Երկիրը փրկելու և արժանապատվությունը հետ բերելու այլ տարբերակ չկա. պետք է ատել ու չհանդուրժել նիկոլիզմը. Միքայել Մինասյան

26/11/2020 22:07

Երկիրը փրկելու և արժանապատվությունը հետ բերելու այլ տարբերակ չկա. պետք է ատել ու չհանդուրժել նիկոլիզմը. Միքայել Մինասյան


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում գրել է.

Մարկեսը վիպակ ունի՝ «Մի հայտարարված սպանության խրոնիկա»։ Հիմա Հայաստանը նման է այդ վիպակին, երբ բոլորը գիտեին՝ ինչ է լինելու։

2,5 տարի ես կռվել եմ Նիկոլի դեմ, որովհետև գիտեի՝ ինչ է լինելու։ Այդ պայքարը երբեք չի եղել իշխանության համար։ Շարունակում եմ մնալ իմ նույն համոզմանը՝ մեր երկրում իշխանությունը գահ չէ, որ բազմես ու վայելես, այլ խաչ է, որ պիտի կրես։ Իսկ այս պահին իշխանության համար պայքարը առավել քան ուշացած է ու անիմաստ. այն ինչի համար պետք էր վռնդել Նիկոլին, գալ իշխանության ու փրկել՝ այլևս չկա։

Չկա՛ Արցախը, չկա՛ անվտանգության գոտին, չկա՛ տնտեսական ողնաշարը, չկա՛ն պետականաստեղծ համակարգերի, ինստիտուտների մեծ մասը ու չկան հազարավոր լուսավոր տղերքը, որոնք մեր երկրի ապագան ու ապավենն էին:

2,5 տարի Նիկոլը հետևողականորեն երկիրը տանում էր դիվանագիտական, ռազմական, տնտեսական ու առողջապահական մեծ աղետի։ Դա անում էր ծափողջույնների կամ լավագույն դեպքում լռության ներքո։ Դրա դեմ պայքարում էին քչերը, որոնց պիտակավորում էին, անվանում դավաճաններ ու տականքներ։

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք կամ ավելի շուտ չունենք այն, ինչ ունեինք։ Եթե օր առաջ չհեռացվի տգիտության առաջնորդը, շուտով արդեն կունենանք նոր արհավիրքների շղթա, հայրենակործան նոր իրականություն։

Եթե կշեռքի այս նժարին չլիներ այդքան նվիրական բան՝ Հայրենիք, հիմա՝ այս պահին, ես անկեղծորեն կպնդեի, ու իրոք ցանկանում եմ Նիկոլը մնա։ Ասեմ ինչու. արդեն վերջացավ հնարավորությունների այն 21 օրը, երբ Նիկոլը եթե գնար, կարող էր բան փոխվել։

Հիմա Հայաստանը հայտնվելու է խորը և համապարփակ կոլապսում։ Երկիրը դառնալու է ավելի մեծ աղետի գոտի։ Ու դրա պատասխանատուն Նիկոլն է և արդեն նաև ժողովուրդը, որը չօգտվեց այդ 21 օրվա հնարավորությունից։
Հնարավո՞ր էր սրա դեմն առնել՝ այո, բայց դո՛ւք չուզեցիք։

Հնարավո՞ր էր 21 օրում Քարվաճառի և Քաշաթաղի ամբողջական հանձնումը դարձնել մասնակի՝ այո, բայց դո՛ւք չուզեցիք։

Չուզեցիք, որովհետև ընկաք Նիկոլի թակարդը և դառնալով մանիպուլյացիաների զոհ՝ սկսեցիք ընտրել՝ լինել սև կամ սպիտակ, աջակցել նրան կամ նախկիններին, գնալ 17-ի հանրահավաքին կամ հանդուրժել դավաճաններին։ Եվ այդ պարզ դուալիզմի արդյունքում բոլոր նրանք, ովքեր հարցնում էին՝ «եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ», մոռացան գլխավորը. Նիկոլը ազգի դավաճան է, ոճրագործ ու անաշխատունակ և նրան պետք է ժամ առաջ վռնդել։

Այս աղետը մեզ տվել է հնարավորություն ասել ցավոտ ճշմարտություններ, արձանագրումներ, որոնք քաղաքականապես կոռեկտ չեն, անհարմար են, որոնց մասին ընդունված է լռել։ Բայց ո՛չ հիմա։ Եվ ո՛չ ես:

Ահա այդ ցավոտ, չֆիլտրված, դառը ճշմարտություններից մի քանիսը.

Զոհված և անհետ կորած զինվորների ծնողները Նիկոլի հետ հանդիպումից դուրս գալուց առաջինը հայտարարում են՝ մեր պահանջը քաղաքական պայքար չէ։ Ամբողջ խնդիրն այն է, հարգելի’ ծնողներ, որ ձեր երեխաները անհետ կորել են կամ զոհվել քաղաքականապես տհաս Նիկոլի պատճառով։ Դուք նրանց մասին լուր չունեք, որովհետև Նիկոլն ու Աննան մինչև հիմա գաղտնի են պահում ցուցակները։

Ձեր երեխաները դեռ անհետ կորած են, որովհետև գերագույն գլխավոր անկարողը ոչինչ չի անում նրանց գտնելու համար։ Ազատության հրապարակի կուսակցությունների արածը քաղաքական պայքար չէր։ Դա հանուն ձեր երեխաների էր։ Ու դուք որոշեցիք այդ պայքարին չմիանալ։ Խնդրում եմ՝ հիշեք սա։

Այն ժամանակ, երբ արցախցին իր տան համար մերկ ձեռքերով կռվում է ադրբեջանցի զինվորների դեմ, երբ հայ զինվորները չեն իջնում դիրքերից ու պահում են եզակի բարձունքներ, Արցախի նախագահն օնլայն քծնում է Նիկոլին, անտերության մատնում երկիրը, իսկ հետո մասնավոր օդանավով հասնում Մոսկվա և թանկարժեք ռեստորաններում փորձում լուծել իր կարիերայի ապագան։
Այն ժամանակ, երբ Արցախի եկեղեցիները հանձնվում են թշնամուն, երբ մարդիկ արտաշիրիմում են հարազատների գերեզմանները, երբ փորձում են փրկել Արցախի հոգևոր ժառանգության մասունքները, Արցախի թեմի առաջնորդը, իր արնահոսող հոտը թողած, Լոս Անջելեսում ամերիկահայերի հետ ճաշում է, իսկ ֆոտոները հայտնվում են սոցցանցում։

Այն ժամանակ, երբ երկիրը տնտեսական կոլապսի և փախստականների չդադարող հոսքերի մեջ է, երկրի նախագահ ներկայացող Արմեն Սարգսյանը պետական միջոցներով այցելում է Հորդանան, մի երկիր, որը ոչնչով այս օրերին չի կարող օգնել Արցախին։ Ու ոչ ոք չի հարցնում՝ ինչու՞ է նա գնացել։ Ինչո՞ւ ոչինչ չի արել ամբողջ պատերազմի ընթացքում:

Ու եթե այսքանից հետո, դուք, այս անտանելի վշտի, մարդկային ու տարածքային կորուստներից հետո դեռ քաղաքականություն եք խաղում, դեռ քաղաքական կոռեկտություն եք պահում, ուրեմն Նիկոլը հանգիստ կարող է մնալ՝ մինչև դա իսկապես չսկսի շնչախեղդ անել յուրաքանչյուրին։

Նիկոլը, որպես երկրի ղեկավար և քաղաքական գործիչ, այլևս գոյություն չունի։ Մի քիչ խելք ունեցողը դա արդեն հասկացել է։ Բայց երկրում դեռ կենդանի է նիկոլիզմը։ Այն նիկոլիզմը, որն ըստ էության կործանեց Արցախը, ծնկի բերեց Հայաստանը, խլեց հազարավոր կյանքեր, թողեց տասնյակ հազարավոր վիրավորներ, զրկեց հաղթանակից ու արժանապատվոթյունից։ Քանդեց պետության հիմքերը, իսկ Հայաստանի ժողովրդից ստացավ ծիծաղի առարկա։

Արդեն փաստ է, որ գլխավոր փնթին միայն պայքարել է, պայքարում է և պայքարելու է աթոռի համար։ Եվ արդեն փաստ է, որ Նիկոլն ու իր միջակների խմբակը միշտ դա են արել։ Եվ միակը, որ կհաղթի նիկոլիզմին իրականությունն է։ Վստահ պնդում եմ՝ եթե չլիներ այս աղետը ու ավելի մեծ աղետի հեռանկարը, պիտի թողնեինք Նիկոլին, իր զանգվածին ու լուռ պայքարողներին այդ իրականության մեջ։ Թողնեինք իրար հետ։

Թողնեինք, որ ժողովուրդը սեփական կենսափորձով, պատմության մեջ առաջին անգամ դառը ճշմարտությունը հասկացած, խորտակի իր իսկ ընտրությունը։
Թողնեինք, որ ժողովուրդը ինքը սկսի պատժել նիկոլիզմ քարոզողներին։
Թողնեինք, որ Նիկոլին ու Աննային ժողովուրդը, բառի բուն իմաստով, բզկտի։
Թողնեինք, որ փողոցում հարձակվեն Աշոտիկի ու Մարիամիկի վրա։
Թողնեինք,, որ նիկոլական պատգամավորները վախից փախնեն մարդկանցից։
Թողնեինք, որ Ստեփանակերտի փողոցներում թքեն Արայիկ Հարությունյանի դեմքին։

Սա է լինելու։ Ժողովուրդը հասկանալու է, որ այլևս ելք չունի։ Որդեկորույս ծնողները հրաժարվելու են քաղաքական կոռեկտությունից ու խնդրելու են, որ ինչ-որ մեկը հանրահավաք անի ու չեն հանդուրժելու հանրահավաք անողներին պիտակավորողներին։

Սա տրամաբանական շարունակությունն է այսօրվա իրականության, որն անպայման կլինի, եթե հիմա բան չփոխենք։ Ես ուզո՞ւմ եմ սա, իհարկե՝ ո՛չ։ Ես կշարունակեմ պայքարել, որ նաև սա չլինի։

Ես հավատում եմ ու գիտեմ՝ ցանկացած, նույնիսկ ամենաաղետալի վիճակում, կա՛ լուծում։ Կա՛ ելք։ Եվ ես այդ ելքը գիտեմ։ Եվ ամեն ինչ կանեմ մեր հայրենիքի համար։ Ու պիտի արագ հաղթենք, որ Հայրենիք փրկենք, նաև, ինչու չէ, որ ժողովուրդը չբզկտի Նիկոլին և նիկոլիզմի կրողներին։

Երկիրը փրկելու և արժանապատվությունը հետ բերելու այլ տարբերակ չկա։ Պետք է ատել ու չհանդուրժել նիկոլիզմը։ Երկիրը պիտի մաքրվի, հասարակությունը պետք է առողջանա։ Դրա միակ ուղին Նիկոլին ու նիկոլիզմը արմատախիլ անելն է։ Ժողովուրդը բերեց Նիկոլին ու վարակվեց նիկոլիզմով։ Հիմա պետք է հեռացնի Նիկոլին ու ինքնաբուժվի։ Գալիք արհավիրքները միևնույն է կստիպեն անել դա անկառավարելի ու տարերայնորեն, եթե հիմա չանենք խելքով ու գիտակցված։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:13 Դատախազները ամերիկյան կողմի կազմակերպած դասընթացի են մասնակցել Այսօր, 18:01 Սամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումից Այսօր, 17:48 «ՀԱՊԿ-ին մասնակցությունն արտոնություն է»․ Գլխավոր քարտուղարը խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին Այսօր, 17:35 Ռուսաստանի Ամուրի շրջանում միգրանտներին կարգելեն աշխատել ուղևորափոխադրումների և մի շարք այլ ոլորտներում․ կարգելվի նաև միրգ-բանջարեղեն վաճառել Այսօր, 17:23 Միրզոյանը Սաուդյան Արաբիա է մեկնում Այսօր, 17:13 Որտե՞ղ եք տեսել, որ հիմնարկի աշխատակիցը հավանության արժանացնի իր տնօրենին «ստահակ» անվանողի գրառումը․ Բեգոյան Այսօր, 17:02 Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 16:52 ԲՏԱ նախարարն այցելել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց, ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին Այսօր, 16:45 Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել. Թագուհի Թովմասյան Այսօր, 16:40 ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով Այսօր, 16:28 Հայաստանում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոն. ՀՀ-ն դիտարկում ենք հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան Այսօր, 16:24 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին Այսօր, 16:20 Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:13 Վերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը Այսօր, 16:07 Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Այսօր, 15:57 Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. Մեհդի Սոբհանի Այսօր, 15:40 Իրավապահները բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետին․ Հրապարակ Այսօր, 15:37 Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել. Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել. ՀՀ-ում Իրանի դեսպան Այսօր, 15:29 Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է․ Քոչարյան Այսօր, 15:26 Չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ. ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին Այսօր, 15:15 «Կարող եք շարունակել հաչալ», «Ղալլաթ ա անում». «Ձեր ականջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի»․ Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանուն (Տեսանյութ) Այսօր, 15:07 Դատարանները դարձել են իշխանության կողմից ռեպրեսիաներ իրականացնելու ատյաններից մեկը. Արտակ Զաքարյան Այսօր, 14:46 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ Այսօր, 14:35 Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Այսօր, 14:26 Սուրեն Պապիկյանն ու ԳՇ պետը հետևել են ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին Այսօր, 14:20 Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան Այսօր, 14:06 «Freedom House»-ի գնահատկանն անարդար բարձր է, Անդրեասյանի քաղաքական նշանակումից հետո, դատական իշխանության անկախությունը սրընթաց զրոյանում է. Մելիքյան Այսօր, 13:55 Ադրբեջանը հուսահատ փորձեր է անում. Հայաստանը կհիմնավորի Ադրբեջանի ցինիկ ռազմավարությունը. Եղիշե Կիրակոսյան Այսօր, 13:47 ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս՝ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի․ Փաստաբան Այսօր, 13:39 Դասական քաղաքական հետապնդում է՝ իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, բայց մարդն ազատազրկված է. Աթանեսյանը՝ Աշոտյանի գործի մասին (Տեսանյութ) Այսօր, 13:33 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ստուգիչ աշխատանքներ են ընթանում Այսօր, 13:30 Մի քանի օր առաջ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 «Մինչ օրս 200 անհետ կորած անձ կա, նրանց ընտանիքները տառապում են». ՄԱԿ-ի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Այսօր, 13:13 «Պետք է պատասխան տա». ՔՊ-ականը պնդում է՝ եթե իրեն վիրավորած երիտասարդը Facebook-ով չտարածեր տեսանյութը՝ ինքը չէր դիմի իրավապահներին Այսօր, 12:59 ՀՀ-ում գործադիր իշխանության ճնշումներից չվախեցող դատավորները քիչ են. Արսեն Բաբայանը մասամբ է համաձայն «Freedom House»-ի գնահատականի հետ Այսօր, 12:49 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Այսօր, 12:47 Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Առողջապահության նախարարությունում խուզարկություն են իրականացնում Այսօր, 12:33 Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր Այսօր, 12:31 ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Այսօր, 12:21 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 12:14 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Այսօր, 12:04 Ստրուկի՞ վարքագիծ է․ չեմ կարծում, որ կարող է գտնվել որևէ արդարացում՝ հային ստիպելու մոռանալ իրեն պատճառված ցավը՝ ցեղասպանությունը. Ամիրխանյան Այսօր, 11:52 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է Այսօր, 11:37 «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» Այսօր, 11:29 Անդրանիկ Քոչարյանը չէ, որ այդ խնդիրները պետք է լուծի. պաշտոն զբաղեցնելն ամենևին չի նշանակում, որ դու ամեն ինչից տեղյակ ես. Աշոտ Մելքոնյան Այսօր, 11:11 Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին. ՔՊ-ական Այսօր, 11:00 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:55 Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան Այսօր, 10:49 «Անհանդուրժող ենք լինելու ցանկացած տեսակի բռնության հանդեպ». Վահե Ղազարյանը ոստիկաններին արժանապատիվ ծառայություն է մաղթում Այսօր, 10:44 Գրողներն իրավական ուժով կպայքարեն՝ արդարության հասնելու համար Այսօր, 10:41 Արագածոտնում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Այսօր, 10:38 Սա ծուղակ է, դադարեցրե՛ք այս քննարկումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է. Մարուքյանը՝ 1,5 մլն զոհերի անունները հաշվելու հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 10:33 Հասարակական տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ-ն՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից մանրամասներ է հայտնում Այսօր, 10:30 Այս երկրի թիվ մեկ հերոսը զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:23 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը Այսօր, 10:14 Նիկոլիստներ ու ՔՊ-իստներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Այսօր, 10:10 Ջրատար խողովակի վթար՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լարսը բաց է Այսօր, 10:01 «Ժողովուրդ». ԵՄ-ի համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից Այսօր, 09:58 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ թիմակիցների ուղղորդմամբ Այսօր, 09:56 «Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ Այսօր, 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը Այսօր, 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է Այսօր, 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը 15/04/2024 20:59 ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը 15/04/2024 20:45 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության բաժիններից մեկի պետի տեղակալին 15/04/2024 20:32 Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից 15/04/2024 20:21 Երբ կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչը 15/04/2024 20:10 Ուվեիտ. Չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ 15/04/2024 19:59 Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երևանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով 15/04/2024 19:46 Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը 15/04/2024 19:32 Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» 15/04/2024 19:19 Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 15/04/2024 19:05 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում․ Անմիջապես կատարեցին 15/04/2024 18:53 Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ 15/04/2024 18:42 «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները 15/04/2024 18:30 Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Ո ՛չ խուլիգանության, ոչ էլ այլ հանցակազմի նշույլ չկա․ Իրավապաշտպան 15/04/2024 18:23 Իր դիրքորոշումը ՔՊ-ական պատգամավորին հայտնած երիտասարդին ձերբակալել են 15/04/2024 18:13 Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» 15/04/2024 18:00 ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին 15/04/2024 17:49 «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան 15/04/2024 17:37 Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար․ Իշխան Սաղաթելյան 15/04/2024 17:26 Նոր հանգամանքներ են պարզվել Ավանում տեղի ունեցած սպանությունից 15/04/2024 17:13 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ) 15/04/2024 17:00 Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը