26/11/2020 13:00
Փաշինյանին աջակցող թիմի հայտարարությունները՝ պատասխանատու են նաև նախկինները, բանակը, փաստորեն, ըստ վարչապետի, չի համապատասխանում իրականությանը. Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ «որպես Հայաստանի վարչապետ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը», գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Փաշինյանին աջակցող քաղաքական թիմի, համակիրների այն հայտարարությունները, որ այս ամենի համար պատասխանատու են նաև նախկինները, բանակը, պահեստազորայինները, սփյուռքը․․․ փաստորեն, ըստ վարչապետի, չի համապատասխանում իրականությանը։ Այստեղ կա մեկ մեղավորը, մեկ պատասխանատու և այդ մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Մենակ մի բան չեմ հասկանում, եթե դրա միակ պատասխանատուն դու ես ու դա խոստովանում ես, որքան էլ որ իմ համար տարօրինակ է, ապա ինչու ուղղակի չես հելնում ու հեռանաս։ Չկա՞ կողքդ ինչ որ մարդ, ով դա քեզ կհուշի. Նիկոլ, դա առաջին հերթին քեզ է պետք, հասկացի։
Ո՞նց չես պատկերացնում, որ հազարավոր մարդկանց կորստի, Արցախի մեծ մասը հանձնող մարդն ուղղակի չի կարող մնալ իր աթոռին։
Որքան ուշացնում ես, այնքան վիճակդ վատացնում ես», - նշել է Աբրահամյանը՝ ավելացնելով՝ թող, գնա։