26/11/2020 22:58
«Դիրքում մի ամսվա գնացած 6 երեխա է եղել, մի հոգի «աֆիցեռ» չի եղել հետները». անհետ կորած զինծառայողի հայր
Մեզնից ոչ մեկի երեխային դեռ չեն գտել, անհրաժեշտ բոլոր տեղեկատվությունները փոխանցել ենք համապատասխան մարմիններին, սակայն դարձյալ արդյունք չկա, ասաց կառավարության դիմաց հավածքված անհետ զինծառայողների հարազատներից մեկը:
«Ուղիղ 5 օր է՝ ասում եմ՝ իմ երեխայի հեռախոսը թուրք է վերցրել, ասել է՝ «էլ քո երեխեն չի, իմ երեխեն ա»: Ոչ մեկ հարցին լուծում չի տալիս: Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ ասեք: Էդ դիրքում մի ամսվա գնացած երեխեք են եղել՝ 6 հոգի, մի հոգի «աֆիցեռ» չի եղել հետները», - ասաց անհետ կորած զինծառայողի հայրը:
Ծնողներն անհանգստացած տեսանյութեր են ցույց տալիս, որտեղ հակառակորդն անմարդկային վերաբերմունք է դրսևորում հայ գերիների նկատմամբ:
«Էս կադրերը նայենք ու ասենք՝ կարելի ա համբերել, հա՞», - ասաց նա:
Քիչ առաջ ակցիայի մասնակից հարազատներից մեկը հայտնեց, որ 10 հոգանոց խմբով գնում են վարչապետի հետ հանդիպման:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ: