28/11/2020 15:17
Ավելի քան 10 հայ զինծառայողի գերեվարության մասին լուրն ապատեղեկատվություն է
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե, իբր, երեկ գերեվարվել է 10-ից ավելի հայ զինծառայող՝ ապատեղեկատվություն է: Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից՝ ընդգծելով, որ նման դեպք երեկ տեղի չի ունեցել։
«Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները», - նշված է հաղորդագրության մեջ: