26/11/2020 11:37
Կոտայքը նոր մարզպետ ունի. Խոստացավ՝ կծառայի բացառապես ի շահ Հայաստանի
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր:
Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ լավ է հասկանում պատախանատվության ամբողջ չափը:
Նա նշեց, թե կանի ամեն ինչ՝ արդարացնելու բոլոր սպասումները:
«Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի և Հայաստանի ժողովրդի», - ասաց նա:
Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց աշխատանքից՝ նշանակվելով Շրջակա միջավայրի նախարար։