26/11/2020 11:10
Քաղաքական բովանդակության տեքստ պարունակող «գրաֆիտի»-ների համար ոստիկանության բաժիններ են բերվել քաղաքացիներ, դա ոչ իրավաչափ է. Ռուբեն Մելիքյան
Երևան քաղաքի ոստիկանության մի քանի բաժիններ էին բերվել քաղաքացիներ՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով («Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը») նախատեսված զանցանքի համար կասկածով, տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Համանման իրավիճակ էր 2019թ. հունիսին, երբ քաղաքական բովանդակության տեքստ պարունակող «գրաֆիտի»-ների համար մարդիկ էին բերման ենթարկվել ու տուգանվել, և ինչպես այնժամ, այնպես էլ այսօր, դա համարում եմ ոչ իրավաչափ, որովհետև քաղաքական խոսքի ազատությունը այս պարագայում ակնհայտ գերակայում է «փողոցների գեղագիտության» նկատմամբ։
Մալաթիայի և Դավիթաշենի ոստիկանության բաժիններ բերված անձինք արդեն ազատ են արձավել», - ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։