Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը

30/11/2020 21:26

Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը


Արցախյան երկրորդ պատերազմը դարձավ ջրբաժան Հայաստանի երրորդ հանրապետության համար։ 1991թ․-ին անկախությունը հաջորդեց արցախյան շարժմանը, պետությունը կազմավորվեց պատերազմին զուգահեռ, իսկ 1994թ.-ի մայիսից մինչ օրս պետությունը  պայքարում էր 1988թ.-ի նպատակներին հասնելու համար: Սակայն 44-օրյա պատերազմի արդյունքները փոխեցին այն իրականությունը, որի հիման վրա գործում էր Հայաստանը մինչև պատերազմը։ Այսուհետ Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականությունը գործելու է տրամագծորեն այլ միջավայրում, ուստի այսօր անհրաժեշտություն կա վերանայել արտաքին քաղաքականության առանցքային դրույթները:

Սեպտեմբերի 27-ից առաջ

Անկախությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության որոշիչ գործոնը եղել է ղարաբաղյան հակամարտությունը և դրանից բխող անվտանգային խնդիրները, որոնցից էլ ածանցվել են մեր առաջնահերթությունները և արտաքին աշխարհի հետ հարաբերման սկզբունքները: Ղարաբաղյան խնդրով են պայմանավորվել անմիջական երկու հարևանների հետ կոնֆլիկտային հարաբերությունները, մեծ տերություններից մեկի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալու անհրաժեշությունը և վերջինի հետևանքով միջազգային քաղաքականության մեջ ուժային կենտրոններից մեկի հետ մերձենալու պարտադրանքը։

Հայաստան-Ռուսաստան

Անհավասար ռեսուրսային պայքարի մեջ հայտնված Հայաստանը առաջինն էր, որ ողջունեց Ռուսաստանի վերադարձը Հարավային Կովկաս: Հայկական կողմը 1992-1994թթ.-ի պատերազմի կարիքների զգալի մասը լուծեց արագ կողմնորոշվելու և Ռուսաստանից անհրաժեշտ օգնություն ստանալու միջոցով: Հայաստանը առաջինն էր, որ թույլատրեց պահպանել ռուսական ռազմաբազան, կնքեց 1997թ.-ի բարեկամության և փոխօգնության դաշնագիրը: Հակամարտության առկայությունը ստիպեց Հայաստանին անդամակցել Ռուսաստանի տարբեր ինտեգրացիոն ծրագրերին՝ առաջին հերթին ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Թեև տարիների շարունակ փորձ էր արվում հավասարապես բարենպաստ հարաբերություններ կառուցել նաև արևմտյան երկրների հետ, սակայն Հայաստանը գտնվում էր Մոսկվայի հետ միասին մեկ բլոկում։

Հայաստան-Արևմուտք

Եթե Հայաստանը Ռուսաստանի միջոցով ապահովում էր իր անվտագությունը, ապա արևմտյան երկրների հետ հարաբերությունների օրակարգը հիմնականում կենտրոնացած էր ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքերի պաշտպանության և ֆինանսական աջակցության շուրջ։ Հայաստանն այդ աջակցության շնորհիվ փորձում էր արդիականացնել հանրային և մասնավոր ինստիտուտները։ Հայաստանը Արևմուտքի ազդեցությունը փորձել է օգտագործել նաև ղարաբաղյան բանակցություններում։ Մինսկի խմբում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայությունը և այդ երկներում հայկական ազդեցիկ սփյուռքի առկայությունը կարևոր դեր են ունեցել կոնֆլիկտի վերաբերյալ հայանպաստ մոտեցումների ձևավորման համար։ Հայաստանը նաև օգտագործել է Արևմուտքի գործոնը որպես փոխլրացնող, երբեմն նաև զսպող գործոն Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Թուրքիայի գործոնը

Ղարաբաղյան հակամարտությունը եղել է որոշիչ հայ-թուրքական հարաբերություններում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1993թ.-ին, Թուրքիան փակեց ՀՀ-ի հետ սահմանը, իսկ 2008թ.-ին սկիզբ առած հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տապալվեց հիմնականում այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվեց ընդունել ղարաբաղյան հարցում զիջումներ անելու թուրքական նախապայմանները: Բացի այդ, անկախության ողջ ընթացքում թուրքական վտանգը Հայաստանին ստիպեց հավասարակշռել վերջինս Ռուսաստանի հետ դաշնակցության միջոցով:

Պատերազմից հետո

Երկրորդ արցախյան պատերազմից հետո հողի վրա ձևավորվել է նոր իրականություն, ինչը պետք է լինի արտաքին քաղաքականության մշակման առանցքում։

Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծացել է: Ղարաբաղի անվտանգությունը ներկայումս մեծամասամբ կախված է ռուսական խաղաղապահներից: Պատերազմը ցույց տվեց, որ սեփական անվտագությունը ապահովեու համար Հայաստանին գործուն աջակցություն ցույց տվեց միայն Մոսկվան։

Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծացել է։ Թեև տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հեռանկարի առկայությանը, Թուրքիան առավել քան երբևէ ուղղակի սպառնալիք է դարձել Հայաստանի համար։

Արևմուտքի ազդեցությունը էապես նվազել է տարածաշրջանում ՝ ի հաշիվ ռուս-թուրքականի: ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է հողի վրա իրականությունը փոխելու հնարավորությունը։

Այնուամենայնիվ, Հայաստանի արտաքին քաղաքականության որոշիչ գործոնը շարունակելու է մնալ Արցախի շուրջ հակամարտությունը: Արցախի ճակատագրի հարցը դեռ առկախված է, և անհրաժեշտ է վերլուծել, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության շուրջ նոյեմբերի 10-ից հետո։

Հակամարտության միջազգային շրջանակավորումը (framework) կերպափոխվեց: Սկսած 1992 թվականից հակամարտության և բանակցային գործընթացում ներգրավված էին բազմաթիվ այլ պետություններ՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Թուրքիա, Իրան և այլն: Արցախյան երկրորդ պատերազմից հետո հակամարտության վրա ունեցած ազդեցությամբ Ռուսասատանը և Թուրքիան առաջնային դեր ստանձնեցին։ Արևմտյան երկրները կտրված մնացին ընթացող գործընթացներից, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընկալվեց որպես ռուս-թուրքական համաձայնության արդյունք, թեև Թուրքիան որևէ կերպ հիշատակված չէր տեքստում։ Սա հարվածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, որի պահպանումը բխում էր Հայաստանի շահերից:

 Փոխվեց հակամարտող կողմերի ուժային հավասարակաշռությունը։ Եթե նախկինում Հայաստանը հաղթած կողմն էր, ապա այսօր հակառակն է։ Հայկական կողմի հիմնական նպատակը՝ Արցախի կարգավիճակի հարցը ներկա դիրքերից եթե ոչ անհնար, ապա բավական դժվար է լուծել։ Այս փաստը պատկերավոր արտահայտվեց Արցախի կարգավիճակի մասին Իլհամ Ալիևի հայտնի արհամարհական արտահայտության մեջ։
 
Ստեղծվել է մի իրավիճակ, որում  կողմերը կարճաժամկետ հեռանկարում շահագրգռված չեն կարգավիճակի հարցի լուծմամբ կամ նոր պատերազմով: Ռուսաստանը չի ցանկանում, քանի որ կիսալուծման կողմնակից է, ինչը հնարավորություն է տալիս փակել հակամարտության ռազմական փուլը, սակայն իսպառ չվերացնել խաղաղապահներ ունենալու «պատճառը»: Ալիևը շահագրգռված չէ, քանի որ բավարարված է իր ձեռքբերումներով, որոնցով կարող է դեռ երկար տարիներ պահել իր իշխանությունը: Հայաստանը շահագրգգռված չէ, քանի որ հյուծված է և պարտված, իսկ ներկա պահին կարգավիճակի հարցի որոշումը չի լինելու մեզ ձեռնտու պայմաններով: Հայաստանի համար առանցքայինը արցախահայության անվտանգությունն է, որը կապահովվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը կարող է և պատրաստակամ է այնտեղ ունենալ խաղաղապահներ։ Եվ ի վերջո, կարգավիճակի շուրջ կողմերի կարմիր գծերը փոխբացառող են, ուստի բոլորը հասկանում են, որ կարգավիճակի թեման սրելու է իրավիճակը:

Նոր արտաքին քաղաքականությու՞ն

Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլևս գործելու է փոփոխված տարածաշրջանային միջավայրում: Հարավային Կովկասի համար գլոբալ մրցակցությունը վերափոխվել է տարածաշրջանային մրցակցության: Արտաքին քաղաքականության մեջ պետք է թուլանա ավանդական «փոխլրացնող» կամ «և՛-և՛»-ի քաղաքականությունը: Վեկտորները հիմնականում պետք է ուղղվեն Ռուսաստանի հետ հարաբերություների խորացմանը և հարևան երկրների հետ փոխգործակցության որակական փոփոխություններին։

Թուրքիային և Ադրբեջանին դիմակայելու համար Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր որակի ստեղծումը առանցքային դեր ունի Հայաստանի համար։ Այդ որակը պետք է կառուցվի հայ-ռուսական շահերի այնպիսի համադրմամբ, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը նվազագույնը սպառնալիք չեն հանդիսանա Հայաստանի և Արցախի համար։ Ներկա իրողությունների առկայության պայմաններում Հայաստանի և Արցախի անվտանգությունը հնարավոր է պահպանել միայն Մոսկվայի հետ հարաբերությունների ճիշտ կառուցման արդյունքում։

Հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է նոր հայ-թուրքական օրակարգ ստեղծի՝ մասնավորապես ներառելով  սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: Հաշվի առնելով, որ 2009թ.-ի՝ հայ-թուրքական մերձեցման փորձերի ժամանակ ռուսական կողմը չուներ առարկություններ, ինչպես նաև այն, որ ղարաբաղյան հարցին առնչվող թուրքական այն նախապայմանները, որոնք խանգարեցին արձանագրությունների վավերացմանը, այլևս արդիական չեն, իսկ Թուրքիան շահագրգռված է դեպի Ադրբեջան նոր ճանապարհների բացման մեջ, նման օրակարգը կարող է նորից վերադառնալ առաջին պլան:

Արևմուտքի հետ քաղաքական հարաբերությունները նոր իրականության պայմաններում ունեն հետաքրքիր երանգներ: Մոսկվան գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, ինչպես նաև ակնկալում է Արևմուտքի աջակցությունը օպերատիվ խնդիրների լուծման հարցերում: Քանի որ Արևմուտքը շահագրգռված է Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնելուն, ինչի վկայություն է Ֆրանսիայի Սենատի բանաձևը, Հայաստանը կարող է խողովակ ստեղծել Ռուսաստան-Արևմուտք համագործակցության միջոցով թուրք-ադրբեջանական նպատակները չեզոքացնելու համար: 

Որպես վերջաբան

Հոդվածում նշվեց, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախքան պատերազմը ինչ հիմքով էր կառուցվել  և ինչ հնարավոր փոփոխությունների կարող է ենթարկվել։ Ապագայի վերաբերյալ առաջ քաշված մտքերը առկա իրողությունների և առավել իրատեսական միտումների արձանագրումն են, որը, սակայն, դեռ ավելի համապարփակ և մանրամասն վերլուծության առարկա է։

Հայկական քաղաքական մտքի համար ներկա իրավիճակը լուրջ մարտահրավեր է, որին հնարավորինս արդյունավետ արձագանքելը ոլորտի մասնագետների պարտականությունն է: Բազմաթիվ են նոր հարցադրումները, որոնց պատասխանների փնտրտուքը պետք է դառնա ակադեմիական և փորձագիտական դաշտի առաջնային նպատակը: Այս նպատակով ստորև կներկայացվի մի քանի հարցադրում՝ որպես վերջաբան.

1. Ի՞նչ տեսք է ստանալու փոփոխվող Հարավային Կովկասը: Ի՞նչ տեսք է ստանալու Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի հետ աննախադեպ մերձեցման ֆոնին։

2. Ինչպե՞ս է Իրանը պատկերացնում իր դերը Թուրքիայի ամբիցիաները Հվ․ Կովկասում զսպելու տեսանկյունից։

3. Ռուսաստանի և Թուրքիայի մեծացող դերի համատեքստում ի՞նչ նախադրյալներ կան Վրաստան-Ռուսաստան մերձեցման և Թբիլիսիի կողմից՝ Հայաստանի համար ավելի բարենպաստ արտաքին քաղաքականության ձևավորման համար։

4. Հայաստանը ի՞նչ սպառնալիքներ կարող է ունենալ Թուրքիայի հետ սահմանների բացման պարագայում և արդյո՞ք սահմանի շուտափույթ բացումը շահավետ է Հայաստանին:

5. Հայ-ռուսական ինտեգրացիոն հարաբերությունները կերպափոխվելու՞ են նոր ձևաչափի, թե՝ ոչ: Եթե ռուսական կողմից լինի նոր նախաձեռնություն, ինչպե՞ս պետք է Հայաստանը արձագանքի այդ առաջարկներին: Արդյո՞ք Ռուսաստանը մտադիր է առավել ընդլայնել իր ինտեգրացիոն կառույցների գործունեությունը տարածաշրջանում հաղորդակցությունների բացման պարագայում։

Հովսեփ Բաբայան, Դավիթ Մաթևոսյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:41 Չի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնի. Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին Այսօր, 13:29 Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 82 դեպք Այսօր, 13:11 Համավարակի պատճառով աշխարհում գործազուրկ է դարձել քառորդ միլիարդ մարդ Այսօր, 12:59 Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Այսօր, 12:57 Միշուստինը հրամանագիր է ստորագրել ցորենի արտահանման տուրքը բարձրացնելու մասին Այսօր, 12:50 Փաշինյանը որոշել է Ազգային ժողովը ինքնալուծարել՝ պատգամավորներին դրդելով հերթական հանցագործության. Ղազինյան Այսօր, 12:45 Դատական համակարգը փորձում են քաղաքականացնել. թույլ չենք տալու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:40 Խորհրդարանի ինքնալուծարում և արտահերթ ընտրությունների անցկացում՝ առանց վարչապետի հրաժարականի. «Իմ քայլը» նախագիծ է շրջանառում Այսօր, 12:32 Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել հայոց պատմության և մշակույթի 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք և եկեղեցի. Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել Այսօր, 12:24 Միկրոձեռնարկատերերն առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին. վերջնաժամկետը փետրվարի 1-ն է Այսօր, 12:15 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 1000-ով Այսօր, 12:06 Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյան Այսօր, 12:00 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը Այսօր, 11:49 Արցախում հայտնաբերվել է չորս զինծառայողի աճյուն, նրանցից մեկին ադրբեջանական կողմն է փոխանցել, ինքնությունը հայտնի է Այսօր, 11:41 Տոնոյանի «բանաձևը» կոնկրետ մարդկանց մահվան պատճառ է դարձել, իսկ հիմա նա ասում է՝ «դե բան էր՝ ասեցի». իրավապաշտպան Այսօր, 11:32 Ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար Այսօր, 11:25 Պետք է հաշվի առնել նախկին սխալները՝ թույլ չտալով ՀՀ բնակիչների իրավունքի խախտում. ՄԻՊ-ը պատմական ակնարկ է արել Այսօր, 11:19 ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված 65 զինծառայողի անուն Այսօր, 11:16 Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար Այսօր, 11:09 «Նիկոլ Փաշինյանը թող ևս մեկ անգամ մտածի՝ գնա՞ այդ քայլին, թե՞ ոչ». Վահե Հակոբյանը պատրաստ է ձերբակալության Այսօր, 11:05 Արցախում կվնասազերծվի չպայթած զենք-զինամթերք Այսօր, 10:58 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 138 դեպք, մահացել է 10 մարդ Այսօր, 10:54 «Խնդրիր գոնե 10-15 ռազմագերու վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո. չի մերժի». միջազգայնագետը վարչապետին առաջարկում է զանգել Բայդենին Այսօր, 10:47 Երևանում, Արարատում, Վայոց ձորում և Շիրակում լույս չի լինի Այսօր, 10:42 Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները կհանդիպեն Մոսկվայում հունվարի 27-ին երկաթուղային կապի տարբերակները քննարկելու համար Այսօր, 10:31 Վահե Հակոբյանին կանչում են հարցաքննության, երբ նա քաղաքական հայտարարություններ է անում. Փաստաբանները պնդում են՝ քաղաքական հետապնդում է Այսօր, 10:23 ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Այսօր, 10:17 Ավելի քան 220 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ Այսօր, 10:05 Բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժն ակնհայտ է․ ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Կրկին փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցներով հեռարձակվող գովազդները Այսօր, 09:51 «Փաստ». Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին ակտիվացնում է իր ներքաղաքական շփումները Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Իրանի ԱԳ նախարարի աշխատանքային այցերը տարածաշրջան Իրանի կողմից դիրքերի ամրապնդման փորձեր են. Կովկասագետ Այսօր, 09:44 «Հրապարակ». Հետպատերազմյան Արցախում «լավագույն ավանդույթները» շարունակվում են Այսօր, 09:42 «Փաստ». ԱԳՆ-ում մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան. հնարավոր է նաև ԱԳ նախարարի պաշտոնանկությունը Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Երկար դադարից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը, ի վերջո, աշխատանքի է գնացել Այսօր, 09:35 «Հրապարակ». Հետպատերազմյան սուղ ժամանակներում ինչու և ինչով է իշխանությունը վերաբացում ՔՊ գրասենյակները 25/01/2021 22:01 Քոչարյան՝ 46%, Մինասյան՝ 14%, Փաշինյան՝ 19%. վերջինիս օգտին կոչ էին անում քվեարկել ադրբեջանցիները 25/01/2021 21:37 Բայդենը տրանսգենդերներին թույլատրել է ծառայել ԱՄՆ բանակում 25/01/2021 21:20 Նիկոլը մեռել է, հարց կտաք. ինչո՞ւ ես չեմ թաղում. Միքայել Մինասյանը երեք պատճառ է բերել 25/01/2021 21:14 Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը 25/01/2021 19:31 ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստահավաք առաքելություն կուղարկի Արցախ 25/01/2021 19:18 Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան 25/01/2021 18:59 «Չելսին» հայտարարել է Լեմպարդի պաշտոնանկության մասին 25/01/2021 18:57 Ժամն է գոտեպնդվելու և ոգեշնչելու մեր հայորդիներին. Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ Երևանում 25/01/2021 18:44 Եվրամիությունն առաջարկել է պայման դնել երրորդ երկրներից այցելուների համար 25/01/2021 18:12 Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է ՌԴ դեսպանին. քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը 25/01/2021 18:10 Տոլստոյը հաստատվել է ԵԽԽՎ փոխխոսնակի պաշտոնում 25/01/2021 17:43 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի 25/01/2021 17:28 Վրաստանում բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ ԱԳ նախարարին 25/01/2021 17:08 Վրաստանում ջարդել են հայկական բեռնատարները. քրեական գործ է հարուցվել 25/01/2021 17:06 Հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ քննարկումը չի ներառվել ԵԽԽՎ օրակարգում 25/01/2021 16:53 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 19 290 դեպք 25/01/2021 16:45 Սլուցկին նշել է այն պայմանը, որով ռուսական պատվիրակությունը դուրս կգա ԵԽԽՎ-ից 25/01/2021 16:30 Առաջարկում եմ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյալ. նախաձեռնող եղեք վերջապես. Սարգսյանը՝ ՀՀ իշխանությանը 25/01/2021 16:17 Արցախի Շոշ գյուղի դպրոցն արդեն գործում է. վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները 25/01/2021 16:13 Մխրճման գոտում եղել են «Ազգային հերոս»-ի կոչումներ. խրախուսել ենք նահանջը. Սեյրան Օհանյան 25/01/2021 16:07 ԵԽԽՎ նիստը սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով. Մարուքյան (Տեսանյութ) 25/01/2021 15:52 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 298-ով 25/01/2021 15:40 Դիրքում, որտեղ գնացել ենք նոյեմբերի 5-ին դիրքավորելու, տեսել ենք սնարյադները կան, մինամյոտը չկա. Շուշիի քաղաքապետ 25/01/2021 15:25 Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմի լավագույն մասնագետները տեսագրում և ձայնագրում են Բեթհովենի սիմֆոնիաները՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ 25/01/2021 15:19 Քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները 25/01/2021 15:12 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն 25/01/2021 14:57 COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում մոտեցել է 100 միլիոնի 25/01/2021 14:45 Գարնանային արձակուրդ ոչ բոլոր աշակերտները կգնան, ուստարին էլ ոչ բոլորը շուտ կավարտեն. Փոխնախարար 25/01/2021 14:37 «Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ՝ բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների». «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրորդ հավաքին 25/01/2021 14:29 Մերձավորին «փափուկ» պաշտոնի տեղավորելու քայլ է. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին 25/01/2021 14:20 Լսե՞լ եք, որ ՀՀ իշխանություններն առաջնային դնեն, օրինակ, Արցախի օկուպացված տարածքների վերադարձը՝ դարձնելով արտաքին քաղաքականության հենքը. մենք չենք տեսնում. Արման Աբովյան 25/01/2021 14:14 Վահե Հակոբյանին կանչել են հարցաքննության. Փաստաբանները պնդում են՝ սկսված գործընթացը բավական հեռու է իրավական տիրույթից 25/01/2021 14:07 Իսրայելը դադարեցնում է միջազգային ուղևորատար ավիաչվերթները 25/01/2021 13:55 Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները խոր զարմանքով են վարեբերվել նոր դեսպանի նշանակման խոսակցություներին. Աբովյան 25/01/2021 13:42 Արցախում արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն Ներքին գործերի նախարարության կազմում 25/01/2021 13:39 Հայաստանը ՌԴ-ի հետ ընդհանուր շահերի ներդաշնակեցման և հետպատերազմյան փուլում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բերելու խնդիր ունի. Տիգրան Աբրահամյան 25/01/2021 13:30 Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը 25/01/2021 13:23 Իշխանափոխությունը Հայաստանում արագացնելու է գերիների փոխանակման գործընթացը. Արմեն Աշոտյան 25/01/2021 13:19 Քաղաքացիական նոր նախաձեռնություն է ստեղծվում, որը նաև փաստահավաք խումբ է լինելու. Գեղամ Նազարյան 25/01/2021 13:10 Տոնոյանը հանրային խոսքով Նիկոլին լսեցնում է, որ եթե «Պատրոն Դավիթի» գործը բերեք ու փորձեք ներառել նաև ինձ, ես կսկսեմ խոսել. Աշոտյան (Տեսանյութ) 25/01/2021 13:02 Հաշմանդամություն ստացած օդաչուներն ամեն կառավարության հետ բարձրացնում են իրենց իրավունքների պաշտպանության հարցերն ու ստանում խնդրի լուծում չապահովող պատասխաններ. ՄԻՊ 25/01/2021 12:57 Արմեն Աշոտյանի ինտելեկտն ու բարոյականությունը ցավում է, երբ պետք է արձագանքի Նիկոլ Փաշինյանին 25/01/2021 12:49 Նշան Ալավերդյանը նվաճել է ռուսական շաշկու Հայաստանի գավաթը 25/01/2021 12:40 Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, պետական իմաստով՝ խայտառակություն. Աշոտյան (Տեսանյութ) 25/01/2021 12:35 Ստեփանակերտում կիրականացվեն զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. պայթյունների ձայներ դեպքում խուճապի չմատնվել. ԱԻՊԾ 25/01/2021 12:29 Պատերազմն իր դաժանությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 25/01/2021 12:15 Սա աղետ է, նման նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է. Նաիրա Զոհրաբյանը՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու մասին 25/01/2021 12:12 Ավելի քան 180 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ 25/01/2021 12:04 Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով. ՊՆ 25/01/2021 11:57 Մարտի 13-ին հայտարարվեց «լոքդաուն», բայց մինչև մարտի 12-ը քարոզարշավ էր իրականացվում. Covid-ի դեմ պայքարի մասով պետք է հստակ գնահատական տալ. Մելքումյան 25/01/2021 11:47 Կյանքից հեռացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը 25/01/2021 11:33 Ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում. կորոնավիրուսի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ չեն ստացվել. ԲՀԿ պատգամավոր (Տեսանյութ) 25/01/2021 11:27 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով հինգ մարդ է մահացել 25/01/2021 11:12 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված է 1000-ից ավելի բեռնատար 25/01/2021 11:05 Բրազիլիայում ֆուտբոլիստներով օդանավ է կործանվել. բոլորը զոհվել են 25/01/2021 10:57 «Ուղեղի կենտրոն»-ն արդեն կառուցվում է 25/01/2021 10:50 Հանրապետության մի շարք հասցեներում մինչև վեց ժամ լույս չի լինի 25/01/2021 10:42 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 58 դեպք, մահացել է 10 մարդ 25/01/2021 10:34 «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին». Ադրբեջանում հայատյացության խորքային արմատների վերաբերյալ ապացույցներ՝ սոցիալական մեդիայից 25/01/2021 10:25 Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը ԼՂ կարգավիճակի վերջնական լուծման հարցում. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ԱՄՆ նախագահի խորհրդականին 25/01/2021 10:18 Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն 25/01/2021 10:10 Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնում ծանրքաշային է. նրան լուրջ հակակշիռ է պետք դեմ տալ, իսկ Մակունցը այդ հակակշիռը չէ. Սուրեն Սարգսյան 25/01/2021 10:00 Ռուս խաղաղապահները Ղարաբաղում պարբերաբար անցկացնում են հակաահաբեկչական պարապմունքներ 24/01/2021 21:19 Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը