25/11/2020 14:46
Էրդողանը չի բացառել այլ երկրների ներգրավվումը Ղարաբաղի կարգավորման գործընթացում
Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման գործում կարող են ներգրավվել այլ երկրներ, բացի Ռուսաստանից և Թուրքիայից, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը:
«Հնարավո՞ր է ընդլայնել այս գործընթացը (Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողություն): Կարելի է, և այս մասին երեկ մենք խոսել ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այլ երկրների մասնակցությամբ մենք կարող ենք այս գործընթացը տեղափոխել այլ հարթություն», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում: