«Աչքս վնասվելու պահին միայն տեսքիս մասին էի մտածում».  պատմում է Եղնիկներում ծառայած 19-ամյա Արթուր Ջանվելյանը

26/11/2020 19:42

«Աչքս վնասվելու պահին միայն տեսքիս մասին էի մտածում». պատմում է Եղնիկներում ծառայած 19-ամյա Արթուր Ջանվելյանը


Պատերազմն իր հետ ոչ մի լավ բան չի բերում, պատերազմը միայն տանում է, գողանում՝ կյանքեր, առողջություն, հավատ, էմոցիաներ... Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը 44 օրերի ընթացքում բազմաթիվ ճակատագրեր խորտակեց, կյանքեր կուլ տվեց, վիրավոր դարձրեց հայրենի Արցախն ու հազարավոր երիտասարդների։

19-ամյա Արթուր Ջանվելյանը զորակոչվել էր ամիսներ առաջ. 2020 թվականի հունվարի 17-ին զորակոչվեց Եղնիկներ, ու չէր էլ պատկերացնում, որ 8 ամիս անց մասնակիցն է դառնալու 5-րդ սերնդի պատերազմի:

«Սեպտեմբերի 27-ին դիրքերում էի: Իմ հանգստի ժամն էր, քնած էի: Առավոտյան 07:15-07:30-ի միջակայքում դիրքի ավագն արթնացրեց, թե՝ տագնապ է: Արագ վերցրեցի սաղավարտս ու վազեցի դեպի «շել» (թաքստոց, հեղ.): Վազելու ընթացքում տեսա, թե կողքի դիրքերն ինչպես են հրետակոծվում: Վայրկյաններ անց նույնը սկսվեց նաև մեր դիրքերի վրա... Ամբողջ ընթացքում պահ էինք որսում՝ դիտարկում անելու, ու սպասում էինք հրամանի», - Aysor.am-ին պատմեց Արթուրը:

Որոշ ժամանակ անց երկրորդ վաշտի տղաներին օգնության են հասնում առաջին վաշտի զինընկերները: Արթուրն ու ևս 3-4 տղաներ միասնական ուժերով կրակի տակ զենք-զինամթերքը «բլինդաժից» տեղափոխում են առավել ապահով տարածք: Այնուհետև տղաների մի մասը գումարտակի հրամանատարի կարգադրությամբ գնում է այլ դիրք:

«Մեր ջոկը պետք է հանձն առներ մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող դիրքի պաշտպանությունը: Անտառների ու ցեխերի մեջով, «կամիկաձեներից» խուսափելով, 7 ժամկետային զինծառայողներով քայլեցինք դեպի նոր դիրք: Անտառը «վերջանալուց» հետո բաց տարածքով էինք քայլում՝ միմյանցից 15-20 մետր հեռավորության վրա: Դե, եթե հանկարծ սնարյադ, ԱԹՍ ընկնի, բոլորս նույն տեղում չլինենք: Ես առջևից էի գնում, ճանապարհին հանդիպեցի առաջին գումարտակի տղաներից մեկին, ով պատմեց, թե ինչպես հենց առաջին սնարյադից իրենց մոտ «մոլոդոյ» է զոհվել», - մանրամասնում է զրուցակիցս:

27-ի գիշերը Եղնիկներում մառախլապատ էր: Վաշտի հրամանատարի հարցին՝ ո՞վ խրամատից կառաջանա ճանապարհին դիրքավորվելու՝ արձագանքում են Արթուրն ու մեկ սերժանտ: Երկու դիրքապահները կանգնում են ձորի երկայնքով՝ ճանապարհի վրա՝ միմյանցից 100 մետր հեռավորությամբ, որպեսզի թշնամին չկարողանա ձորով բարձրանալ: Թիկունքում էլ տղերքն էին, ովքեր 2 ժամը մեկ փոխարինում էին ընկերներին:

«Մենք այդ տարածքում 4 «շել» ունեինք, որոնցից մեկը սեպտեմբերի 28-ի լուսաբացին տրաքացրեցին: Հետո երկրորդ «շելը» «գնաց».. Այնտեղի տղերքին ներքևի պոստ իջեցրին: Երբ ես ու հետախուզության դասակի հրամանատարը զրուցում էինք (վերջինս զոհվեց սեպտեմբերի 29-ի գիշերը), ասեց. «2016 թվականին, ասում էին՝ «պատռոն» չկա, բա հիմա «պատռոնը» լիքն է, ինչի՞ չեն կռվում»: Բայց ասեմ, որ հիմնականում «պիխոտի բոյ» էդտեղ չկար, հրետանի էր աշխատում: Չեմ թաքցնի, կային տղերք, որ վախենում էին, խուճապի մեջ ընկնում, բայց ընդհանուր վիճակը լավ էր, նույնիսկ կատակում էինք, հումորներ անում: Անգամ վախեցողը փախչելու փորձ չի արել: Ամեն դեպքում, ես «փախնող տղա» չեմ ճանաչել... Երբ տրաքացրած «շելի» տղերքին իջեցրին ներքևի պոստ, մենք էլ մեր սկզբնական դիրքեր գնացինք, որտեղ արդեն ՄՈԲ-ի տղերքից էլ կային: Գյուլիստանից մեր կողմ հիմնականում տանկն էր աշխատում, բայց մեր տղաները շատ ճիշտ ու գրագետ էին գործում», - նշեց մերօրյա հերոսը:

Արթուրը մյուս ընկերների հետ դիտարկում էր իրականացնում՝ շարժը տղերքին փոխանցելու համար: Այդ ընթացքում թշնամու տանկի հարվածից 19-ամա երիտասարդի աչքը վնասվում է:

«Ինձ թվաց՝ հիմա ուշքս կգնա, մեռնում եմ, բայց կարողացա պինդ մնալ», - վերհիշում է զրուցակիցս ու ժպիտով խոստովանում.

«Այդ պահին մենակ տեսքիս մասին էի մտածում»:

«Բեկորի մի կտոր թռավ ու մտավ աջ աչքիս մեջ, մյուսն էլ՝ թիակիս: Բայց ինձ միայն աչքս էր հետաքրքրում, մեջքիս մասին ոչ մի վայրկյան չեմ մտածել:Մտածում էի՝ տնեցիք չիմանան, մեկ էլ՝ տղերքին հո բան չի՞ եղել: Ինձանից մի քանի մետր հեռավորությամբ կանգնած տղայի գլուխն ու ոտքը վիրավորվեցին: Մեզ շուտ օգնության հասան, աչքս վիրակապեցին ու այդտեղից հանեցին: Քանի որ ճանապարհն անընդհատ հրթիռակոծվում էր, շտապօգնությունը 40 րոպե ուշացումով հասավ, ցավն էլ արդեն նեղում էր...», - պատմեց Արթուր Ջանվելյանը:

Արթուրի աչքերը վիրակապելով ու ցավազրկող ներարկելով՝ տանում են Մարտակերտ, այնուհետև՝ Ստեփանակերտի, հետո էլ՝ Սիսիանի հոսպիտալ: Մերօրյա հերոսը նստելով շտապօգնության մեքենան՝ զգում է, որ ձեռքը թրջվում է, արյան հոտ է առնում: Մի կերպ բացում է չվնասված աչքի վիրակապն ու հասկանում՝ կողքին արնահոսող զինվոր է պառկած: Ցավով ու ափսոսանքով նկատում է՝ այդ պահին շունչը վրեն էր, չգիտեմ՝ ապրեց, թե չէ: Ի դեպ, նրա վիրավորվելուց հետո թշնամին 100 հոգով հարձակվում է իրենց դիրքի վրա: 16 տղաներով նրանց հետ են շպրտում:

Հոսպիտալից առաջին զանգը հորն է անում: Վիրավորվելու մասին ոչինչ չի ասում: Երբ հաջորդ օրը հայրը պնդում է, որ Ղարաբաղ է գնալու, ստիպված խոստովանում է՝ «պապ, վիրավոր եմ, ես արդեն Հայաստանում եմ».

«Ժամեր անց տեղափոխվեցի Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, հաջորդ օրը աչքս վիրահատեցին... Բախտս բերեց, որ հարազատներս վիրահատությունից հետո ինձ մոտ հասան, թե չէ առավել ծանր կլիներ ինձ այդ վիճակում տեսնելը: Դեռ չգիտեմ՝ աչքս որոշ չափով պահպանվել է, թե ոչ (մտածում է, հեղ.)... Եթե չեմ սխալվում՝ չի ստացվել: Բայց ինձ դեռ մեկ վիրահատություն էլ է սպասվում»:



Վիրահատվելուց հետո առաջին մարդն, ում տեսնելու ցանկություն է հայտնել՝ կրտսեր եղբայրն էր: Բժիշկները պատմել են, որ նարկոզից դուրս գալուց հետո անընդհատ եղբոր անունն էր կրկնում:

«Մենք երկու եղբայր ենք: Արտյոմը 17 տարեկան է, ամռանը զորակոչվելու է: Ամենաշատն իրեն էի կարոտել: երբ եկել է, ձեռքը բռնել եմ ու այդպես քնել (ժպտում է, հեղ.): Հիմա արդեն առավել լավ կգիտակցի՝ ո՞ւր է գնալու: Ինքը վախկոտ տղա չի, պատվով կծառայի ու կգա, վստահ եմ: Սահմանում կանգնած յուրաքանչյուր տղա իր տունն է պաշտպանում, իր ծնողներին: Ինչպես ինքն էլ ինձ սպասել, կրկնակի ես եմ իրեն սպասելու», - վստահեցրեց զրուցակիցս:

Արթուր Ջանվելյանն, ով մանկուց տարբերվել է իր վարժ ու գրագետ խոսքով, ապագա գործընկերս է. սովորում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի բաժնում: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել էր, հիմա, քանի որ այլևս չի շարունակելու ծառայությունը, մտածում է ուսումը շարունակելու մասին:

«Ճիշտն ասած՝ 6 տարի ֆուտբոլով եմ զբաղվել, շատ եմ սիրում ֆուտբոլ, ու որոշեցի սպորտային մեկնաբան դառնալ: Գուցե, ստացվի, չգիտեմ», - համեստություն է անում զինվորը:

Մերօրյա հերոսը նաև ընտանիք կազմելու մասին է մտածում. սիրած աղջիկ ունի: Ժպիտով նկատում է՝ ում-ում, բայց նրան տված խոստումը, որ վերադառնալու է՝ պահել է:

«Սա իմ առաջին պատերազմը չէր, ես վաղուց եմ պատերազմներ տեսել ու երևի դեռ նորից կտեսնեմ», - ասում է 19-ամյա տղան ու պարզաբանում. ինքը սահմանապահ Կոթի գյուղից է (Տավուշի մարզ, հեղ.), 2016-ին ականանետով իրենց տանն են հարվածել: Ճիշտ է՝ այն ժամանակ զուտ ականատես էր, հիմա՝ անմիջական մասնակից, բայց, ամեն դեպքում, վառոդի հոտը զգացել էր:

Հպարտությամբ, մեկտեղ՝ ցավով, նկատում է՝ Եղնիկներն անառիկ են մնացել: Բայց պատերազմը հասցրել է իր արտաքինի ու հոգու վրա դրոշմներ թողնել. մանկության ընկերն, ով Մատաղիսում էր ծառայում, այլևս չկա: Նախկին հանգիստ ու հանդարտ Արթուրն էլ այսօր հաճախ է նյարդայնանում, ամեն մանրուքից ջղաձգվում:

«Հասկացա, որ ինչ ուզում ես՝ պետք է հասցնես անել, որովհետև կյանքը շատ կարճ է: Պատերազմը սովորեցրեց առավել սառանասիրտ լինել: Հնարավորինս վայելել այն մարդկանց ներկայությունը, ովքեր քեզ համար թանկ են: Մի օր կարող ես չհասցնել... Չգիտեմ, դժվար է բառերով արտահայտել այն, ինչ զգացել եմ», - խոստովանեց նա:

Aysor.am-ի եզրափակիչ հարցին՝ սպասո՞ւմ էր պատերազմի այսպիսի հանգուցալուծմանը, թե՞ ոչ՝ պատասխանեց.

«Պատերազմը չի վերջացել, ամեն ինչ այսպես չի մնա: Այսպես չպիտի լիներ, մենք դեռ անելիք ունենք: Ես Արցախի ապագան պայծառ եմ պատկերացնում, իսկ այդպիսին այն մինչև սեպտեմբերի 27-ն էր: Այդպիսին լինելու է նաև հետագայում»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:13 Քննարկվել են սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր. հանդիպել են Բաբայանն ու Սինանյանը Այսօր, 14:10 Ֆրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները Այսօր, 14:05 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 998-ով Այսօր, 13:52 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ամրապնդվելու է պետականության հաշվին. «Փաստինֆո» Այսօր, 13:44 Արցախում ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում. պայթյունի ձայնն ուժեղ է լինելու Այսօր, 13:40 Փաշինյանը որոշել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակել. Միքայել Մինասյան Այսօր, 13:31 Ոչնչացրել են հակառակորդին, խոցել տանկեր, տարհանել վիրավորներին. ՊԲ-ն նոր հերոսների է ներկայացրել Այսօր, 13:26 Կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ն ձերբակալել է Մարտունու «Փարոսի» աշխատակցի Այսօր, 13:17 Ավելի քան 30 մարդ է տուժել Գրանդ Կանյոն ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով Այսօր, 13:05 ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները Այսօր, 12:53 Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. Թուրքագետ Այսօր, 12:45 Արցախի նախագահն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 12:42 Որդեգրված է մի ոճ, ըստ որի, անտեսում են լուրջ մեղադրանքները. Ռուբեն Մելքոնյան Այսօր, 12:36 Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Այսօր, 12:32 «Արցախի օկուպացիայի հետևանքով Թուրքիան առաջարկում է «հնարավորություն»՝ մեկ այլ սպառնալիք». Թուրքագետը՝ ապաշրջափակման մասին Այսօր, 12:22 Ավելի քան 130 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ Այսօր, 12:19 «Տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը». Թուրքագետի խոսքով՝ ցանկացած զարգացման պարագայում Հայաստանը մնում է թիրախ Այսօր, 11:57 Սիստեմատիկորեն հարվածում են պետական կարևոր ինստիտուտներին. սա ոչ թե պատահականություն, այլ մաշկված գործընթաց է. Թուրքագետ Այսօր, 11:54 ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով Այսօր, 11:48 Մենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը. այն ռազմական ուժի, որի հետ ոչ ոք չի պատերազմելու՝ հասկանալի պատճառներով. Տիգրան Ուրիխանյան Այսօր, 11:44 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համար. 168.am Այսօր, 11:36 «Գուցե, պատվից ցածր համարեն մեկնաբանել տգիտությունը». Թուրքագետը՝ վարչապետի աղմկահարույց հայտարարության և գիտնականների լռության մասին Այսօր, 11:30 Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am (Տեսանյութ) Այսօր, 11:08 Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել Այսօր, 11:04 Լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք. Սուրենյան Այսօր, 10:58 ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված 72 զինծառայողների անուններ Այսօր, 10:56 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 198 դեպք, մահացել է 7 մարդ Այսօր, 10:41 Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 10:30 Գյումրիում ավտոմեքենա է այրվել, կա զոհ Այսօր, 10:29 Հայաստանի վաղը որոշվում է այսօր. Արթուր Վանեցյան Այսօր, 10:27 «Հրապարակ». Կունենանք և՛ ՆԳ նախարար, և՛ ոստիկանապետ Այսօր, 10:23 «Ժողովուրդ». Խաչատուրյանն իր հայտարարությամբ խայտառակ է որակել դատավճիռներ, որոնցից մեկը կապ է ունեցել Ջհանգիրյանի հետ Այսօր, 10:21 «Փաստ». Իմաստը ո՞րն է ռազմական դրությունն այսքան երկար պահելու, մանավանդ որ Հայաստանը զիջումներ է կատարում Ադրբեջանին Այսօր, 10:10 «Հրապարակ». ԲԴԽ-ն համալրվեց մեկ լևոնական ու մեկ սորոսական անդամով Այսօր, 10:04 «Ժողովուրդ». ԴԱՀԿ օրենքում փոփոխություններն՝ ի շահ պատերազմից տուժած ընտանիքների Այսօր, 10:00 «Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա Այսօր, 09:57 «Փաստ». Իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել հնարավորինս շուտ կտրուկ փոփոխություններ կատարել դատական համակարգում Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Նաիրա Զոհրաբյանի տեղը թափուր կմնա Այսօր, 09:47 «Հրապարակ». Փաշինյանը պլանավորում է մայիսին արտահերթ անցկացնել, բայց նաև չի բացառվում, որ հրաժարվի այդ մտքից 22/01/2021 20:16 ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին 22/01/2021 19:07 Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ 22/01/2021 19:03 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր տեղամասերից ծառեր են ապօրինի հատվել 22/01/2021 18:56 Իհարկե, Շուշին հայկական է. Արարատ Միրզոյան 22/01/2021 18:52 «Ժողովուրդն է արժևորել նրա վաստակը». Առնո Բաբաջանյան-100 22/01/2021 18:50 Պատերազմի բժիշկները. Վահե Մելիքսեթյան. «Տղերքին չեմ թողնի». փրկեց կյանքեր՝ տալով իր կյանքը (Տեսանյութ) 22/01/2021 18:31 «ՖԻՆՔԱ»-ն խախտել է սահմանված պահանջները. համապատասխան հաճախորդները կարող են հետ ստանալ վերադարձման ենթակա գումարը. ԿԲ 22/01/2021 18:30 Պուտինը և Եվրոպական խորհրդի ղեկավարը քննարկել են COVID-19-ի դեմ համատեղ պայքարը 22/01/2021 18:06 Շաքարավազը թանկացել է. ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է պատճառները 22/01/2021 17:55 Pfizer պատվաստանյութից Լեհաստանում գրանցվել է առաջին մահը 22/01/2021 17:35 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21 513 դեպք 22/01/2021 17:25 Վրաստանը փետրվարի 1-ից վերացնում է կանոնավոր թռիչքների արգելքը 22/01/2021 17:15 Հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը. Փաշինյանը՝ Բելառուսի դեսպանին 22/01/2021 17:12 Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար 22/01/2021 17:05 Կոնգրեսականը զենքով փորձել է մտնել Կապիտոլիումի շենք 22/01/2021 17:00 2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ կլինի 22/01/2021 16:52 ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ 22/01/2021 16:51 Իշխանությունները պլանավորում են ազատությունից զրկել Վահե Հակոբյանին. ահազանգում են փաստաբանները 22/01/2021 16:44 Շուշին ազատագրողները երբեք չեն ընդունելու Շուշին հանձնելու անփառունակ էջը. Աշոտ Ղուլյան 22/01/2021 16:20 Արամ Շահբազյանի «Տատը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնում 22/01/2021 16:13 ՀՖՖ 9 անդամներ արտահերթ ժողով են հրավիրել. մասնակցողների նկատմամբ կկիրառվեն կարգապահական պատժամիջոցներ 22/01/2021 16:09 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 903-ով 22/01/2021 16:01 Աննա Գրիգորյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ 22/01/2021 15:56 Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 22/01/2021 15:47 Կառավարությունը մտադիր է ատոմակայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը. Պապիկյան 22/01/2021 15:32 ԻՊ-ն ստանձնել է Բաղդադում 32 մահվան համար պատասխանատվությունը 22/01/2021 15:19 Բնագիտական դպրոցական առարկաները կուսումնասիրվեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում 22/01/2021 14:58 Սիրիայի ՀՕՊ-ը հետ է մղել Իսրայելի հարձակումը Համայում 22/01/2021 14:48 «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը չի մասնակցելու 22/01/2021 14:44 «Եթե ասել է, ուրեմն հիմքերն ունեցել է». ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության մասին 22/01/2021 14:31 Թագուհի Թովմասյանը Շուշիի մասին խոսելիս հուզվեց 22/01/2021 14:29 Քարվաճառի ավտոճանապարհը պետք է վերագործարկվի. Թագուհի Թովմասյան 22/01/2021 14:18 Ավելի քան 80 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ 22/01/2021 14:06 Արտակ Բեգլարյանը հետաքրքրվել է գերիների վերադարձման ու անհետ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից 22/01/2021 14:00 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ամերիկացի անձնակազմի համար պատվաստանյութերի ցանկում ռուսական «Սպուտնիկ V»-ն չկա. Civilnet.am 22/01/2021 13:54 «Լուսավոր Հայաստանը» ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը չի մասնակցի 22/01/2021 13:46 Արցախում հայտնաբերվել է 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի աճյուն 22/01/2021 13:33 Առաջարկվում է ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում 22/01/2021 13:25 «Դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր». Վիտալի Բալասանյանը չի մասնակցել ԱԽ նիստին 22/01/2021 13:20 Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազները չեն հեռացվի գործի վարույթից 22/01/2021 13:13 Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին 22/01/2021 13:07 Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար. Նաղդալյան 22/01/2021 12:53 Դղյակային որևէ բան չկա. հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Ջհանգիրյան 22/01/2021 12:49 ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. Մեդիա պաշտպան 22/01/2021 12:40 Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․ ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին 22/01/2021 12:32 ԲԴԽ միջոցով փորձելու են անկախ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրել. Արսեն Բաբայան 22/01/2021 12:28 ԱԺ-ում քննարկվում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը 22/01/2021 12:26 «Նապաստակի ոգով առյուծություն է, մի՛ արեք». Պատգամավորը՝ լրջագույն խնդիրների ֆոնին արխիվի տնօրենի վերաբերյալ վճռի բողոքարկման մասին 22/01/2021 12:20 Արմեն Սարգսյանն ակնկալում է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը 22/01/2021 12:14 Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանն աշխատել է կարճ միացման հետևանքով. ԱԻՊԾ 22/01/2021 12:09 Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար. ԱՄՆ դեսպան 22/01/2021 12:00 Արցախի թեմի առաջնորդի այլ պաշտոնի անցնելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով. Վահրամ քահանա Մելիքյան 22/01/2021 11:47 «Ջհանգիրյանի օգնությամբ Փաշինյանն ուզում է դատական իշխանությունն իրենով անել». Բողոքի ակցիա՝ Ազգային ժողովի դիմաց 22/01/2021 11:43 Հանքարդյունաբերությունը դեռևս չի ապահովում կայուն զարգացում. ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել 22/01/2021 11:37 Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ վարչակազմը կարող է վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտում օգնությունը 22/01/2021 11:32 ՊՆ-ում աշխատավարձերը չեն կրճատվել. մաս-մաս են վճարելու 22/01/2021 11:26 Հրապարակվել է 2020թ. խոշոր հարկ վճարողների ցանկը. «Գրանդ տոբակո», «Գազպրոմ Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերություններն առաջին եռյակում են 22/01/2021 11:20 Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն 22/01/2021 11:12 Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում Արցախում փոփոխություններ են կատարվել 22/01/2021 11:06 Աշտարակում 18-ամյա երիտասարդի են սպանել 22/01/2021 11:00 Զենք-զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքներում