27/11/2020 17:36
Մարուքյանը դիմել է Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման հարցում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Մարուքյանը խնդրել է ՌԴ ղեկավարի անմիջական միջամտությունը՝ հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման հարցում:
«Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման կապակցությամբ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը: