25/11/2020 14:18
Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է գրել. նոր պաշտոն է ստացել
Այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը:
«Դեկտեմբերի 4-ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։
Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։ Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը», - գրել է նա։