26/11/2020 17:20
Չեմ կարծում, որ վարչապետն ու կառավարությունը պետք է հրաժարական տան. նմանօրինակ գործողությունն անպատասխանատվություն է. Իմքայլական պատգամավոր (Տեսանյութ)
Ես չեմ կարծում, որ ՀՀ կառավարությունը պետք է հեռանա և որ վարչապետը պետք է հրաժարական տա, լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական Արփի Դավոյանն՝ ավելացնելով, որ հետպատերազմական երկրում նմանօրինակ գործողությունն անպատասխանատվություն է:
«Կառավարությունը պարտավոր է կատարել վարչապետի ուղերձում նախանշած քայլերը», - ասաց պատգամավորն՝ ավելացնելով, որ վարչապետի հրաժարականը չի կարող ինքնանպատակ լինել։