26/11/2020 12:46
Իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանն այդպես էլ չկարողացավ պարզաբանել՝ ինչու չէին ներկայացել օրեր առաջ հրավիրված ԱԺ խորհրդի նիստին
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ինչու իմքայլականները չէին ներկայացել օրեր առաջ հրավիրված ԱԺ խորհրդի նիստին՝ բոյկոտելով այն:
Ի պատասխան Մկրտչյանը պարզաբանեց՝ եթե ռազմական դրության չեղարկման հարցն այսօր ԱԺ նիստում պատշաճ քննարկվում է, կարևոր չէ՝ խորհրդի նիստում ով է ներկա եղել, ով՝ բացակայել:
Էդմոն Մարուքյանն, այդուհանդերձ, պնդեց իր հարցադրումը, ինչին ի պատասխան Արեն Մկրտչյանն առաջարկեց խոսել ըստ էության՝ այսօր քննարկվող թեմայի շուրջ՝ այդպես էլ չպատասխանելով ընդդիմադիր պատգամավորի ուղիղ հարցադրմանը: