26/11/2020 22:32
«Ծնողն ինչքան վատ վիճակում է, որ ողջ մարդուն տվել է, ասում է՝ գոնե դին տվեք, բայց դա էլ չեն տալիս». անհետ կորած զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
Անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ. ցանկանում են, որ 15 ծնողով մտնեն հանդիպման, որպեսզի կոնկրետ հարցերի համար հստակ պատասխաններ ստանան:
«Եթե հարցերը լուծվող են՝ մնանք իրենց կողքին, եթե չէ՝ գնանք ինչ-որ պետության խնդրենք: Չգիտենք՝ ում դիմենք, որ հարցը լուծվի: Բա ո՞նց է լինելու: Առողջ երեխաներ ենք տվել, բա ու՞ր են: Պատկերացրեք՝ ծնողն ինչքան վատ վիճակում է, որ ողջ մարդուն տվել է, ասում է՝ գոնե դին տվեք, տանենք դնենք հողը, որ լացելու տեղ ունենանք: Բայց դա էլ չեն տալիս», - ասաց հարազատներից մեկը:
Մեկ ուրիշ զինծառայողի ծնող էլ փոխանցեց. «Ասում է՝ Պուտինի հետ խոսել եմ, լավ ա լինելու: Մենք չենք հավատում, որ Պուտնի հետ խոսել է»: