերթին մեր ընդհանուր նպատակը պետք է դառնա իրավիճակի կայունացումը, և դրանից հետո պետք է որոշում ընդունենք՝ ինչ անել. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը:

Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

ТАСС - Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որի մնալու ժամկետը սահմանվել է 5 տարի՝ հերթական 5-ական տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: Ինչի՞ց ելնելով է սահմանվել 5 տարի ժամանակաշրջան, և ի՞նչ պետք է արվի այդ ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: Գիտեք, կարծում եմ, որ այս պահին գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը: Եվ ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուսաստանյան խաղաղապահները հաջողությամբ կգործեն և իրապես կկարողանան կյանքի կոչել այդ առաքելությունը:

ТАСС - Եռակողմ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ընդ որում, ավելի վաղ Դուք պարզաբանել էիք, որ փաստաթուղթը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակային լուծում: Այսպիսով, կարգավիճակը մնում է անորոշ: Ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ներկայիս փոփոխված պայմաններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, փաստացի կա կոնսենսուս, համենայնդեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում, և Հայաստանը համաձայն է այդ տեսակետի հետ՝ որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եվ այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Դուք գիտեք Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և մեր դիրքորոշումը, իհարկե, չի փոխվել:

ТАСС - ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված: Ձեր կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի առաջին կետում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերականգնումը, խաղաղ կարգավորումը պետք է շարունակվի հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ձեր կարծիքով՝ այժմ ինչպե՞ս պետք է ընթանա կարգավորման գործընթացը այդ ձևաչափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես գործնականում պատասխանեցի այդ հարցին՝ ամբողջությամբ պետք է վերականգնի բանակցային գործընթացը: Բայց տվյալ պահին կան ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ես նկատի ունեմ գերիների և կալանավորված անձանց ամբողջական փոխանակումը: Կա նաև անհետ կորածների հարցը, զոհվածների մարմինների փոխանակման հարցը: Ես կարծում եմ, որ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա:

Իհարկե, զուգահեռաբար որոշակի հաղորդակցություն է ընթանում: Մենք հաղորդակցվում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ես մշտական կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ: Վերջերս հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործընթաց է: Եվ ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային լիարժեք գործընթացը շատ շուտով կվերականգնվի:

ТАСС- Ձեր կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը Հայաստանում բուռն արձագանքի արժանացավ, նույնիսկ Ձեր հրաժարականի կոչեր են հնչում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, և արդյոք այն կարո՞ղ է ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել:

ТАСС - Ժողովրդի կամարտահայտության հետ կապված: Դրա ամենաժողովրդավարական ձևը ընտրություններն են: Հնչում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչեր: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, ինչպե՞ս եք գնահատում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, հիմա կառավարության և, կարծում եմ, ոչ միայն կառավարության, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կարևորագույն և առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիակատար կայունության և անվտանգության վերականգնումը: Նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը: Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում:

ТАСС - Ինչպես նշեցիք, բողոքական տրամադրությունները հանրության մեծամասնության աջակցությանը չեն արժանանում: Ելնելով դրանից...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա չի նշանակում, որ բոլորը գոհ են ներկայիս ստեղծված իրավիճակից՝ և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, և՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով, և այլն: Անկեղծ ասած, ես ինքս էլ այնքան գոհ չեմ: Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է: Բայց պետք է հասկանալ, թե մենք ինչ այլընտրանքներ ունենք: Մենք պետք է աշխատենք, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարացնենք, որպեսզի կայունացնենք և բարելավենք այն: Եվ ինչպես ես արդեն ասացի, նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունն ու կայունությունը, այլև արտաքին կայունությունն ու անվտանգությունը և տնտեսական անվտանգությունն ու կայունությունը: Մենք պետք է աշխատենք և կենտրոնանանք այս հարցերի վրա:

Սա չի նշանակում, որ կառավարությունը համարում է, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է: Հակառակը, մենք համարում ենք, որ առաջին հերթին պետք է չսրել իրավիճակը, ավելի չվատթարացնել այն: Հիմա մեր առջև շատ հարցեր կան՝ կապված Արցախի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար և այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել: Պետք է կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում:

Ցավոք, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակը շարունակվում է: Այսինքն, առաջին հերթին մեր ընդհանուր նպատակը պետք է դառնա իրավիճակի կայունացումը, և դրանից հետո պետք է որոշում ընդունենք՝ ինչ անել:         

ТАСС - Կցանկանայի Ձեզ հարցնել տնտեսական և հումանիտար խնդիրների մասին: Կա՞ն արդյոք գնահատականներ, թե ինչպիսի տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Եվ կա՞ արդյոք քանակական գնահատական զոհվածների, անհետ կորածների, փախստականների, տուժողների առումով՝ որքան մարդ է զոհվել, տուժել, անտուն մնացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք պարբերաբար հրապարակում ենք զոհվածների թիվը: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, եղել են դեպքեր, երբ պաշտոնապես հայտարարված է եղել, որ կոնկրետ անձը զոհվել է, բայց պարզվել է, որ նա ողջ է: Եվ հիմա շատ կարևոր է ճշգրիտ լինել այս հարցում: Մենք, իհարկե, չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, և մեր հասարակությունը, մեր քաղաքացիները կունենան լիարժեք տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է անհետ կորածներին: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ համարվել են անհետ կորած, բայց հետո նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել է, նրանք վերադարձել են, և պարզվել է, որ որոշ հանգամանքների բերումով նրանք ուղղակի չեն կարողացել կապվել հարազատների, ընկերների կամ պաշտոնական կառույցների հետ: Այսինքն՝ հիմա ընթանում է այս բոլոր հարցերի հստակեցման գործընթաց: Իհարկե, շատ աշխատանք է կատարվում բոլոր անհետ կորածների հնարավոր գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Այժմ շատ կարևոր է, ինչպես արդեն ասացի, գերիների և կալանավորված անձանց փոխանակումը: Այս հարցերի շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի կառավարության հետ, ես սերտ շփման մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ, և Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահները նույնպես շատ ակտիվ մասնակցում են այս գործընթացին:

Ցանկանում եմ նշել, որ այս պահին ճիշտ չէ թվեր հրապարակելը, քանի որ դրանք 100 տոկոսանոց ճշգրիտ չեն լինի: Այսինքն՝ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք հրապարակելու ենք թվերը, բայց նախևառաջ պետք է վստահ լինենք, որ այն անձինք, ովքեր համարվում են անհետ կորած, հետո չեն վերադառնա և իրենց մասին տեղյակ պահեն: Այսպիսի կազուսներից խուսափելու համար պետք է տեղեկատվությունը ստուգել, վերստուգել և այլն, քանի որ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի, զգացմունքների հետ, և պետք է շատ զգույշ լինել:

ТАСС - Իսկ ինչպիսի՞ տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Գնահատականներ կա՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իհարկե, պարզ է, որ տնտեսական իրավիճակը մեզ մոտ՝ այնպես, ինչպես ողջ աշխարհում, բարդ է: Այն բարդացել էր դեռ մինչև պատերազմը, և դա կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Եվ հիմա մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի ազդեցություն է պատերազմն ունեցել տնտեսության վրա: Բայց հիմա մենք պետք է ոչ միայն հաշվենք վնասները, այլև կոնկրետ քայլեր անենք՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իմ հրապարակած ճանապարհային քարտեզում կան կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են տնտեսական կայունության վերականգնմանը: Մենք աշխատում ենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ, և ես վստահ եմ, որ կոնկրետ քայլերը կբերեն կոնկրետ արդյունքներ:

ТАСС - Ձեր հրապարակած ճանապարհային քարտեզի համաձայն՝ փախստականների վերադարձը համարվում է առաջնահերթ խնդիրներից մեկը: Ասացեք, խնդրեմ՝ ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի ձմռան շրջանում ապրելու պայմաններ ապահովվեն մարդկանց համար, ովքեր առանց տուն և աշխատանք են մնացել: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք արդեն կոնկրետ որոշումներ ենք ընդունել, որոնք վերաբերում են այն մարդկանց ֆինանսական օժանդակությանը, ովքեր դրա կարիքն ունեն: Արդեն 2 ծրագիր է ընդունվել, և մոտակա օրերին ևս 5 սոցիալական ծրագիր կընդունվի: Եվ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը: Շատ ուրախ եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի բավական լավ հոսք է նկատվում: Լեռնային Ղարաբաղի նախագահը դեռ 2 օր առաջ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի 25000 բնակիչ արդեն վերադարձել է, և մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնությունը կվերադառնա: Մենք պատրաստվում ենք ստեղծել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Շատ կարևոր է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես մտադիր է քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար: Իհարկե, կան շատ տներ, որոնք ավիրվել են, և պետք է սկսել վերականգնողական աշխատանքներ: Բայց մեր նպատակը նախևառաջ ֆինանսական օպերատիվ օժանդակությամբ այդ մարդկանց ապահովելն է, ովքեր այդ միջոցների օգնությամբ կկարողանան կազմակերպել իրենց առաջնահերթ կարիքները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար: Կարող եմ ասել՝ այժմ արդեն տեսանելի է, որ այդ գործընթացը ռեալ տեղի է ունենում: Եվ դա իսկապես լավ նորություն է:

ТАСС - Դուք ակնկալում եք նաև փախստականների վերադարձ իրենց տներ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, և մեր համատեղ հայտարարության մեջ նախատեսված է այդ մարդկանց վերադարձ իրենց տներ: Հենց այդ կետի մասով պետք է ստեղծել կոնկրետ մեխանիզմներ, անվտանգության կոնկրետ երաշխիքներ: Պետք է ապահովել և կազմակերպել այս ամբողջ գործընթացը: Եվ այդ գործընթացը պետք է դառնա բանակցային գործընթացի առաջնահերթությունը:

ТАСС - Ձեր թույլտվությամբ կցանկանայի վերադառնալ ներքաղաքական հարցերին: Բողոքական տրամադրությունները, որ մենք հիշատակեցինք, արդյոք կարո՞ղ են նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարծում: Որովհետև, իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար: Այսինքն, իմ կարծիքով և համոզմամբ՝ հայ հասարակության մեջ ստորագրված փաստաթղթի ըմբռնումը հենց այսպիսին է: Այլ հարց է, որ մենք դեռ պետք է  ամեն ինչ վերլուծենք, հասկանանք և պատասխանենք այն հարցերին, թե ինչու հենց այսպես տեղի ունեցավ, և ինչու մենք հասանք այս իրավիճակին: Բայց այդ պահին՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, այլընտրանք ուղղակի չկար, և կարծում եմ, որ հայ հասարակության մեջ առկա է իրավիճակի այդպիսի ընկալում:

ТАСС - Համատեղ հայտարարության մեջ խնդիր է դրված ապաշրջափակել տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում: Կարելի՞ է արդյոք սա դիտարկել որպես ելակետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների աստիճանական կարգավորման համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, դա շատ կարևոր պահ է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Որովհետև երբ խոսում ենք տնտեսական իրավիճակի կայունացման մասին ոչ միայն  Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք: Ահա մենք խոսում ենք տնտեսական իրավիճակի մասին, որն ստեղծվել է Հայաստանում: Բայց պետք է արձանագրել, որ տնտեսական իրավիճակն այնքան էլ լավ չէ տարածաշրջանի բոլոր երկրներում և ողջ աշխարհում: Դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, այսինքն՝ դա գլոբալ խնդիր է, տարածաշրջանային խնդիր է:

Իհարկե, այն քաղաքական պայմանավորվածությունը, որ կա տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առումով, կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ողջ տրամաբանության փոփոխության համար: Եվ հուսով եմ՝ մեզ կհաջողվի կյանքի կոչել այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք արձանագրված են համատեղ հայտարարության մեջ: Մասնավորապես, նկատի ունեմ տնտեսական ենթակառուցվածքների, երկաթգծերի, ճանապարհների ապաշրջափակումը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21/01/2021 18:40 ԱՀԿ-ն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ կազմակերպություն վերադառնալու համար 21/01/2021 18:26 Վրաստանի տնտեսությունը մինչև 2024 թվականը պետք է պատրաստ լինի ԵՄ հայտ ներկայացնելուն. Գախարիա 21/01/2021 18:15 Արդարադատության նախարարությունը կբողոքարկի Ամատունի Վիրաբյանին «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում վերականգնելու դատարանի վճիռը 21/01/2021 18:13 Անգլիայի հազարավոր տներ տարհանվել են փոթորկի պատճառով 21/01/2021 17:54 Վահան Քերոբյանը մեկնում է Իրան. քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 21/01/2021 17:52 «Դա միասին լինելու միակ ձևն էր». «Ռուբիկոն»-ի Իզան՝ Հայաստանից հեռանալու ու նոր գործունեության մասին 21/01/2021 17:25 ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է գերիների և պատանդների վերադարձը 21/01/2021 17:24 Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ. ՀՀ ՊՆ 21/01/2021 17:13 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21 887 դեպք 21/01/2021 17:06 Վարչապետի խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզ 21/01/2021 16:52 Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար անցկացվելու են հանրապետական ռազմամարզական խաղեր 21/01/2021 16:36 Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում. Ռուստամ Բադասյանի որոշումն անվավեր է ճանաչվել 21/01/2021 16:29 Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է ութի 21/01/2021 16:14 ԲԴԽ անդամների պաշտոններում «Իմ քայլ»-ն առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները 21/01/2021 16:02 Գերիների անհապաղ վերադարձի հարցը և Ադրբեջանին հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացի խնդիրները ՄԻՊ-ը ներկայացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին 21/01/2021 15:46 «Ներկայացրել ենք իրատեսական ծրագիր և համոզված ենք, որ արժանի գնահատական ենք ստացել ՀՌՀ կողմից». Արմավիրում մարզային նոր հեռուստաալիք կգործի 21/01/2021 15:36 Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ 21/01/2021 15:35 Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ 21/01/2021 15:21 «Կարմիր գծերի» սակագներն ամփոփոխ են. Քաղաքապետի մամուլի քարտուղար 21/01/2021 15:14 «Կարոտել եմ քեզ, այ տղա». Հենրիխ Մխիթարյանը դարձավ 32 տարեկան (Տեսանյութ) 21/01/2021 15:04 Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից 21/01/2021 15:01 ՌԴ ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղում վնասազերծել են ավելի քան 15 հազար զինամթերք 21/01/2021 14:50 Բայդենը ծանուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ԱՀԿ ԱՄՆ-ի վերադարձի մասին 21/01/2021 14:47 Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով 21/01/2021 14:42 Սյունիքում այրվել է 55.91 հա, Տավուշում՝ 481 հա տարածք. ադրբեջանական զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել անտառներին. Լուսանկար 21/01/2021 14:38 Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել 21/01/2021 14:35 Ոչ աշխատանքային օրեր կլինեն միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը. Էկոնոմիկայի նախարարության նոր առաջարկը 21/01/2021 14:27 Մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 9 ՃՏՊ. 11 մարդ ստացել է վնասվածքներ 21/01/2021 14:19 Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են պետական պարգևներով 21/01/2021 14:13 Մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ֆելիքս Ցոլակյանը խոսել է ՌԴ դեսպանի հետ 21/01/2021 14:08 Բաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. նախկին նախարար 21/01/2021 13:59 «Իկրայի գործում» կա ամեն ինչ՝ բացի իրավաբանությունից. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 21/01/2021 13:50 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1137-ով 21/01/2021 13:42 Փաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո. Իրավաբան 21/01/2021 13:34 Ես դատարանում եմ, քանի որ ներկայացրել եմ Փաշինյանի կերած «իկրան». Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ) 21/01/2021 13:27 ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդրի վրա 21/01/2021 13:10 Գործակալների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով. Մարինե Սուքիասյան 21/01/2021 12:58 ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումը 21/01/2021 12:49 Հայաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է. նախարար 21/01/2021 12:45 Առողջապահության նոր նախարարը եղել է Շուշի՞, թե՞ Շուշա քաղաքում (Տեսանյութ) 21/01/2021 12:41 Բախվել ենք բազում դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն. վարչապետ 21/01/2021 12:37 Ես առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Էդմոն Մարուքյան 21/01/2021 12:32 Վարձկան-ահաբեկիչները դեռ պահվում են Հայաստանում. ՔԿ պաշտոնյա (Տեսանյութ) 21/01/2021 12:25 Նախարարը չպատասխանեց՝ ամուսինն աղանդի հարու՞մ է (Տեսանյութ) 21/01/2021 12:21 «Մարտունու ԲԿ»-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին. նախարար 21/01/2021 12:16 Առողջապահության նախարարի մայրը մասնաբաժին ունի «Արմֆարմացիա» ընկերությունից. Ավանեսյանը հաստատեց 21/01/2021 12:05 Գեորգի Կուտոյանի գործը չի կարճվել. հաստատապես ինքնասպանություն է եղել. ՔԿ նախագահի տեղակալ (Տեսանյութ) 21/01/2021 12:00 Այո՛, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել. Նազելի Բաղդասարյան 21/01/2021 11:56 Էվրիլ Հեյնսը նշանակվել է ԱՄՆ հետախուզության ղեկավար 21/01/2021 11:49 Խնդիրը չեն լուծելու առանձին անձինք՝ առանձին սենյակներում պայմանավորվածությունների միջոցով, ՀՀ քաղաքացին է այն լուծելու. Իմքայլական պատգամավոր 21/01/2021 11:45 Որևէ տարաձայնություն ու պառակտում 17 ուժի ներսում չկա. Շաքե Իսայան 21/01/2021 11:43 Առողջապահության փոխնախարարը նշանակվեց Շիրակի մարզպետ 21/01/2021 11:41 Չգիտեմ էլ, թե Խորհրդային Հայաստանի վարչական սահմանի քա՞նի տոկոսն ենք արդեն տվել Ադրբեջանին. Մելքումյան 21/01/2021 11:38 Պատերազմի հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցողների համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում 21/01/2021 11:25 ԱԺ ամբիոնից վարչապետը Շուշիի մասին ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով է խոսում. Տոնոյան 21/01/2021 11:20 Ավելի քան 2300 մարդ օգնության խնդրանքով դիմել է Լեռնային Ղարաբաղի ընդունարանի կենտրոն 21/01/2021 11:13 Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց որոշակի հարցեր առաջացնող նախագիծը դարձնել զեկուցվող 21/01/2021 11:03 Ավելի քան 180 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ 21/01/2021 10:51 «Հարսնաքարի» աշխատակցի նկատմամբ Հայրապետյանի, որդու և ընկերների կողմից բռնություն գործադրելու գործից 3 մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունն ավարտվել է 21/01/2021 10:45 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 307 դեպք, մահացել է 6 մարդ 21/01/2021 10:40 Ձեր ձեռքն ո՞վ է բռնել, որ հիմա անեք այն, ինչ պետք է անեիք այն ժամանակ. Արարատը նախկինում գործակալ, մատնիչ ու դավաճան էր, հիմա էլ նույնն է. Միքայել Մինասյան 21/01/2021 10:35 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ հոսանքազրկումներ են սպասվում 21/01/2021 10:27 Էքստեռն քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում 21/01/2021 10:18 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 820 բեռնատար 21/01/2021 10:09 «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում. այն ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել 21/01/2021 09:57 Ազգային ժողով զրահաբաճկոնով և առանց սաղավարտի ժամանած գերագույն վախկոտը փորձեց իր ձախողումները նորից բարդել բանակի նախկին ղեկավարների վրա. Օհանյան 21/01/2021 09:50 «Հրապարակ». Թուխիկյանն ընդամենը լուռ ժպտացել էր. միջադեպը և փոխնախարարի պահվածքը դուր չի եկել նախարար Դումանյանին 21/01/2021 09:47 «Ժողովուրդ». Ինչպե՞ս է կառավարում երկիրը գործող իշխանությունը. թարմ օրինակով կարելի է հասկանալ իրավիճակը 21/01/2021 09:45 «Հրապարակ». Իշխանությունն ուզում է հուշագիր ստորագրել ընդդիմության հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար 21/01/2021 09:43 «Ժողովուրդ». Եվրախորհրդարանի պատգամավորի համար կարևոր հարց է հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի հարցը 21/01/2021 09:42 «Հրապարակ». Փաշինյանի հեռացումը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Ռուսաստանի 21/01/2021 09:40 «Փաստ». Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդին 21/01/2021 09:34 «Ժողովուրդ». Պատերազմի ավարտից հետո Թուխիկյանն իր դժգոհությունն է ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ 21/01/2021 09:30 «Հրապարակ». Փաշինյանը կարող է միայն հավ պահել. Գևորգ Պետրոսյան 20/01/2021 20:26 Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չենք ունեցել, դա մի միֆ է. Փաշինյան (Տեսանյութ) 20/01/2021 20:01 Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ, որպես տղամարդ պատասխանեք. ԲՀԿ-ական պատգամավորը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 20/01/2021 19:57 Փոխվարչապետի հետ հանդիպմանը դեսպանը Ֆրանսիայի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցում 20/01/2021 19:46 Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ավելացել է նոր գործոն. Վարչապետ (Տեսանյութ) 20/01/2021 19:43 Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ 20/01/2021 19:21 Հայաստանը ձեռք կբերի բրիտանական AstraZeneca պատվաստանյութը 20/01/2021 19:16 Ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը. Փոխվարչապետ (Տեսանյութ) 20/01/2021 19:13 Տիգրանաշենին չի՞ սպառնում Շուռնուխի և Որոտանի ճակատագիրը. վարչապետը հստակ պատասխան չտվեց (Տեսանյութ) 20/01/2021 19:09 Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չէ 766-ը. զոհերի թիվը 4000-ը չի անցնելու. Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 20/01/2021 18:42 Մեր անվտանգության համակարգի հիմնասյունը կապված էր ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգային մարտահրավերը ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս է. վարչապետ 20/01/2021 18:37 Կա՞ն գաղտնի պայմանավորվածություններ, որոնք դեռ պետք է իրականացնեք. պատգամավորը՝ վարչապետին (Տեսանյութ) 20/01/2021 18:29 Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 20/01/2021 18:14 Կարող ենք քննարկել արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը. Տիգրան Ավինյան 20/01/2021 18:10 Իրանի արտգործնախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան 20/01/2021 18:03 Երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 20/01/2021 17:56 Եթե ընդդիմությունն ասում է ոչ արտահերթ ընտրություններին, նշանակում է՝ իրենք էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը. ՀՀ վարչապետ (Տեսանյութ) 20/01/2021 17:50 Ինչպես Մոսկվայում վարչապետը չկարողացավ լուծել գերիների հարցը, այնպես էլ ԱԺ դահլիճում ունակ և կարող չէ հարցին պատասխանել. Անի Սամսոնյան (Տեսանյութ) 20/01/2021 17:42 Ինչո՞ւ են պատերազմ գնացած պայմանագրայինները քիչ վարձատրվել. ՊՆ-ն պատասխան չունի (Տեսանյութ) 20/01/2021 17:36 «Այո՛, գուցե տեմպերը...». Վարչապետը չասաց, թե ինչու մինչև հիմա չկան իր հայտարարած «դավաճանների» ու «հայրենիքը ծախածների» անունները (Տեսանյութ) 20/01/2021 17:32 Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել, հուսով եմ՝ չենք էլ ունենալու. Ավինյան 20/01/2021 17:12 «Կոմերսանտի» հրապարակումը կամ ցանկություն է, կամ ինչ-որ մտածելակերպ. ՀՀ փոխվարչապետ 20/01/2021 17:07 Անընդհատ քարոզչություն է գնում, որ կառավարությունը մատնված է անգործության. Ռուստամ Բադասյան 20/01/2021 17:04 Ադրբեջանում տեսնում ենք ֆաշիզմի ապացուցելի դրսևորումներ. Նիկոլ Փաշինյան 20/01/2021 16:59 Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը. Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ 20/01/2021 16:54 Այս պահին տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման հարցերի վերաբերյալ քննարկումների փուլը չի էլ սկսել, առաջին հանդիպումը կլինի հունվարի վերջին. Մհեր Գրիգորյան 20/01/2021 16:50 «Ալիևի հայտարարություններն իրարամերժ են». ԱԳ նախարարը կարծում է՝ հակամարտությունը մտել է նոր փուլ

Տվյալ բաժնի վերջին նյութերը