28/11/2020 21:30
Մեկ օրում 2431 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2.4 հազար փախստական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«2020 թ.-ի նոյեմբերի 28-ին ռուս խաղաղապահները ՀՀ տարածքից դեպի Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականներով ավտոբուսների հերթական շարասյուն: Ավտոբուսները Երևանից շարժվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ 2431 մարդու հասցնելով Լեռնային Ղարաբաղ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ավտոշարասյան տեղաշարժն ուղեկցվել էր Ռուսաստանի խաղաղապահների ու ռազմական ոստիկանության պարեկներով:
«Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար շփման գծով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս զինվորականները», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, 23 514 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: