26/11/2020 12:10
Պարգևավճար է ստացել Տիգրան Ավինյանի գրասենյակի երկու աշխատակից, որոնք վիրավորում են ստացել Շուշիի մերձակայքում
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար է ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակցից միայն 2-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը
«Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում», - նշել է Հունանյանը:
Ավելի վաղ լուր տարածվեց, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսվել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողները: