27/11/2020 14:19
Լեռնային Ղարաբաղի բնակիչները երախտագիտություն են հայտնել ռուս խաղաղապահներին (Տեսանյութ)
Շնորհակալություն տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար. Ստեփանակերտի բնակիչները և Լեռնային Ղարաբաղի վարչակազմի ներկայացուցիչներն այցելել են Ռուսաստանի խաղաղապահների դիտակետեր և զինծառայողներին՝ հանձնել մրգերի հավաքածուներ և քաղցրավենիքներ:
Իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգը և պատասխանատվությունը հյուսիսային և հարավային գոտիներում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ այժմ իրականացվում են 23 դիտակետերում:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն, մասնակցում են քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, որի համար ավելի քան 300 տոննա շինանյութ անվտանգ կերպով առաքվել է Ստեփանակերտ: