26/11/2020 11:52
Եթե կառավարությունը չի նախաձեռնել ռազմական դրության չեղարկում, նշանակում է՝ դրա կարիքը կա. Իմքայլական պատգամավոր
Եթե կառավարությունը չի նախաձեռնել ռազմական դրության չեղարկում, նշանակում է՝ դրա կարիքը կա, որ մնա, ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը։
«Մենք գտնում ենք, որ դրա կարիքը չկա, և հենց այսօր ռազմական դրությունն ամբողջությամբ կարող ենք չեղարկել։ Եթե դուք գտնում էիք, որ ռազմական դրության ինչ-որ մասեր պահելու կարիք կա, կարող էիք առաջարկով ներկայացնել», - արձագանքելով Վահագն Թևոսյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
Հիշեցնենք, որ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: