
26/11/2020 15:41
Նախաքննության հատուկ առարկա պետք է դառնա պատերազմի ընթացքում հասարակությանը կեղծ տեղեկատվություն հաղորդելը և հաղթանակի պատրանք ստեղծելը. Ղազինյան
Նախաքննության հատուկ առարկա պետք է դառնա նաև պատերազմի ամբողջ ընթացքում հասարակությանը սուտ, կեղծ պաշտոնական տեղեկատվություն հաղորդելը և հաղթանակի պատրանք ստեղծելը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը:
«ՀՀ բարձրագույն ղեկավարությունը գործել է ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության, օգտագործելով պետական ապարատի ռեսուրսներն՝ իր վնասարար գործունեությամբ գործուն օգնություն է ցուցաբերել Ադրբեջանի կողմից թշնամական գործողության իրականացմանը», - նշեց նա՝ ավելացնելով, որ պահանջում են անհապաղ հարուցել քրեական գործ: