27/11/2020 00:01
Քարվաճառում դարպասները տեղադրել է ռուսական ընկերությունը. ԶՈւ ԳՇ պետի տեղակալը՝ Սոթքում իրավիճակի մասին (Տեսանյութ)
Անցակետը, որը տեղադրված է եղել ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ պատկանելությունը ռուսական է, քննարկումները ինչպես են եղել՝ կոտրե՞լ են դարպասները, թե՞ բացել են՝ ինքս չեմ տեսել, բայց իմ տեղեկություններով՝ չեն կոտրել, բացել են, անդրադառնալով Քարվաճառի դարպասներին ու Սոթքի դեպքերին՝ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
«Ադրբեջանական զորքերը երեկ էլ են փորձել էտ տարածք մտնել», - ասաց նա:
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությունից չէր սկսվում Արցախի պետական սահմանը: