29/11/2020 21:53
Հատուկ նշանակության գնացք. Ռուսաստանը Ղարաբաղ բեռներ է ուղարկել խաղաղապահների համար
Ռուսաստանը երկաթուղով բեռներ է ուղարկել Ղարաբաղ, որոնք նախատեսված են այնտեղ տեղակայված խաղաղապահ ուժերի համար, РИА Новости-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Ռազմական գերատեսչությունը հիշեցրել է, որ սարքավորումների առաքումն իրականացվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ավելի վաղ ստորագրված երկկողմ արձանագրության համաձայն:
«Զինծառայողները, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկան, ներառյալ նյութական և տեխնիկական աջակցության այլ միջոցներ, որոնք երկաթուղով մեր երկիր են ժամանել Ռուսաստանից նոյեմբերի 28-ին, անցել են սահմանային և մաքսային հսկողությունը համապատասխան կարգով», - հավելել են ռազմական գերատեսչության ներկայացուցիչները:
Խաղաղապահների համար նախատեսված բեռն ի սկզբանե հասցվել են Բարդա: Դրանից հետո այն ուղարկվել է ավելի հեռուն՝ Աղդամ - Ստեփանակերտ երթուղով: