Երկիրը փրկելու և արժանապատվությունը հետ բերելու այլ տարբերակ չկա. պետք է ատել ու չհանդուրժել նիկոլիզմը. Միքայել Մինասյան

26/11/2020 22:07

Երկիրը փրկելու և արժանապատվությունը հետ բերելու այլ տարբերակ չկա. պետք է ատել ու չհանդուրժել նիկոլիզմը. Միքայել Մինասյան


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում գրել է.

Մարկեսը վիպակ ունի՝ «Մի հայտարարված սպանության խրոնիկա»։ Հիմա Հայաստանը նման է այդ վիպակին, երբ բոլորը գիտեին՝ ինչ է լինելու։

2,5 տարի ես կռվել եմ Նիկոլի դեմ, որովհետև գիտեի՝ ինչ է լինելու։ Այդ պայքարը երբեք չի եղել իշխանության համար։ Շարունակում եմ մնալ իմ նույն համոզմանը՝ մեր երկրում իշխանությունը գահ չէ, որ բազմես ու վայելես, այլ խաչ է, որ պիտի կրես։ Իսկ այս պահին իշխանության համար պայքարը առավել քան ուշացած է ու անիմաստ. այն ինչի համար պետք էր վռնդել Նիկոլին, գալ իշխանության ու փրկել՝ այլևս չկա։

Չկա՛ Արցախը, չկա՛ անվտանգության գոտին, չկա՛ տնտեսական ողնաշարը, չկա՛ն պետականաստեղծ համակարգերի, ինստիտուտների մեծ մասը ու չկան հազարավոր լուսավոր տղերքը, որոնք մեր երկրի ապագան ու ապավենն էին:

2,5 տարի Նիկոլը հետևողականորեն երկիրը տանում էր դիվանագիտական, ռազմական, տնտեսական ու առողջապահական մեծ աղետի։ Դա անում էր ծափողջույնների կամ լավագույն դեպքում լռության ներքո։ Դրա դեմ պայքարում էին քչերը, որոնց պիտակավորում էին, անվանում դավաճաններ ու տականքներ։

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք կամ ավելի շուտ չունենք այն, ինչ ունեինք։ Եթե օր առաջ չհեռացվի տգիտության առաջնորդը, շուտով արդեն կունենանք նոր արհավիրքների շղթա, հայրենակործան նոր իրականություն։

Եթե կշեռքի այս նժարին չլիներ այդքան նվիրական բան՝ Հայրենիք, հիմա՝ այս պահին, ես անկեղծորեն կպնդեի, ու իրոք ցանկանում եմ Նիկոլը մնա։ Ասեմ ինչու. արդեն վերջացավ հնարավորությունների այն 21 օրը, երբ Նիկոլը եթե գնար, կարող էր բան փոխվել։

Հիմա Հայաստանը հայտնվելու է խորը և համապարփակ կոլապսում։ Երկիրը դառնալու է ավելի մեծ աղետի գոտի։ Ու դրա պատասխանատուն Նիկոլն է և արդեն նաև ժողովուրդը, որը չօգտվեց այդ 21 օրվա հնարավորությունից։
Հնարավո՞ր էր սրա դեմն առնել՝ այո, բայց դո՛ւք չուզեցիք։

Հնարավո՞ր էր 21 օրում Քարվաճառի և Քաշաթաղի ամբողջական հանձնումը դարձնել մասնակի՝ այո, բայց դո՛ւք չուզեցիք։

Չուզեցիք, որովհետև ընկաք Նիկոլի թակարդը և դառնալով մանիպուլյացիաների զոհ՝ սկսեցիք ընտրել՝ լինել սև կամ սպիտակ, աջակցել նրան կամ նախկիններին, գնալ 17-ի հանրահավաքին կամ հանդուրժել դավաճաններին։ Եվ այդ պարզ դուալիզմի արդյունքում բոլոր նրանք, ովքեր հարցնում էին՝ «եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ», մոռացան գլխավորը. Նիկոլը ազգի դավաճան է, ոճրագործ ու անաշխատունակ և նրան պետք է ժամ առաջ վռնդել։

Այս աղետը մեզ տվել է հնարավորություն ասել ցավոտ ճշմարտություններ, արձանագրումներ, որոնք քաղաքականապես կոռեկտ չեն, անհարմար են, որոնց մասին ընդունված է լռել։ Բայց ո՛չ հիմա։ Եվ ո՛չ ես:

Ահա այդ ցավոտ, չֆիլտրված, դառը ճշմարտություններից մի քանիսը.

Զոհված և անհետ կորած զինվորների ծնողները Նիկոլի հետ հանդիպումից դուրս գալուց առաջինը հայտարարում են՝ մեր պահանջը քաղաքական պայքար չէ։ Ամբողջ խնդիրն այն է, հարգելի’ ծնողներ, որ ձեր երեխաները անհետ կորել են կամ զոհվել քաղաքականապես տհաս Նիկոլի պատճառով։ Դուք նրանց մասին լուր չունեք, որովհետև Նիկոլն ու Աննան մինչև հիմա գաղտնի են պահում ցուցակները։

Ձեր երեխաները դեռ անհետ կորած են, որովհետև գերագույն գլխավոր անկարողը ոչինչ չի անում նրանց գտնելու համար։ Ազատության հրապարակի կուսակցությունների արածը քաղաքական պայքար չէր։ Դա հանուն ձեր երեխաների էր։ Ու դուք որոշեցիք այդ պայքարին չմիանալ։ Խնդրում եմ՝ հիշեք սա։

Այն ժամանակ, երբ արցախցին իր տան համար մերկ ձեռքերով կռվում է ադրբեջանցի զինվորների դեմ, երբ հայ զինվորները չեն իջնում դիրքերից ու պահում են եզակի բարձունքներ, Արցախի նախագահն օնլայն քծնում է Նիկոլին, անտերության մատնում երկիրը, իսկ հետո մասնավոր օդանավով հասնում Մոսկվա և թանկարժեք ռեստորաններում փորձում լուծել իր կարիերայի ապագան։
Այն ժամանակ, երբ Արցախի եկեղեցիները հանձնվում են թշնամուն, երբ մարդիկ արտաշիրիմում են հարազատների գերեզմանները, երբ փորձում են փրկել Արցախի հոգևոր ժառանգության մասունքները, Արցախի թեմի առաջնորդը, իր արնահոսող հոտը թողած, Լոս Անջելեսում ամերիկահայերի հետ ճաշում է, իսկ ֆոտոները հայտնվում են սոցցանցում։

Այն ժամանակ, երբ երկիրը տնտեսական կոլապսի և փախստականների չդադարող հոսքերի մեջ է, երկրի նախագահ ներկայացող Արմեն Սարգսյանը պետական միջոցներով այցելում է Հորդանան, մի երկիր, որը ոչնչով այս օրերին չի կարող օգնել Արցախին։ Ու ոչ ոք չի հարցնում՝ ինչու՞ է նա գնացել։ Ինչո՞ւ ոչինչ չի արել ամբողջ պատերազմի ընթացքում:

Ու եթե այսքանից հետո, դուք, այս անտանելի վշտի, մարդկային ու տարածքային կորուստներից հետո դեռ քաղաքականություն եք խաղում, դեռ քաղաքական կոռեկտություն եք պահում, ուրեմն Նիկոլը հանգիստ կարող է մնալ՝ մինչև դա իսկապես չսկսի շնչախեղդ անել յուրաքանչյուրին։

Նիկոլը, որպես երկրի ղեկավար և քաղաքական գործիչ, այլևս գոյություն չունի։ Մի քիչ խելք ունեցողը դա արդեն հասկացել է։ Բայց երկրում դեռ կենդանի է նիկոլիզմը։ Այն նիկոլիզմը, որն ըստ էության կործանեց Արցախը, ծնկի բերեց Հայաստանը, խլեց հազարավոր կյանքեր, թողեց տասնյակ հազարավոր վիրավորներ, զրկեց հաղթանակից ու արժանապատվոթյունից։ Քանդեց պետության հիմքերը, իսկ Հայաստանի ժողովրդից ստացավ ծիծաղի առարկա։

Արդեն փաստ է, որ գլխավոր փնթին միայն պայքարել է, պայքարում է և պայքարելու է աթոռի համար։ Եվ արդեն փաստ է, որ Նիկոլն ու իր միջակների խմբակը միշտ դա են արել։ Եվ միակը, որ կհաղթի նիկոլիզմին իրականությունն է։ Վստահ պնդում եմ՝ եթե չլիներ այս աղետը ու ավելի մեծ աղետի հեռանկարը, պիտի թողնեինք Նիկոլին, իր զանգվածին ու լուռ պայքարողներին այդ իրականության մեջ։ Թողնեինք իրար հետ։

Թողնեինք, որ ժողովուրդը սեփական կենսափորձով, պատմության մեջ առաջին անգամ դառը ճշմարտությունը հասկացած, խորտակի իր իսկ ընտրությունը։
Թողնեինք, որ ժողովուրդը ինքը սկսի պատժել նիկոլիզմ քարոզողներին։
Թողնեինք, որ Նիկոլին ու Աննային ժողովուրդը, բառի բուն իմաստով, բզկտի։
Թողնեինք, որ փողոցում հարձակվեն Աշոտիկի ու Մարիամիկի վրա։
Թողնեինք,, որ նիկոլական պատգամավորները վախից փախնեն մարդկանցից։
Թողնեինք, որ Ստեփանակերտի փողոցներում թքեն Արայիկ Հարությունյանի դեմքին։

Սա է լինելու։ Ժողովուրդը հասկանալու է, որ այլևս ելք չունի։ Որդեկորույս ծնողները հրաժարվելու են քաղաքական կոռեկտությունից ու խնդրելու են, որ ինչ-որ մեկը հանրահավաք անի ու չեն հանդուրժելու հանրահավաք անողներին պիտակավորողներին։

Սա տրամաբանական շարունակությունն է այսօրվա իրականության, որն անպայման կլինի, եթե հիմա բան չփոխենք։ Ես ուզո՞ւմ եմ սա, իհարկե՝ ո՛չ։ Ես կշարունակեմ պայքարել, որ նաև սա չլինի։

Ես հավատում եմ ու գիտեմ՝ ցանկացած, նույնիսկ ամենաաղետալի վիճակում, կա՛ լուծում։ Կա՛ ելք։ Եվ ես այդ ելքը գիտեմ։ Եվ ամեն ինչ կանեմ մեր հայրենիքի համար։ Ու պիտի արագ հաղթենք, որ Հայրենիք փրկենք, նաև, ինչու չէ, որ ժողովուրդը չբզկտի Նիկոլին և նիկոլիզմի կրողներին։

Երկիրը փրկելու և արժանապատվությունը հետ բերելու այլ տարբերակ չկա։ Պետք է ատել ու չհանդուրժել նիկոլիզմը։ Երկիրը պիտի մաքրվի, հասարակությունը պետք է առողջանա։ Դրա միակ ուղին Նիկոլին ու նիկոլիզմը արմատախիլ անելն է։ Ժողովուրդը բերեց Նիկոլին ու վարակվեց նիկոլիզմով։ Հիմա պետք է հեռացնի Նիկոլին ու ինքնաբուժվի։ Գալիք արհավիրքները միևնույն է կստիպեն անել դա անկառավարելի ու տարերայնորեն, եթե հիմա չանենք խելքով ու գիտակցված։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:13 Քննարկվել են սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր. հանդիպել են Բաբայանն ու Սինանյանը Այսօր, 14:10 Ֆրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները Այսօր, 14:05 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 998-ով Այսօր, 13:52 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ամրապնդվելու է պետականության հաշվին. «Փաստինֆո» Այսօր, 13:44 Արցախում ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում. պայթյունի ձայնն ուժեղ է լինելու Այսօր, 13:40 Փաշինյանը որոշել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակել. Միքայել Մինասյան Այսօր, 13:31 Ոչնչացրել են հակառակորդին, խոցել տանկեր, տարհանել վիրավորներին. ՊԲ-ն նոր հերոսների է ներկայացրել Այսօր, 13:26 Կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ն ձերբակալել է Մարտունու «Փարոսի» աշխատակցի Այսօր, 13:17 Ավելի քան 30 մարդ է տուժել Գրանդ Կանյոն ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով Այսօր, 13:05 ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները Այսօր, 12:53 Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. Թուրքագետ Այսօր, 12:45 Արցախի նախագահն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 12:42 Որդեգրված է մի ոճ, ըստ որի, անտեսում են լուրջ մեղադրանքները. Ռուբեն Մելքոնյան Այսօր, 12:36 Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Այսօր, 12:32 «Արցախի օկուպացիայի հետևանքով Թուրքիան առաջարկում է «հնարավորություն»՝ մեկ այլ սպառնալիք». Թուրքագետը՝ ապաշրջափակման մասին Այսօր, 12:22 Ավելի քան 130 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ Այսօր, 12:19 «Տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը». Թուրքագետի խոսքով՝ ցանկացած զարգացման պարագայում Հայաստանը մնում է թիրախ Այսօր, 11:57 Սիստեմատիկորեն հարվածում են պետական կարևոր ինստիտուտներին. սա ոչ թե պատահականություն, այլ մաշկված գործընթաց է. Թուրքագետ Այսօր, 11:54 ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով Այսօր, 11:48 Մենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը. այն ռազմական ուժի, որի հետ ոչ ոք չի պատերազմելու՝ հասկանալի պատճառներով. Տիգրան Ուրիխանյան Այսօր, 11:44 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համար. 168.am Այսօր, 11:36 «Գուցե, պատվից ցածր համարեն մեկնաբանել տգիտությունը». Թուրքագետը՝ վարչապետի աղմկահարույց հայտարարության և գիտնականների լռության մասին Այսօր, 11:30 Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am (Տեսանյութ) Այսօր, 11:08 Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել Այսօր, 11:04 Լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք. Սուրենյան Այսօր, 10:58 ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված 72 զինծառայողների անուններ Այսօր, 10:56 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 198 դեպք, մահացել է 7 մարդ Այսօր, 10:41 Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 10:30 Գյումրիում ավտոմեքենա է այրվել, կա զոհ Այսօր, 10:29 Հայաստանի վաղը որոշվում է այսօր. Արթուր Վանեցյան Այսօր, 10:27 «Հրապարակ». Կունենանք և՛ ՆԳ նախարար, և՛ ոստիկանապետ Այսօր, 10:23 «Ժողովուրդ». Խաչատուրյանն իր հայտարարությամբ խայտառակ է որակել դատավճիռներ, որոնցից մեկը կապ է ունեցել Ջհանգիրյանի հետ Այսօր, 10:21 «Փաստ». Իմաստը ո՞րն է ռազմական դրությունն այսքան երկար պահելու, մանավանդ որ Հայաստանը զիջումներ է կատարում Ադրբեջանին Այսօր, 10:10 «Հրապարակ». ԲԴԽ-ն համալրվեց մեկ լևոնական ու մեկ սորոսական անդամով Այսօր, 10:04 «Ժողովուրդ». ԴԱՀԿ օրենքում փոփոխություններն՝ ի շահ պատերազմից տուժած ընտանիքների Այսօր, 10:00 «Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա Այսօր, 09:57 «Փաստ». Իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել հնարավորինս շուտ կտրուկ փոփոխություններ կատարել դատական համակարգում Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Նաիրա Զոհրաբյանի տեղը թափուր կմնա Այսօր, 09:47 «Հրապարակ». Փաշինյանը պլանավորում է մայիսին արտահերթ անցկացնել, բայց նաև չի բացառվում, որ հրաժարվի այդ մտքից 22/01/2021 20:16 ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին 22/01/2021 19:07 Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ 22/01/2021 19:03 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր տեղամասերից ծառեր են ապօրինի հատվել 22/01/2021 18:56 Իհարկե, Շուշին հայկական է. Արարատ Միրզոյան 22/01/2021 18:52 «Ժողովուրդն է արժևորել նրա վաստակը». Առնո Բաբաջանյան-100 22/01/2021 18:50 Պատերազմի բժիշկները. Վահե Մելիքսեթյան. «Տղերքին չեմ թողնի». փրկեց կյանքեր՝ տալով իր կյանքը (Տեսանյութ) 22/01/2021 18:31 «ՖԻՆՔԱ»-ն խախտել է սահմանված պահանջները. համապատասխան հաճախորդները կարող են հետ ստանալ վերադարձման ենթակա գումարը. ԿԲ 22/01/2021 18:30 Պուտինը և Եվրոպական խորհրդի ղեկավարը քննարկել են COVID-19-ի դեմ համատեղ պայքարը 22/01/2021 18:06 Շաքարավազը թանկացել է. ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է պատճառները 22/01/2021 17:55 Pfizer պատվաստանյութից Լեհաստանում գրանցվել է առաջին մահը 22/01/2021 17:35 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21 513 դեպք 22/01/2021 17:25 Վրաստանը փետրվարի 1-ից վերացնում է կանոնավոր թռիչքների արգելքը 22/01/2021 17:15 Հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը. Փաշինյանը՝ Բելառուսի դեսպանին 22/01/2021 17:12 Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար 22/01/2021 17:05 Կոնգրեսականը զենքով փորձել է մտնել Կապիտոլիումի շենք 22/01/2021 17:00 2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ կլինի 22/01/2021 16:52 ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ 22/01/2021 16:51 Իշխանությունները պլանավորում են ազատությունից զրկել Վահե Հակոբյանին. ահազանգում են փաստաբանները 22/01/2021 16:44 Շուշին ազատագրողները երբեք չեն ընդունելու Շուշին հանձնելու անփառունակ էջը. Աշոտ Ղուլյան 22/01/2021 16:20 Արամ Շահբազյանի «Տատը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնում 22/01/2021 16:13 ՀՖՖ 9 անդամներ արտահերթ ժողով են հրավիրել. մասնակցողների նկատմամբ կկիրառվեն կարգապահական պատժամիջոցներ 22/01/2021 16:09 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 903-ով 22/01/2021 16:01 Աննա Գրիգորյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ 22/01/2021 15:56 Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 22/01/2021 15:47 Կառավարությունը մտադիր է ատոմակայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը. Պապիկյան 22/01/2021 15:32 ԻՊ-ն ստանձնել է Բաղդադում 32 մահվան համար պատասխանատվությունը 22/01/2021 15:19 Բնագիտական դպրոցական առարկաները կուսումնասիրվեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում 22/01/2021 14:58 Սիրիայի ՀՕՊ-ը հետ է մղել Իսրայելի հարձակումը Համայում 22/01/2021 14:48 «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը չի մասնակցելու 22/01/2021 14:44 «Եթե ասել է, ուրեմն հիմքերն ունեցել է». ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության մասին 22/01/2021 14:31 Թագուհի Թովմասյանը Շուշիի մասին խոսելիս հուզվեց 22/01/2021 14:29 Քարվաճառի ավտոճանապարհը պետք է վերագործարկվի. Թագուհի Թովմասյան 22/01/2021 14:18 Ավելի քան 80 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ 22/01/2021 14:06 Արտակ Բեգլարյանը հետաքրքրվել է գերիների վերադարձման ու անհետ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից 22/01/2021 14:00 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ամերիկացի անձնակազմի համար պատվաստանյութերի ցանկում ռուսական «Սպուտնիկ V»-ն չկա. Civilnet.am 22/01/2021 13:54 «Լուսավոր Հայաստանը» ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը չի մասնակցի 22/01/2021 13:46 Արցախում հայտնաբերվել է 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի աճյուն 22/01/2021 13:33 Առաջարկվում է ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում 22/01/2021 13:25 «Դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր». Վիտալի Բալասանյանը չի մասնակցել ԱԽ նիստին 22/01/2021 13:20 Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազները չեն հեռացվի գործի վարույթից 22/01/2021 13:13 Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին 22/01/2021 13:07 Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար. Նաղդալյան 22/01/2021 12:53 Դղյակային որևէ բան չկա. հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Ջհանգիրյան 22/01/2021 12:49 ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. Մեդիա պաշտպան 22/01/2021 12:40 Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․ ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին 22/01/2021 12:32 ԲԴԽ միջոցով փորձելու են անկախ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրել. Արսեն Բաբայան 22/01/2021 12:28 ԱԺ-ում քննարկվում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը 22/01/2021 12:26 «Նապաստակի ոգով առյուծություն է, մի՛ արեք». Պատգամավորը՝ լրջագույն խնդիրների ֆոնին արխիվի տնօրենի վերաբերյալ վճռի բողոքարկման մասին 22/01/2021 12:20 Արմեն Սարգսյանն ակնկալում է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը 22/01/2021 12:14 Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանն աշխատել է կարճ միացման հետևանքով. ԱԻՊԾ 22/01/2021 12:09 Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար. ԱՄՆ դեսպան 22/01/2021 12:00 Արցախի թեմի առաջնորդի այլ պաշտոնի անցնելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով. Վահրամ քահանա Մելիքյան 22/01/2021 11:47 «Ջհանգիրյանի օգնությամբ Փաշինյանն ուզում է դատական իշխանությունն իրենով անել». Բողոքի ակցիա՝ Ազգային ժողովի դիմաց 22/01/2021 11:43 Հանքարդյունաբերությունը դեռևս չի ապահովում կայուն զարգացում. ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել 22/01/2021 11:37 Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ վարչակազմը կարող է վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտում օգնությունը 22/01/2021 11:32 ՊՆ-ում աշխատավարձերը չեն կրճատվել. մաս-մաս են վճարելու 22/01/2021 11:26 Հրապարակվել է 2020թ. խոշոր հարկ վճարողների ցանկը. «Գրանդ տոբակո», «Գազպրոմ Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերություններն առաջին եռյակում են 22/01/2021 11:20 Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն 22/01/2021 11:12 Կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում Արցախում փոփոխություններ են կատարվել 22/01/2021 11:06 Աշտարակում 18-ամյա երիտասարդի են սպանել 22/01/2021 11:00 Զենք-զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքներում

Տվյալ բաժնի վերջին նյութերը